Jump to content

Հենրի Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Ստյուարտ
Թագավոր կոնսորտ
Ծնվել է՝1546
Ծննդավայր, Անգլիայի թագավորություն
Մահացել է՝փետրվարի 10, 1567(1567-02-10)[1][2] մարդասպանություն
Վախճանի վայրԷդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն
Հելլերոդի աբբայություն
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմՍտյուարտներ
քաղաքական գործիչ
ՀայրՄեթ Ստյուարտ
ՄայրՄարգարեթ Դուգլաս
ԵրեխաներՀակոբ Ա[3][4][5]
Հավատքկաթոլիկություն

Հենրի Ստյուարտ (1546, , Անգլիայի թագավորություն - փետրվարի 10, 1567(1567-02-10)[1][2], Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն), Օլբանիի դուքս՝ մինչև 1565 թվականը հայտնի էր, որպես Դարնլի արքա։ Նա 1565 թվականից մինչև իր սպանությունը՝ 1567 թվականը, եղել է Շոտլանդիայի թագավոր կոնսորտը։ Ժամանակակից շատ պատմաբաններ նրա կյանքն ու մահը նկարագրելուց նրան անվանում են Դարնլի արքա՝ որպես Լենոքսների կոմսի միակ իրավահաջորդ. ահա ինչու է այս անունը մեր օրերում ավելի ճանաչված։

Նա Լենոքսների 4-րդ կոմսի՝ Մեթ Ստյուարտի և նրա կնոջ՝ Մարգարեթ Դուգլասի միակ կենդանի մնացած զավակն էր։ Դարնլիի մորական կողմով պապն Անգուսի 6-րդ դուքս Արչիբալդ Դուգլասն էր, իսկ տատը Մարգարեթն էր՝ Անգլիայի թագավոր Հենրի VII դուստրը և Շոտլանդիայի թագավոր Հակոբ IV կինը։ Հենրին Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտի զարմիկն էր ու երկրորդ ամուսինը, ինչպես նաև հայրություն էր անում Մարիի որդուն՝ Հակոբ VI, որը գահ է բարձրացել Եղիսաբեթ I մահից հետո որպես Հակոբ Ա[6]։

Հենրի Ստյուարտը՝ Դարնլի արքան, ծնվել է 1545 թվականին Անգլիայի Լիդս քաղաքի Նյուսամ տաճարում։ Այս թիվն այնքան էլ ճշգրիտ չէ, քանի որ նրա ծնողները 1545 թվականի սկզբներին միասին չէին, բայց 1566 թվականին Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտի գրված նամակում նշված է, որ Դարնլին այդ ժամանակ 19 տարեկան էր։ Այդ իսկ պատճառով 1546 թվականն ամենահավանականն է[7]։ Լինելով և Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II և Անգլիայի թագավոր Հենրի VII ժառանգորդը՝ Հենրին հավակնում էր բազմել և՛ շոտլանդական, և՛ անգլիական գահերին։

1545 թվականին նրա հայրը՝ Մետյու Ստյուարտը՝ Լենոքսների 4-րդ կոմսը, մեղավոր ճանաչվեց Շոտլանդիային դավաճանելու և պատերազմում անգլիացիների կողմն անցնելու հարցում՝ հակադրվելով Մարի դե Գիսին և Ջեյմս Հեմիլթոնին։ Ընտանիքի շոտլանդական կալվածքները բռնագրավվեցին, իսկ նրա հայրը 22 տարով աքսորվեց Անգլիա[8]։ Վերջինս Շոտլանդիա վերադարձավ միայն 1564 թվականին։ Հենրիի մայրը՝ Լենոքսների կոմսուհի Մարգարեթ Դուգլասը, 1528 թվականին հեռացավ Շոտլանդիայից[9]։

Երիտասարդ Հենրին շուտով ձեռք բերեց իր հեղինակությունը և ժառանգությունը։ Բավականին լավ տիրապետելով լատիներենին և ծանոթ լինելով գելական լեզվին, անգլերենին և ֆրանսերենին՝ նրան հնարավորություն տրվեց այնպիսի կրթություն ստանալու, որը կհամապատասխաներ իր թագավորական տոհմին։ Նա նաև հմտացավ երգելու, լյուտնյա երաժշտական գործիք նվագելու և պարելու մեջ։ Շոտլանդացի գիտնական Ջոն Էլդերը նրա մասնավոր ուսուցիչների շարքում էր։ Էլդերը կողմնակից էր անգլո-շոտլանդական միությանը՝ հիմք ընդունելով Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտի և Էդուարդ իշխանի ամուսնությունը։ Նրա խորհուրդը տրված Հենրի VIII 1543 թվականին վերագրված էր որպես «Կտցարի խորհուրդ»[10]։ Երիտասարդ ժառանգորդի ուսուցիչներից էր նաև Արթուր Լալարտը, որը հետագայում հարցաքննվել է Լոնդոնում 1562 թվականին Շոտլանդիա գնալու համար[11]։ Հենրին բավականին ուժեղ, ճկուն ու ազդեցիկ էր ձիավարության և զինավարժության մեջ. նա նաև մեծ սեր էր տածում որսի և բազեներով որսի նկատմամբ։ Նրա պատանեկան կերպարը նկարագրված է 1554 թվականի մարտին Նյուսամ տաճարից Անգլիայի թագուհի Մարի Ստյուարտին ուղղված նամակում, որտեղ նա գրում է իր՝ Նովա Ուտոպիայի քարտեզը գծագրելու և իր այն ցանկության մասին, որ «իր գլխի բոլոր մազերն արժանի զինվորներ լինեն»[12]։

Լենոքսի ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենոքսի ճգնաժամը քաղաքական դիլեմա էր Անգլիայում, որը ծագել է Լենոքսների դինաստիական նկատառումներից. Մեթ Ստյուարտը՝ լենոքսների չորրորդ կոմսը, երրորդն էր, ով բազմել է շոտլանդական գահին, իսկ իր կինը՝ Մարգարեթ Դուգլասը՝ լենոքսների դքսուհին, Հենրի VIII զարմիկն էր և Հենրի VII թոռնուհին, որը նրան դարձրեց երկրորդը՝ բազմելու շոտլանդական գահին Մարի Ստյուարտից հետո[13]։ Լենոքսների ընտանիքը ներկայացրել է անգլիական գահին հաջողակ լինելու այլընտրանքային տարբերակ Մարգարեթ Թյուդորի շնորհիվ, որում Հենրիի ժառանգները հաջողություն չունեցան։ Հռոմեացի կաթոլիկները սպառնալիք էին հանդիսանում բողոքական Անգլիայի նկատմամբ հատկապես 1558 թվականին, երբ 25-ամյա Եղիսաբեթ թագուհին բազմեց գահին[13]։ Չնայած Եղիսաբեթը խելացի, սրամիտ և բավականին լավ կրթություն ուներ, որպես կին նա դեռ ինքնահաստատվելու կարիք ուներ։ Շատ հռոմեացի կաթոլիկներ իհարկե կցանկանային գահին բազմած տեսնել շոտլանդական թագուհի Մարի Ստյուարտին. նրանք Եղիսաբեթին համարում էին ապօրինի, քանի որ նրա ծնողները պաշտոնապես ամուսնացած չէին։ Շատերը կնախընտրեին Դարնլիին բազմել գահին։ Այս բոլոր փոխհարաբերությունները իշխանության տիրելու համար բազմաթիվ ինտրիգների, հետախուզությունների, խորամանկությունների առիթ տվեց։

Երբ 1559 թվականի հունիսին Ֆրանսիայի թագավոր Հենրի II մահացավ, Լենոքսների եղբայրը՝ Ջոն Սյոր ԴՙՕբիգնին ֆրանսիական արքունիքում ներկայացվել է որպես Ֆրանսիայի նորընտիր թագուհի Մարիի (նա արդեն Շոտլանդիայի թագուհին էր) ազգականը։ Օբիգնին կարգադրել էր Դարնլիին գնալ և շնորհավորել Մարիին ու Ֆրանսիայի թագավոր Ֆրանսիս II իրենց վերելքի կապակցությամբ և նոր բարգավաճման ուղիներ փնտրել Լենոքսների համար։ Մարին Լենոքսներին չի ներգրավվել իր շոտլանդական կոմսությանը, բայց նա մոտ 1000 թագ է ընծայել Դարնլիին և վերջինիս հրավիրել է իր օծման արարողությանը[14]։ Լենոքսները, անտեսելով Եղիսաբեթին և Գվիզին, ծրագրել էին Շոտլանդիայի թագուհուն բողոքի ցույց ուղարկել իր իսկ դեսպանի միջոցով։ Լենոքսների լրտեսը ուներ մի առանձին առաքելություն. Լենոքսները ծրագրել էին Դարնլիին և նրա եղբորը՝ Չարլսին, որպես պատանդ հանձնել իրենց իսկ տոհմը վերականգնելու համար, վերջիններս նաև հետազոտել են Դարնլիի ծագումնաբանությունը՝ պարզելով, որ նա ժառանգական իրավունք ունի Անգլիայի և Շոտլանդիայի, ինչպես նաև Հեմիլտոն և Դուգլաս պալատների վրա[15]։ Օբիգնիին հետագայում մեղադրել են Մարիին անգլիական գահին բազմելուն աջակցելու համար՝ ակնարկելով, որ նույնիսկ իր եղբորորդին ուներ ավելի ուժեղ արժանիքներ, քան՝ Եղիսաբեթը։

1559 թվականին Նիկոլաս Տրոկմորտոնը՝ Անգլիայի դեսպանը Փարիզում, զգուշացրել է Եղիսաբեթին, որ Էլդերը նույնքան վտանգավոր է Անգլիայի համար, որքան յուրաքանչյուրը, ում նա ճանաչում էր[16]։

Դարնլի արքան Շոտլանդիայի թագուհուց և նրա տարեց մորից հետո անգլիական գահին բազմելու հաջորդ հավակնորդն էր և որպես արական սեռի ներկայացուցիչ, Անգլիայում ծնված և կաթոլիկ դաստիարակություն ստացած, նա ողջունվում էր Եղիսաբեթի թշնամիների կողմից։ 1560 թվականի մարտին Փագետը խոսել է այն հայտնի վախի մասին, որ կաթոլիկները Եղիսաբեթի մահից հետո Դարնլիին անմիջապես կդնեն գահին[17]

Այդ տարվա ամռանը Եղիսաբեթն ամուր դիրքեր էր գրավում[18]։ Ֆրանսիզ Յաքսլին այդ ժամանակ հայտնի լրտես էր։ Կաթոլիկ ՅաքսլիՆ քահանա էր և Վիլիամ Սեսիլը վարձել էր վերջինիս իր հետ Ֆրանսիա ճանապարհորդելու համար[19]։ Յաքսլին Մեյբլ Ֆորտեսկոյին և այլ տիկնանց տեղավորել է որպես ծառայողներ Լենոքսների տանը՝ Սետրինգտոնում, 1560 թվականի նոյեմբերին[20]։ Յաքսլին տեղեկացվել է անգլիական արքունիքի մասին իսպանական դեսպանից և դեսպանը վստահել էր վերջինիս, որ նա հաղորդագրություններ և նվերներ փոխանցի Լենոքսներին և Դարնլիին։ Յաքսլին խոստովանել է, որ իր առաքելությունը Դարնլիի և Շոտլանդիայի թագուհու ամուսնությունն կազմակերպելն էր[21]։ Չնայած Լենոքսների սպառնալիքը երբեք չվերացավ, Եղիսաբեթը երբեք ոչ դատապարտել է դավաճան ընտանիքին, նույնիսկ իրենց ձերբակալությունից հետո, ոչ էլ քայլեր է ձեռնարկել խոչընդոտելու դքսուհուն՝ գահին տիրելու գործում։ Ինչպես ասվում է, Եղիսաբեթը վախենում էր, որ այս հետաքննությունները միգուցե ուղղված լինեին նաև իրեն[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. Дарнлей, Генри Стюарт (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. X. — С. 146.
  4. Kindred Britain
  5. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. Elaine Finnie Greig, 'Stewart, Henry, duke of Albany [Lord Darnley] (1545/6–1567)', Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, Jan 2008 accessed 4 March 2012
  7. Weir, Alison (2015). The Lost Tudor Princess: The Life of Lady Margaret Douglas. New York: Ballantine Books. էջ 131. ISBN 9780345521392.
  8. Elaine Finnie Greig, 'Stewart, Henry, duke of Albany [Lord Darnley] (1545/6–1567)', Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, Jan 2008
  9. Daniel, William S. (1852), History of The Abbey and Palace of Holyrood. Pub. Edinburgh: Duncan Anderson. p. 62
  10. Letters & Papers Henry VIII, vol. 18 part 2, (1902), no. 539 Արխիվացված 2014-08-29 Wayback Machine: Bannatyne Miscellany, Edinburgh vol. 1, (1827), 1–6
  11. Calendar State Papers Domestic 1547–1580, (1856), pp. 201, 203
  12. Ellis, Henry, ed., Original Letters illustrative of British History, 2nd series vol. 2, (1827) pp. 249–251
  13. 13,0 13,1 Macauley, (2004), p. 267
  14. Macauley, (2004), p. 268
  15. Macauley, (2004), pp. 268–269
  16. Calendar State Papers Foreign Elizabeth, vol. 1
  17. The Lennox Crisis, 1558-1563; Sarah Macauley, Christ's College, Cambridge. Northern History, XLI: 2, Sept. 2004, p.276
  18. Macauley, (2004), p. 276
  19. HMC Manuscripts of the Marquis of Salisbury, vol. 1 (1883), pp. 74, 118, 121, 147; vol. 2 (1888), p. 509: CSP Domestic 1547–1580, (1856), p. 90, 16 March 1557
  20. CSP Domestic 1547–1580, (1856), pp. 164, 171, 177
  21. Macauley, (2004), p. 284: CSP Domestic 1547–1580, (1856), p. 195
  22. Macauley, (2004), p. 287