Հերիոն (հին հունարեն՝ Γηρυών, Γηρυονηΐς) հին հունական դիցաբանության մեջ Էրիֆայա կղզու հսկա կամ աժդահա, ծայր արևմուտքից, Քրիսաորայի և Կալլիրոեյի որդին, Մեդուզա Գորգոնայի թոռը[1][2]։ Հռոմեական աշխարհագրագետ Մելայի Պոմպոնիայի վկայությամբ, Էրիֆլայի դաշտերը, որտեղ ապրել էր Հերիոնը, տարվա մեջ բերում էին յոթ անգամից ոչ պակաս բերք[3]։
Ըստ Ստեսխիորի՝ Հերիոնը եղել է թևավոր, վեց ոտքով և վեց ձեռքով[4]։ Ըստ Էսքիլեսի՝ երեք աջ ձեռքերում բռնած երեք նիզակ, երեք ձախ ձեռքերում էլ երեք վահան և երեք սաղավարտ՝ երեք գլուխների վրա։ Սպանելով Հերիոնի հոտի հովիվ Էվրիտիոնային և պահապան շուն Օրֆին՝ Հերակլը առևանգում է նրա կովերին, որոնք կարմիր գույնի էին (Հերակլի 10-րդ սխրանքը)։ Հերիոնը մեկ նետով նետահարեց նրան։ Ագիրիա քաղաքում նա ստեղծեց Հերիոնի սրբատեղին։ Ըստ Բալեարյան կղզիներում տարածված ավանդության՝ Հերիոնը մեծ կարողության՝ ոսկու և արծաթի տեր էր։ Նրա ոսկորները ցույց էին տալիս Թեբեում։ Հերիոնական բլրի վրա աճում էին երկու ծառ՝ սոճի և իտալական սոճի, որոնցից արյուն էր հոսում։ Հերիոնի պատգամախոսը գտնվում էր Պատավիայի մոտակայքում[5]։
Հերիոնին է նվիրված Ստեսիխորայի «Հերիոնական պոեմը»։ Նրան գովերգել է Պինդարը։ Հերիոնը՝ Նիկոմախի «Հերիոնական» ողբերգության և Էպիֆի «Հերիոն» կատակերգության հերոսն է[6]։