Հեղինակություն
Հեղինակություն (գեր․՝ Autorität, լատիներեն auctoritas բառից, որոնք թարգմանաբար նշանակում են՝ «իշխանություն», «սոցիալական ազդեցություն»)՝
- ընդհանուր առմամբ՝ իմաստը հիմնված նշանակության վրա կամ դրանց հետ կապ ունեցող իշխանությունը,
- նեղ իմաստով՝ մտավոր ազդեցություն, հարգանք և գերազանցություն առաջացնող անձ, որին ընդունում որպես իմաստուն, գիտուն և բարերար։ Անհատի ազդեցությունը, որը հիմնված է իր զբաղեցրած դիրքի, պաշտոնի, կարգավիճակի և այլնի հետ։
Ըստ Վլադիմիր Դալի բառարանի՝ Հեղինակությունը համարվում է հայտնի մարդու կարծիքը կամ վկայությունը գիտության ոլորտում, որն ընդունվում է կուրորեն, հավատի հիման վրա, առանց փորձերի և քննադատության։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակություն վայելող անձն իրենից ենթադրում է՝ գիտուն, խելացի, հմտություններ և հնարավորություններ ունեցող, նրա ընդհանուր կարողությունները շրջապատի վրա և դրանց նշանակությունը մարդկության կամ ինչ-մեկի համար, հասարակական կյանքի, իմացության վրա[1]։
Հռոմեացիներն իրենց քաղաքների հեղինակությանն անվանում էին՝ auctoritas։ Խոսակցություններ կան նույնիսկ հավատք դեպի հեղինակության վեբերյալ (լատ․՝ Argumentum ad verecundiam - «Հեղինակության վկայակոչում»), որը հիմնված է հավատքը դեպի մեկ այլ անձի կարծիքի կամ գիտելիքների վրա։
Ի տարբերություն պարտադրվածի, հիմնված իրական կամ սիմվոլիկ բռնության վրա, հեղինակության ազդեցությունը հիմնված է կամավոր ենթարկվելու վրա։ Հիմնական պայմանը հեղինակություն վայելող անձի լեգիտիմությունն է։ Ըստ Մաքս Վեբերի կոնցեպցիայի, հեղինակություն կարող է օծվել երեք տարբերակով՝
- Ավանդական (օրինակ՝ իշխանության հեղինակություն),
- Ռացիոնալ հիմնավորված օրինականություն
- Աֆեկտային օրինականություն հիմնված առաջնորդի խարիզմայի վրա։
Անսովոր բացահայտում է արվել Լիդսի համալսարանի գիտնականների կողմից։ Նրանք մի շարք գիտափորձեր անցկացրեցին՝ կամավորներին խնդրեցին, որպեսզի վերջիններս թափառեն մեծ դահլիճում, միևնույն ժամանակ չխոսելով ոչ մի մասնակցի հետ։ Մասնակիցներից մի քանիսին կոնկրետ առաջադրանք հանձնարարեցին, վերջիններս պետք է քայլեին հստակ երթուղով։ Հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ առնվազն 200 մասնակցից բաղկացած խումբը ուղղությանն վերաբերյալ նախապատվությունը կարող է տալ «իրազեկ փոքրամասնությանը», որը կազմում էր ընդամենը 5 տոկոսը։ Մնացյալ «հոտը» անգտակցորեն հետևում էր առաջնորդներին։ Այդ ամենում վառ երևում էին կենդանական խմբի նմանվող վարքագծի զուգահեռները, այս ամենի մասին փաստում են հետազոտություն անցկացար գիտնականները։ Գիտափորձի ընթացքում մասնակիցներն ընդհանուր ընտրություն կատարեցին և դա այն դեպքում, երբ նրանց հանձնարարվել էր ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ կերպով չհաղորդակցվել մյուս մասնակիցների հետ։ Շատ դեպքորում գիտափորձի մասնակիցները գլխի չեն էլ ընկել, որ նրանց ինչ-որ մեկն ուղղություն է ցույց տվել։
Այս ամենին անդրադարձ է կատարել նաև Ուտրեխտի համալսարանի գիտնականները։ Նրանք ապացուցել են, որ մեծամասնությունը նախապատվություն է տալիս հետևել առաջնորդին նույնիսկ այն ժամանակ, երբ առաջնորդն «ինքը չգիտի, թե ուր գնալ»։
Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետխորհրդային տարածքում «հեղինակություն» բառը ևս մեկ նշանակություն է ձեռք բերել, որն առաջացել է քրեական ժարգոնից՝ «քրեական հեղինակություն» կամ ուղղակի «հեղինակություն» անվանում են քրեական բիզնեսմեններին, որոնք ղեկավարում են ապօրինի ձեռնարկատիրությունները և ազատազրկման վայրերում ոչ ֆորմալ հիերարխիայի բանտարկյալների շրջանում համարվում են վերին խավի ներկայացուցիչներ՝ հանցավոր աշխարհի առաջնորդներ։ Այս կոնտեկստում հեղինակություն ածականը ստանում է չեզոք դիրք, առաջին հայացքից որպես «հեղինակավոր բիզնեսմեն» («հեղինակավոր գործարար»)։ Այն օգտագործվում է մամուլի կողմից որպես մեղմասություն, երբ հեղինակը թափանցիկ ակնարկում է տվյալ անձի ներգրավվածությունը հանցավոր գործունեության մեջ, խուսափելով նման բառակապակցության հնարավոր հավակնություններից և մեղադրանքներից։ Այս բառակապակցությունն առաջին անգամ տեղ է նշվել է Վիկտոր Սմիրնովի հոդվածում՝ «Հեղինակավոր գործարարը մինչև դատը չի ապրել» («Коммерсантъ-Daily» թերթ, 1994 թվականի հոկտեմբերի 27)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միլգրեմի գիտափորձ
- Հեղինակության էֆեկտ
- Հեղինակության վկայակոչում
- Ավտորիտարիզմ
- Կարգապահություն
- Մարտական ոգի
- Կրոնապետություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հեղինակություն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Հեղինակություն // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- «Հեղինակություն ռաբբի». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 347)։ |