Հետաքննությունների պետական բյուրո (Ուկրաինա)
Հետաքննությունների պետական բյուրո | |
---|---|
Տեսակ | պետական մարմին և law enforcement agency? |
Երկիր | Ուկրաինա |
Ստեղծման թվական | փետրվարի 29, 2016 |
Շտաբակայան | Կիև, Ուկրաինա |
Տարեկան բյուջե | 3 769 367 700 ₴[1] |
Կայք | dbr.gov.ua |
Հետաքննությունների պետական բյուրո (ուկրաիներեն՝ Державне бюро розслідувань України), Ուկրաինայի կենտրոնական իրավապահ մարմինը, որի ստեղծումը նախատեսված էր Ուկրաինայի Քրեական դատավարության օրենսգրքով մինչև 2017 թվականի նոյեմբերի 20-ը[2]։ Բյուրոն իր գործունեությունը սկսել է 2018 թվականի նոյեմբերի 27-ին[3]։ Տվյալ մարմինը Հանրային իրավունքի իրավաբանական անձ է, իր լիազորություններն իրականացնում է անմիջականորեն և տարածքային կառավարման միջոցով։
Գերատեսչության նպատակներն ու խնդիրները քրեական գործերի քննությունն են, որոնցում առկա են իրավապահները, դատավորները և բարձրագույն պաշտոնյաները (նախարարներից մինչև պետական վարչությունների պետեր)։ Ժամանակի ընթացքում բյուրոն վերջնականապես կստանձնի դատախազության մինչդատական (նախնական) քննության գործառույթը։ Վերջինս հետաքննությամբ զբաղվում է 1996 թվականից սկսած՝ ժամանակավոր հիմունքներով՝ Ուկրաինայի Սահմանադրության 9 անցումային դրույթների համաձայն[4]։
Հետաքննությունների պետական բյուրոյի մասին Ուկրաինայի օրենքն ընդունվել է 2015 թվականի նոյեմբերի 12-ին, նախագահի կողմից ստորագրվել է 2016 թվականի հունվարի 14-ին[5][6], ուժի մեջ է մտել 2016 թվականի մարտի 1-ին[7]։
2020 թվականի մարտի 17-ին բյուրոյի տնօրենի պաշտոնակատար է դարձել Ալեքսանդր Սոկոլովը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://zakon.rada.gov.ua/laws/file/text/110/f530966n246.xlsx
- ↑ Пункт 1 Розділу Х КПК України
- ↑ «Труба розповів про перші справи Держбюро розслідувань». УП. 27 листопада 2018. Վերցված է 27.11.2018-ին.
- ↑ Див.: Рішення Конституційного Суду України у справі за конституційним поданням 46 народних депутатів України щодо відповідності Конституції України (конституційності) положень статті 1, частини першої статті 7, статей 8, 9, 10, частини четвертої статті 14, статті 17, частини першої статті 20, частини третьої статті 29 Закону України «Про прокуратуру» (справа про повноваження прокуратури відповідно до пункту 9 розділу XV «Перехідні положення» Конституції України): Конституційний Суд; Рішення, Окрема думка від 10.09.2008 № 15-рп/2008
- ↑ Проект Закону про Державне бюро розслідувань № 2114 від 12.02.2015
- ↑ Президент у прямому ефірі підписав закон про Державне бюро розслідувань / 5 канал, 14 січня 2016
- ↑ Державне бюро розслідувань: турбулентність на злеті /Укрінформ, 01.03.2016
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.