Հենրի Մորտոն Ստենլի
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Հենրի Մորտոն Ստենլի անգլ.՝ Henry Morton Stanley | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1841[1][1][2][…] |
Ծննդավայր | Դենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Մահացել է | մայիսի 10, 1904[1][2][4][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Richmond Terrace, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Գերեզման | Church of St Michael and All Angels |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող, ճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Dorothy Tennant?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | ՄԻացյալ Թագավորության 26-րդ պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Լիբերալ յունիոնիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Denzil Stanley?[4] |
Ստորագրություն | |
Henry Morton Stanley Վիքիպահեստում |
Հենրի Մորտոն Ստենլի (Stanley) (իսկական անուն ազգանունը՝ Ջոն Ռոուլենդս, հունվարի 28, 1841[1][1][2][…], Դենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մայիսի 10, 1904[1][2][4][…], Richmond Terrace, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), անգլիացի լրագրող, Աֆրիկայի հետազոտող։
Ծնվել է Ուելսում (Անգլիա)։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։ 1871-1872 թվականներին որպես ամերիկյան թղթակից մեկնել է Աֆրիկա՝ Դավիթ Լիվինգստոնին փնտրելու, նրան գտել է Տանգանիկա լճի շրջանում և նրա հետ միասին հետազոտել լիճը։ 1874-1877 թվականներին ղեկավարել է անգլո-ամերիկյան արշավախումբը և անցել Աֆրիկան արևելքից արևմուտք, Զանգիբարից հասել մինչև Վիկտորիա լիճը, որոշել նրա ափագիծը, հայտնաբերել Ռոլվենզորի լեռնային զանգվածը, Էդուարդի (Իդի Ամին Դադա) և Ջորջի լճերը, հետագոտել Կոնգո գետը։ 1879-1884 թվականներին ծառայել է բելգիական Լեոպոլդ II թագավորի մոտ, մասնակցել Կոնգո գետի ավազանի գրավմանը։ 1887-1889 թվականներին ուսումնասիրել է Կոնգոյի վտակ Արուվիմին և հաստատել, որ Էդուարդի լիճը պատկանում է Նեղոսի համակարգին։ Ստենլիի անվամբ են կոչվել ջրվեժներ Կոնգոյի վերին հոսանքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Middleton D. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Lundy D. R. The Peerage
- ↑ MARRIAGE OF MR. H. M. STANLEY. — Reading: 1890. — Iss. 4215. — P. 7.
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Մորտոն Ստենլի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 120)։ |