Jump to content

Հանս Գուդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Գուդե
Ի ծնեբուկմոլ՝ Hans Fredrik Gude
Ծնվել էմարտի 13, 1825(1825-03-13)[1][2][3][…]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Վախճանվել էօգոստոսի 17, 1903(1903-08-17)[1][3][4][…] (78 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական ռայխ[5]
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա[6], Berliner Akademie der Künste?[6] և Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ժանրբնանկար
Ուշագրավ աշխատանքներThe Sandvik Fiord?
ՈւսուցիչԱնդրեաս Ախենբախ[6], Johann Wilhelm Schirmer?[6] և Johannes Flintoe?[6]
ԱշակերտներJulius Runge?, Charlotte von Krogh?, Otto Lämmerhirt?, Morten Müller?[7], Stanislaus von Kalckreuth?[6], Քրիստիան Քրոհգ[6], Eilif Peterssen?[6], Hans Dahl?[6], Otto Sinding?[6], Marcus Grønvold?[6], Carl Frithjof Smith?[6], Frits Thaulow?[6][8] և Հանս Թոմա[8]
Պարգևներ
Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Բևեռային աստղի շքանշան և Կարմիր արծվի 3-րդ դասի շքանշան
ԱնդամակցությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինBetsy Gude?[4]
ԶավակներՆիլս Գուդե, Օվե Գուդե, Erik Anker Gude? և Agnes Charlotte Gude?
ԱզգականներAurora Gude?
 Hans Gude Վիքիպահեստում

Հանս Ֆրեդրիկ Գուդե (նորվ.՝ Hans Fredrik Gude, մարտի 13, 1825(1825-03-13)[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա - օգոստոսի 17, 1903(1903-08-17)[1][3][4][…], Բեռլին, Գերմանական ռայխ[5]), ռոմանտիզմի ուղղության նորվեգացի բնանկարիչ և ծովանկարիչ, երկար տարիներ աշխատել է Գերմանիայում, Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարսնացուի հարսներթը Հարդանգերով, (Ադոլֆ Թիդեմանդի հետ), 1848

Հ. Ֆ. Գուդեն նկարչություն է սովորել 1838-1841 թվականներին Օսլոյի Գեղարվեստի թագավորական դպրոցում, ապա 1841 թվականին՝ Դյուսելդորֆում Անդրեաս Ախենբախի մոտ։ 1842 թվականին Գուդեն ընդունվել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա, որտեղ ուսանել է Յոհան Վիլհելմ Շիրմերի մոտ։ Ավարտելով կրթությունը 1846 թվականին՝ իր ընկեր՝ նորվեգացի նկարիչ Ադոլֆ Թիդեմանդի հետ տեղափոխվել է հայրենիք։ 1848-1850 թվականներին բնակվել է Օսլոյում, ապա վերադարձել է Դյուսելդորֆ։ 1852 թվականին Հ. Գուդեի աշխատանքները գնահատանքի են արժանացել Բեռլինի արվեստի ակադեմիայի ոսկե մեդալով։

1854 թվականից Հ. Գուդեն եղել է Դյուսելդորֆի ակադեմիայի պրոֆեսոր (բնանկարի ոլորտում)։ 1861 թվականին Գուդեն ժամանակավոր հրաժարվել է ուսուցչական աշխատանքից և 1862-1864 թվականներին բնակվել է Ուելսի հյուսիսում գտնվող Բեթվս-ի-Կոեդ քաղաքում։ 1864-1870 թթ.-ին գլխավորել է Կարլսրուեի Գեղարվեստի ակադեմիան, ապա որպես բնանկարչության պրոֆեսոր դասավանդել է նույն Ակադեմիայում (1874-1880 թվականներին)։ 1880 թվականին տեղափոխվել է Բեռլին, որտեղ ապրել է փեսայի՝ քանդակագործ Օտտո Լեսինգի մոտ և դասավանդել է Բեռլինի ակադեմիայում (1880-1901 թվականներին)։ Եղել է Բեռլինի արվեստի ակադեմիայի սենատի անդամ։

Թաղվել է Օսլոյի Փրկչի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Գուդե» հոդվածին։