Jump to content

Հայերը Չարմահալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չարմահալ գավառում հայերը հաստատվել են 17-րդ դարի սկզբին՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Մինչև 18-րդ դարի 1-ին կեսը նրանք այստեղ բնակվել են զանգվածաբար։ Սակայն Չարմահալում ստեղծված անապահով վիճակը ծանր հեաևանքներ է ունեցել նաև Չարմահալի հայ բնակչության համար, որի թիվը հետագա տասնամյակներին խիստ նվազել է, ամայացել են բազմաթիվ մարդաշատ գյուղեր (Գյանդուման, Գիշնիգան, Դեհքորղ (այժմ՝ Շահրքորղ, գավառի վարչական կենտրոնը), Զիվրիգան, Շալամզար, Ռաստով, Սիրաք, Սուլուգան, Վաստիգան, Ֆռնդիգան են, անգամ է մետաքսի և բրնձի առևտրով զբաղվող առանձին վաճառականական գերդաստանների (Թումանյան, Ասլանյան, Հորդանանյան և այլն) կարևոր կենտրոն։ Գործել են «Լիազանով» և «Թումանյան» առևտրական տները, որոնք լայն կապեր են ունեցել հատկապես Ռուսաստանի հետ։

Չարմահալի հայ ուսումնասիրաց միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնվել է 1930 թվականին, Արագանում՝ չարմահալցիներ Մ. Մկրտումյանի, Ս. Իսրայելյանի, Մ․ Մադաթյանի, Մ Իսրայելյանի, Ս. Ավետիսյանի և Ս. Մադաթյանի նախաձեռնությամբ: 1965 թվականից գործում է ներկայիս անունով: Նպատակն է աջակցել հայ երիտասարդ սերնդի կրթադասաիարակչական գործին, նյութապես օժանդակել հայ ազգային դպրոցներին, ինչպես նաև շնորհալի հայ ուսանողներին: Մինչև 1963 թվականը միության կենտրոնը գտնվել է Աբադանում, այնուհետև ենթարկվել է Թեհրանի մասնաճյուղին (ստեղծվել էր 1943 թվականին): Միությունն ունեցել է մոտ 600 անդամ՝ Ահվազի, Համադանի, Թեհրանի և այլ քաղաքների մասնաճյուղերում: 1967 թվականին թեհրանաբնակ չարմահալցիների ուժերով քաղաքի հյուսիսային թաղամասերից մեկում կառուցվել է մշակույթի տուն, որն ունի ընդարձակ սրահ՝ 600 հանդիսատեսի համար, մարզադահլիճ հ հարակից սենյակներ:

Չարմահալի հայ բժշկական միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնվել է 1940 թվականին՝ ջուղայաբնակ չարմահալցիների նախաձեռնությամբ: Նպատակը գավառի հայության բժշկական սպասարկումը կազմակերպելն էր: Մամուռան գյուղում ունեցել է հիվանդանոց-բուժարան, որը միակն էր ամբողջ գավառում: Գավառի ամենահեռավոր գյուղերից այստեղ բուժվելու են եկել նաև պարսիկներ: Հիվանդանոցի բժիշկները պարբերաբար այցելել են գավառի գյուղերը և տեղում բժշկական օգնություն կազմակերպել: Հիմնադրման օրվանից միությունը ստացել է Չարմահալի ուսումնասիրաց միության օժանդակությունը: 1946 թվականից չի գործում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։