Հետևիր երազանքիդ (մուլտֆիլմ)
Հետևիր երազանքիդ անգլ.՝ Disney Princess Enchanted Tales: Follow Your Dreams | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և հեքիաթ |
Ռեժիսոր | Դևիդ Բլոք |
Հնչյունավորում | Էրին Թորփի և Լինդա Լարկին |
Պատմող | Սուսանե Բլեյկսլի |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ ընկերություն |
Երաժշտություն | Ջեֆ Դաննա |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | DisneyToon Studios |
Դիստրիբյուտոր | Buena Vista Home Entertainment և Walt Disney Studios Motion Pictures |
Տևողություն | 60 րոպե |
Թվական | սեպտեմբերի 4, 2007 |
disney.go.com/disneyvideos/animatedfilms/disneyprincessenchantedtales |
Դիսնեյի արքայադստրերի խորհրդավոր պատմությունները. Հետևիր երազանքիդ» (անգլ.՝ Disney Princess Enchanted Tales: Follow Your Dreams), 2007 թվականի մուլտֆիլմ, թողարկվել է անմիջապես տեսանյութով, արտադրվել է «DisneyToon» ստուդիայի կողմից։ Ֆիլմերի առաջին շարքը, որոնք պատմում են Դիսնեյի արքայադուստրերի մասին նոր պատմություններ։ Թողարկվել է 2007 թվականի սեպտեմբերի 4-ին «Walt Disney Studios Home Entertainment» ընկերության կողմից։
Մուլտֆիլմի գլխավոր հերոսներն ենԱվրորան `«Քնած գեղեցկուհի» մուլտֆիլմից (1959) և Ժասմինը` « Ալադին» մուլտֆիլմից (1992)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորության բանալիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆան և Հյուբերտ թագավորները, Լիա թագուհին և արքայազն Ֆիլիպը երկու օրով մեկնում են, թողնելով արքայադուստր Ավրորային կառավարել հպատակներին։ Փերիներն առաջարկում են իրենց օգնությունը, բայց Ավրորան հրաժարվում է ՝ հավատալով, որ ինքն էլ կարող է դա անել։ Այնուհետև Մերիվեզան աղջկան տալիս է իր փայտիկն ու խնդրում է շատ զգույշ լինել նրա հետ։ Ամբողջ օրը Ավրորան ղեկավարում է ծառաների աշխատանքը, կազմակերպում է բանկետներ և լուծում է գյուղացիների խնդիրները։ Այդ երեկո, քնելուց անմիջապես առաջ, Ավրորան որոշում է փայտիկի օգնությամբ ստեղծել հիանալի սպիտակ զգեստ։ Հաջորդ օրը նա որոշում է, որ թագավորությունում աշխատելու համար շատ ուժ է պետք և որոշում է օգտագործել կախարդական փայտիկը գյուղացիներին օգնելու համար։ Այնուամենայնիվ, Ավրորայի անփորձությունը մոգության հետ աշխատելիս հանգեցնում է մի շարք զվարճալի հետևանքների `հսկա հավերի, կանաչ խոզերի հայտնվելը և գյուղացու բադիկի վերածելը։ Հասկանալով, որ փայտիկն օգտագործելու որոշումը սխալ էր, Ավրորան հասկանում է, թե ինչ պետք է արվի, որպեսզի ինքն իրեն լուծի բոլոր խնդիրները։
Ավելին քան արքայադուստր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստր Ժասմինը հոգնել է արքայադստեր իր անմիջական պարտականություններից `մասնակցել տարբեր միջոցառումների և շքեղ արարողությունների։ Մինչ նկարիչը նկարում է նրա դիմանկարը ՝ որպես «Սիրամարգների արքայադուստր», Ժասմինը կորցնում է համբերությունը և ասում, որ ավելի մեծ պատասխանատվություն է ցանկանում։ Այնուհետև սուլթանը դստերը նշանակում է կրթության հարցերով խորհրդական, իսկ աղջիկը սկսում է աշխատել Թագավորական ակադեմիայում։ Արքայադուստրը սարսափում է իր ուսանողներից. նրանք նկարում են պատերին, կռվում են բարձերով, գրքեր նետում։ Նա օգնության է կանչում իր վագր Ռաջուիին, որպեսզի վախեցնի երեխաներին, բայց ոչինչ չի ստացվում, և Ժասմինը այլևս չի հավատում, որ մի օր նա կկարողանա հաղթել երեխաներին։ Այդ նույն գիշեր սպասուհին հանգստացնում է աղջկան ՝ ասելով, որ ինքը պետք է համբերատար և համառ լինի։ Հաջորդ օրը, Խակիմը, որը ծառայում է արքայական ձիանոցում, օգնություն է խնդրում Ժամինից. «Սուլթանի մրցանակային ձին», որը կոչվում է «Սահարա» կորել է։ Իր ընկերների `Կովրի, Աբուի ևՅագոյի օգնությամբ` Ժասմինը գտնում է ձին և վեադարձնում պալատ։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թագավորության բանալիները»(անգլ.՝ Keys To The Kingdom):
- Էյրին Թորպի - Ավրորա
- Քորի Բյորտոն - Ստեփան թագավոր
- Բարբարա Դիրիկսոն - Թագուհի Լիա / Ֆլորա փերի
- Ջեֆ Բենեթ - թագավոր Հյուբերտ
- Ռոջեր Քրեյգ Սմիթ - արքայազն Ֆիլիպ
- Ռասի Թեյլոր - Ֆաունա փերի
- Տրես Մաքնիլ-Մերիվեզա փերի
«Ավելին, քան արքայադուստր» (անգլ.՝ More Than A Peacock Princess):
- Լինդա Լարկին - Ժասմիկ
- Ջեֆ Բենեթ - Սուլթան
- Ֆրենկ Ուելկեր - Ռաջա / Աբու
- Գիլբերտ Գոթֆրիդ - Յագո
- Զաք Շադա - Հաքիմ
- Տարա Սթրոնգ -Շարմա
Այլընտրանքային տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես պլանավորված էր, որ ֆիլմը կկոչվի «Բարության թագավորություն» և պետք էր պատմեր «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի Բելի մասին, արքայադուստր Ժասմինի փոխարեն։ Պաշտոնական հոլովակները նույնիսկ թողարկվել են Դիսնեյի տարբեր ֆիլմերի DVD- ներում, բայց պատմությունն ինքնին երբեք չի թողարկվել։
Երկրորդ ֆիլմը պարզապես պետք էր կոչվեր «Դիսնեյի արքայադստրերը. Կախարդական հեքիաթներ» (անգլ.՝ A Kingdom Of Kindness) և թողարկվեր 2008 թվականին։ Հիմնական հերոսները պետք է դառնային Մոխրոտը և Մուլանը նույնանուն մուլտֆիլմերից։ Այնուամենայնիվ, առաջին մասի ցածր վաճառքի պատճառով նախագիծը փակել են[1]։
Երաժշտական համարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգերի բառերը և երաժշտությունը գրել են Էմի Փորսը և Ռասա Դե Սալվոն
- Քասիդի Լադդենի «Keys to the Kingdom»-ը կատարել է Քեսիդի Լադենը
- «Peacock Princess»-ը կատարել է `Լիա Սալոնգը և Գիլբերտ Գոթֆրիդը
- «I’ve Got My Eyes On You»-ը կատարել է Լիան Սալոնգին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Say "So Long !" to direct-to-video sequels : DisneyToon Studios tunes out Sharon Morrill». Jimhillmedia.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաժշտոնական կայք
- «Հետևիր երազանքիդ»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Հետևիր երազանքիդ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հետևիր երազանքիդ»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
- «Հետևիր երազանքիդ»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|