Հայ-չինական բարեկամության դպրոց
Հայ-չինական բարեկամության դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 2018 |
Տնօրեն | Սպարտակ Վարդանյան |
Աշակերտներ | 600 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Զաքարիա Սարկավագի փողոց, 14 |
Հայ-չինական բարեկամության դպրոց (չինարեն՝ 亚美尼亚中文学校, անգլ.՝ Armenian-Chinese Friendship School), հանրակրթական դպրոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։ Դպրոցում չկան տարրական դասարաններ. ընդունելությունը սկսվում է 5-րդ դասարանից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ տեղեկությունների` նման դպրոց հիմնադրելու գաղափարն առաջացել էր 2012 թվականին՝ երկու երկրների միջև կնքված տեխնիկական համագործակցության համաձայնագրի հիման վրա։ Չինաստանի կառավարության հայտարարած մրցույթին մասնակցել է ավելի քան 30 շինարարական կազմակերպություն, իսկ արդյունքում հաղթել է Չինաստանում գործող մի կազմակերպություն, որն արդեն նմանատիպ դպրոցների փորձ ունի։ 2016 թվականին մեկնարկել են նախագծային աշխատանքները[1]։
Դպրոցը հիմնադրվել է քանդված 103-րդ դպրոցի տարածքում, որտեղ տարիներ շարունակ ոչ մի շինարարություն չէր ձեռնարկվել։ Կառուցման աշխատանքները սկսվել են 2017 թվականի փետրվարից[1]։
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 22-ին։ Հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլունը[2]։
Համալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ունի 8000 քմ տարածք։ Դպրոցի համալիրի մեջ ներառված է մարզասրահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Երևանում չինական դպրոց է կառուցվում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ ««Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացումը պետք է խորհրդանշի մեր երկրների հարաբերության նոր՝ ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը». ՀՀ վարչապետ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայ-չինական բարեկամության դպրոց կատեգորիայում։ |