Jump to content

Հաստաոտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաստաոտիկ
Bruchophagus roddi
Bruchophagus roddi
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թաղանթաթևավորներ
Վերնաընտանիք Հաստաոտիկներ
Ընտանիք Հաստաոտիկ
Լատիներեն անվանում
Eurytomidae Walker, 1832



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Հաստաոտիկ (լատին․՝ Eurytomidae), թաղանթաթևավորների կարգի միջատ։ Չափսերով փոքր միջատներ են։ Երկարությունը հասնում է 1,4-4 մմ-ի, սակայն երբեմն հանդիպում է նաև 6 մմ երկարությամբ հաստաոտիկներ[1]։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանում է խալցիդների վերնաընտանիքին։ Կրծքի և գլխի հատվածը հաճախ լինում մեծ մասամբ լինում է կնճռոտ և անփայլ։ Սակայն փորը ունի փայլուն և հարթ տեսք։

Բեղիկները 11-13 հատվածներ ունեն։ Արուների բեղիկները հաճախ ոստափնջերում հավաքված երկար մազիկներ են։ Ոտքերը հաստ են և այդ իսկ պատճառով միջատը ստացել է իր անվանումը։

Հանդիպում են տարբեր կենսակերպ վարող հաստաոտիկներ։ Այս միջատները հիմնականում բուսակեր են, սակայն կան նաև այս միջատների մակաբույծ տեսակները, որոնք համարվում են մսակեր։ Բուսակեր ձևերից մի քանիսը ապրում և բազմանում են ոլոռի և այլ մշակաբույսերի սերմերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ընդհանուր էնտոմոլոգիա. առարկայի լաբորատոր-գործնական պարապմունքների ձեռնարկ» (PDF). Ա.Ա. Մանվելյան. Այգեգործության և բույսերի պահպանության ամբիոն. Երևան, ՀՊԱՀ, 2010. էջ 152. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Никольская М. Н. Хальциды фауны СССР (Chalcidoidea). М. ; Л. : Изд-во АН СССР, 1952. Вып. 44. 576 с. В надзаг.: Определители по фауне СССР, изд. Зоол. ин-том АН СССР.
  • Зерова М. Д. (2009). Палеарктические виды рода Eurytoma (Hymenoptera, Chalcidoidea, Eurytomidae)։ морфобиологический анализ, трофические связи, таблица для определения. — /Вестник зоологии, отд.вып.24. Институт зоологии им. И. И. Шмальгаузена/. — К., 2009. — 203 с. — 200 экз. — ISSN 1608-4179
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստաոտիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստաոտիկ» հոդվածին։