Հելեն Ֆիլդինգ
Հելեն Ֆիլդինգ անգլ.՝ Helen Fielding | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1958[1][2][3] (66 տարեկան) |
Ծննդավայր | Morley, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, վիպասան և սցենարիստ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Աննայի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Բրիջիտ Ջոնսի օրագիրը |
Համատեղ ապրող | Կևին Կարեն |
Helen Fielding Վիքիպահեստում |
Հելեն Ֆիլդինգ (անգլ.՝ Helen Fielding; փետրվարի 19, 1958[1][2][3], Morley, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելեն Ֆիլդինգը ծնվել է արդյունաբերական Մորլի քաղաքում, (Յոքշիրի կոմսություն, Մեծ Բրիտանիա)։ Նա ջրաղացպանի և տնային տնտեսուհու ընտանիքի չորս երեխաներից երկրորդն էր։
Ավարտել է Օքսֆորդի համալսարանը, որտեղ սովորել է անգլերեն լեզու և գրականություն Սուրբ Աննայի քոլեջում։ Տասը տարի աշխատել է հեռուստատեսությունում՝ BBC ստուդիայում, եղել է հեռուստատեսային պրոդյուսեր, այնուհետև աշխատել է որպես լրագրող թերթի խմբագրությունում։ Հենց այդ ժամանակ էլ Ֆիլդինգը սկսել է փորձել իր ուժերը «մեծ» գրականությունում, բայց նրա առաջարկած սիրային վեպը մերժվել է «Mills & Boon» հրատարակչության կողմից։
Նրա առաջին գիրքը՝ «Հաջողության պատճառը» երգիծական վեպը լույս է տեսել 1994 թվականին։ Գիրքը հիմնված է Աֆրիկայում վավերագրական ֆիլմերի նկարահանումների ընթացքում հեղինակի կողմից ձեռք բերված փորձի վրա։ Հելեն Ֆիլդինգը հայտնի է դարձրել 1998 թվականին լույս տեսած «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» վեպը, որը ծնվել էր Ինդիպենդենտ թերթում նրա վարած էջից։ Գրքի աղմկալի հաջողությունից հետո հաջորդեց շարունակությունը «Բրիջիտ Ջոնս․բանականության սահմանները» (1999 թվական), իսկ հետո լույս տեսավ նաև նոր գիրք՝ Հելեն Ֆիլդինգի նոր հերոսուհու արկածների մասին,«Օլիվիա Ջոուլզ կամ Վառ երևակայություն»( 2003 թվական)։
Նրա գրքերի հիման վրա նկարահանվել է երկու ֆիլմ՝ «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» և «Բրիջիտ Ջոնս․Բանկանության եզրին» ,որոնց սյուժեն գրվել է Ռիչարդ Կյորտիսի կողմից։ 2013 թվականին հրապարակվել է պատմության շարունակությունը՝ «Բրիջիտ Ջոնսը խելագարվում է տղայի համար», որը 2014 թվականին թարգմանվել է ռուսերեն։ 2015 թվականի հոկտեմբերին սկսվել են Բրիջիտ Ջոնսի մասին երրորդ ֆիլմի նկարահանումները։ Այս ֆիլմը մեծ էկրանին հայտնվել է 2016 թվականին։ Նույն թվականին էլ հրապարակվել է Հելենի չորրորդ գիրքը՝ «Բրիջիտ Ջոնսի երեխան․ Օրագրեր», որի հիման վրա կինոնկար է նկարահանվել[4]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաջողության պատճառը (1994 թվական)
- Օլիվիա Ջոուլզ կամ Վառ երևակայություն (2003 թվական)
Բրիջիտ Ջոնս։
- Բիջիտ Ջոնսի օրագիրը (1996 թվական)
- Բրիջիտ Ջոնս․Բանկանության եզրին (1999 թվական)
- Բրիջիտ Ջոնսը խելագարվում է տղայի համար (2013 թվական)
- Բրիջիտ Ջոնսի երեխան․ Օրագրեր (2016 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://armlur.am/608512/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helen Fielding begins Edge of Reason follow-up(անգլ.)
- Հելեն Ֆիլդինգ The Guardian(անգլ.) կայքէջում The Guardian(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Ֆիլդինգ» հոդվածին։ |
|