Jump to content

Հաղթանակ 1453

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակ 1453
թուրքերեն՝ Fetih 1453
Երկիր Թուրքիա
Ժանրդրամա[1], մարտաֆիլմ[2][1][3], ռազմական ֆիլմ, միջնադարի մասին ֆիլմ և Պեպլում
Թվականփետրվարի 16, 2012[4] և 2012
Լեզութուրքերեն, հունարեն և արաբերեն
ՌեժիսորՖարուք Աքսոյ[1][3][5][…]
ՊրոդյուսերՍերվեթ Աքսոյ
ԴերակատարներԴևրիմ Էվին[6][3][5], Իբրահիմ Չելիքքոլ[6][3][5], Դիլեք Սերբեսթ[6][3][5], Ջենգիզ Ջոշքուն[6], Ռեջեփ Աքթուղ[3][5], Էրդեն Ալքան[6][5], Լիլի Ռիչ[7], Նաջի Ադըգյուզել, Էրդողան Այդեմիր, Ռայիֆ Հիքմեթ Չամ, Նամըք Քեմալ Յիղիթուրք, Մուրաթ Սեզալ, Հուսեյին Սանթուր, Ալի Ռըզա Սոյդան և Իզեթ Չիվրիլ
ՕպերատորՀասան Գերգին և Միսրադ Հերովիչ
ԵրաժշտությունԲենջամին Ուոլֆիշ
ՄոնտաժԷրքան Օզեքան
Պատմվածքի վայրՍտամբուլ
ԿինոընկերությունAksoy Film Production
Տևողություն160 րոպե

«Հաղթանակ 1453» (թուրքերեն՝ Fetih 1453), 2012 թվականին թողարկված թուրքական պատմական ֆիլմը, որը նվիրված է 1453 թվականին տեղի ունեցած Կոստանդնուպոլսի անկմանը։

Ֆիլմը սկսվում է այն տեսարանից, որը տեղի է ունեցել 7-րդ դարում Մեդինայում՝ Մուհամմադ մարգարեի ապրած տարիներին (627 թվական)։ Աբու Այուբ ալ Անսարին ասում է մյուս սահաբներին, որ նա, ով կկարողանա գրավել Կոստանդնուպոլիսը, կլինի ամենահզոր զորահրամանատարը։

Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում 15-րդ դարում։ Մեհմեդ II-ը գահ է բարձրացել, երբ նա ընդամենը 12 տարեկան էր, սակայն երկու տարի անց գահին վերադարձել է նրա հայրը՝ Մուրադ II-ը։ Հոր մահվանից հետո, Մեհմեդ II-ը նորից դարձել է սուլթան և նրա հիմնական նպատակը դարձել է Կոստանդնուպոլսի գրավումը։ Որպեսզի նախապատրաստվի այդ արշավին, նա ձգտում է հաշտություն կնքել մյուս պետությունների հետ։ Այդ ընթացքում, բյուզանդական կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսը, ձգտելով ձախողել սուլթանի պլանները, սպառնում է ազատ արձակել իր մոտ գերի գտնվող արքայազն Չելեբիին՝ Մեհմեդի եղբորը, ով նույնպես համարվում էր գահի օրինական ժառանգորդ։ Հաղթահարելով բազմաթիվ փորձություններ՝ Մեհմեդ II-ը բանակ է հավաքում և գրավում Կոստանդնուպոլիսը։ Պաշարը ծանր է տևում, օսմանյան զորքերը ծանր կորուստներ են տալիս։ Մի անգամ սուլթանին երազում հայտնվում է Աբու Այուբ ալ Անսարին։ Ոգեշնչվելով երազից՝ սուլթանի Կոստանդնուպոլսի մատույցներում փնտրում է Աբու Այուբի գերեզմանը և գտնում այնտեղ մարգարեի թուրը, կազմում Կոստանդնուպոլսի գրավման նախագիծը։ Օսմանները ցամաքային ճանապարհով տանում են նավատորմը դեպի Ոսկեղջյուր և ավերում քաղաքային պատերի ոչ ամուր հատվածները։

  • Դեվրիմ Էվին — Մեհմեդ II սուլթան
  • Իբրահիմ Չելիքքոլ — թուրք մարտիկ Ուլուբաթլը Հասան
  • Դիլեք Սերբեստ — Էրա, Ուրբանոս ինժեների որդեգրած դուստրը
  • Ռեջեփ Աքթուղ — Բյուզանդիայի Կոստանդին XI Պալեոլոգոս
  • Ջենգիզ Ջոշքուն — Ջովանի Ջուստինիանի, ջենովացի պատվիրակ
  • Էրդեն Ալքան — մեծ վեզիր Չանդարլը Հալիլ փաշա
  • Նաջի Ադըգյուզել — բյուզանդացի մեծ դուկա Լուկա Նոտարաս
  • Էրդողան Այդեմիր — հունգարացի Ուրբանոս ռազմական ինժեներ
  • Իլքեր Քուրտ — Մուրադ II սուլթան
  • Սեդաթ Մերտ — վեզիր Զագանոս
  • Ռաիֆ Հիքմեթ Չաֆ — Աքշեմսեդին ուսուցիչ
  • Նամըք Քեմալ Իգիթթյուրք — Հյուսրեվ մոլլա
  • Օներ Աս — Գյուրանի մոլլա
  • Մուստաֆա Աթիլա Քունթ — վեզիր Սաբահեթթին փաշա
  • Օզքան Ալիշեր — վեզիր Սարուջա փաշա
  • Մուրատ Սոզել — զորահրամանատար Իսա փաշա
  • Ֆայիք Աքսոյ — զորահրամանատար Քարաջա փաշա
  • Հյուսեյն Սանթուր — ծովակալ Սուլեյման Բալթաօղլու
  • Ալի Ռըզա Սոյդան — Հռոմի Նիկողայոս V պապ
  • Ալի Էրսան Էնար — Ջենովայի դոժ Պիետրո Ֆրեգոսո
  • Իզեթ Չիվրիլ — կարդինալ Իսիդոր
  • Ադնան Քյուրքչու — Գենադիուս II Սքոլարիս
  • Շահիքա Քոլդեմիր — Էմինե Գյուլբահար խաթուն, Մեհմեդի II-ի կինը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]