Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1911), սովորել է ՄՊՀ բժշկական ֆակուլտետում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ Հոկտեմբերյան հեղաշրջումից (1917) հետո աշխատել է Ռուսաստանի ազգությունների և առողջապահության կոմիսարիատներում (1918-1920)։ 1921 թվականին գործուղվել է Հայաստան, 1922 թվականին՝ նշանակվել Հայկական հրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1925-1927 թվականներին Կովկասյան բանակի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1927 թվականին ընտրվել է ՀԿ (բ) Կ ԿԿ առաջին քարտուղար, 1928 թվականին նշանակվել Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1929-1937 թվականներին՝ կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչությունում՝ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ։ Անդրֆեդերացիայի ԿԳԿ անդամ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 581)։