Հայրուննիսա Գյուլ
Հայրուննիսա Գյուլ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Աբդուլա Գյուլ |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի առաջին տիկին |
Hayrünnisa Gül Վիքիպահեստում |
Հայրուննիսա Գյուլ (թուրքերեն՝ Hayrünnisa Gül, օրիորդական ազգանուն՝ Օզյուրտ (թուրքերեն՝ Özyurt), օգոստոսի 18, 1965, Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլա Գյուլի կինը և զարմուհին։ Եղել է Թուրքիայի առաջին տիկինը 2007- 2014 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրուննիսա Գյուլը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 18-ին Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում[1]։ 1980 թվականի օգոստոսի 20-ին 15 տարեկանում ամուսնացել է իր բարեկամ Աբդուլա Գյուլի հետ։ Գյուլ ամուսինները ունեն երկու որդի՝ Ահմեդ Մյունիրը և Մեհմեդ Էմրեն և մեկ դուստր՝ Քյուբրային[2]։
Լինելով Թուրքիայի առաջին տիկին՝ ձեռնամուխ է եղել սոցիալական մի շարք ծրագրերի, որոնք ուղղված են եղել կրթական, առողջապահական և կանանց խնդիրների լուծմանը[3]։
Հայրուննիսա Գյուլը, չնայած այն հանգամանքին, որ գլխաշոր է կրում, մշտապես դեմ է արտահայտվել իսլամադավան երկրներում գլխաշորի պարտադիր կրմանը[4]։
2010 թվականի հոկտեմբերի 7-ին տիկին Գյուլը եղել է առաջին տիկինը, ով ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում։ Նա ելույթ է ունեցել սահմանափակ կարողություններով երեխաների և կանանց հիմնախնդիրների մասին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ nic.tr: alan adı duraklatılmış(չաշխատող հղում)
- ↑ «Hayrünnisa Gül: The next first lady». Today's Zaman. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Presidency Of The Republic Of Turkey». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «TURKEY - Turkish president backs first lady on headscarf comments». Hurriyetdailynews.com. 2010 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Status — Conseil de l'Europe». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.