Jump to content

Հայերը Մեծ Բրիտանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-անգլիական հարաբերություններ

Միացյալ Թագավորություն

Հայաստան
Անգլիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին Լոնդոնում

Մեծ Բրիտանիայում հայկական համայնքներ ստեղծվել են 1830-ական թվականներին Լոնդոնում, Մանչեստրում և Լիվերպուլում։ Առաջին հայերն այստեղ Կոստանդնուպոլսից և Հնդկաստանից ժամանած վաճառականներն էին։ 1870 թվականին Մանչեստրում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Երրորդություն)։ Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Արևմտյան Հայաստանից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր։ 1960-70-ական թվականներին հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից և Եգիպտոսից։

21-րդ դարի սկզբին հայերի թիվը մոտ 30 հզ է հիմնականում Լոնդոնում, Մանչեստրում, Լիվերպուլում, Բիրմինգհեմում, ինչպես նաև Էդինբուրգ, Բելֆաստ, Գլազգո քաղաքներում։

Լոնդոնում գործում է Հայ տունը, որը կազմակերպում է մշակութային միջոցառումներ։ Այնտեղ է գտնվում նաև 1992 թվականին բացված ՀՀ դեսպանատունը։ Համայնքում գործում է Հայ առաքելական 3 եկեղեցի և 1 Ավետարանական եկեղեցի։ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Մայրաքաղաքում և Մանչեստրում հայ մանուկների համար բացվել են նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ։ 1998 թվականից լույս է տեսնում Նոր սերունդի ձայն պարբերականը։ Գործում են նաև Անգլո-հայկական, Հայկական առաջադիմական, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունները, ՀԲԸՄ և ՀՕՄ-ի Լոնդոնյան մասնաճյուղերը և այլ կազմակերպություններ։