Հերկուլես (մուլտֆիլմ)
«Հերկուլես» (անգլ.՝ Hercules), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիլմ, 1997 թվական, հիմնված է Հերկուլեսի առասպելի վրա։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվում է Զևսի որդին՝ Հերկուլեսը, որով ուրախանում էր Օլիմպիայի ամբողջ բնակչությունը։ Բացասաբար էր տրամադրված նորամանուկի հանդեպ Զևսի եղբայր Աիդը՝ Մեռյալների աշխարհի տիրակալը։ Վերադառնալով տուն՝ նա վերցնում է իրեն մոյիրներ, ովքեր կանխագուշակում էին Աստծու իշխանությունը Օլիմպիայում 18 տարի հետո, դրան խանգարել կարող էր հասուն Հերկուլեսը։ Աիդը կարգադրում է իր կամակատարներին, կախարդ-մետամորֆիզմ Բոլիին և Պանիկին, գողանալ մանուկին և նրան դեղ տալ, սպասել, որ մինչև վերջ խմի այն, նոր սպանել։
Կախարդները հաջողությամբ կատարում են հանձնարարության առաջին մասը, բայց Հերկուլեսը խմում է դեղը ոչ ամբողջությամբ և նրա ուժի էական մասը մնում է իր հետ։ Փոքրիկին որդեգրում են անզավակ Ալկմենան և Ամֆիտրիոնը և երբ կախարդները ստանալով օձի կերպարանք փորձում են կծել Հերկուլեսին, նրանք դժվարությամբ փրկում են և թփերի ետևն անցնում։ Բոլը և Պանիկը վերադառնալով իրենց նախկին կերպարանքին, որոշում են չասել Աիդին իրենց անհաջողությունների մասին և վերադառնում են Մեռյալների աշխարհ։
Դառնալով դեռահաս, Հերկուլեսը սկսում է ցույց տալ իր գերմարդկային ուժը, և դրա պատճառով մարդիկ սկսում են վախենալ նրանից և փախչել։ Երբ պատանին պատահաբար ավերում է ամբողջ շուկան, խնամակալ ծնողները նրան ասում են, որ իրենց որդին չէ և տալիս են մեդալիոնը, որը նրա պարանոցին էր եղել այն գիշեր։ Հերկուլեսը ուղարկվում է Զևսի տաճար՝ իմանալու ճիշտը իր ծննդյան մասին։ Նրա մտնելուն պես Զևսի արձանը կենդանանում է, ինչը Հերկուլեսին սարսափեցնում է, բայց Զևսը հանգստացնում է նրան ասելով, որ Հերկուլեսը իր որդին է։ Զևսը բացատրում է իր զրուցակցին, որ նա չի կարող վերադառնալ Օլիմպիա, չի կարող դառնալ նորից Աստված, եթե չկատարի մի հերոսական քայլ։
Օլիմպիայի տերը որդուն տալիս է Պեգաս ձիուն և ուղղություն է տալիս գտնելու այծամարդ Ֆիլոկտետին՝ հերոս դարձնողին։ Պարզվում է Ֆիլոկտետը հանդես է գալիս որպես Ֆիլ, արդեն շատ տարիներ ոչ-մեկի հետ չի պարապում, հիասթափվել է իր աշակերտներից։ Ֆիլը երազում էր այնպիսի աշակերտի մասին, ով աստվածային աստղ կլիներ։ Երբ Հերկուլեսը ասում է Ֆիլին, որ ինքը Զևսի որդին է, Ֆիլը ծաղրում է նրան։ Բայց Զևսը կայծակ է անում և պնդում, որ Հերկուլեսին սովորեցնի։
Դրանից հետո մի քանի տարի Հերկուլեսը Ֆիլի հետ ուղարկվում է արկածների որոնման, և առաջին արարքը այն է լինում, որ Հերկուլեսը մարդաձիուց փրկում է Մեգարա (նրան նաև Մեգ էին անվանում) անունով աղջկան։ Նա իր փրկողին թերահավատորեն է վերաբերվում և Հերկուլեսը սիրահարվում է նրան։ Ֆիլը նոր ծանոթին կասկածանքով է ընդունում։ Հաջորդաբար պարզվում է, որը Մեգը Աիդի ստրուկն է, նրա շնորհիվ ևս մեկ անգամ ձեռք է բերել իր հոգին։ Իմանալով ով է եկել օգնելու իր ստրուկին, Աիդը զայրանում է և նորից պատժում է Բոլիին և Պանիկին, իսկ հետո ծրագիր է մշակում պոտենցիալ թշնամու դեմ։
Այդ ժամանակ Հերկուլեսը, Ֆիլը և Պեգասը գնում են Թեբե, որտեղի մարդիկ անընդհատ հայտնվում էին ամեն տեսակ դժվարությունների մեջ։ Հերկուլեսը պետք է ազատեր նրանց այդ դժվարություններից։ Հանկարծ գալիս է Մեգը և ասում է, որ երկու երեխաներ (իրականում Բոլը և Պանիկը ուրիշ կերպարանքով) անցնում են տապալվող ժայռի վրայով։ Հերկուլեսը ուրախությամբ փրկում է «երեխաներին», տեղափոխում է քարը, և այդպիսով ազատում նրանց։ Սակայն նրա համար ևս մեկ փորձություն կար սպանել Լերնեյի հիդրային։
Հրեշին սպանելու փորձերն անհաջողությամբ են ընթանում։ Կտրելով մեկ գլուխը աճում են ևս երեքը։ Վերջ ի վերջո Հերկուլեսը քարերով սպանում է հրեշին։ Դրանից հետո Հերկուլեսը մեծ հեղինակություն է ձեռք բերում հաղթելով թշնամիներին մեկը մյուսի հետևից։ Բայց չի կարողանում վերադառնալ Օլիմպիա, նա հասկանում է, որ դեռ չի կատարել այդ հերոսական քայլը, Աստված դառնալու համար։
Այդպիսով՝ Հերկուլեսի համար սահմանված փորձությունները բոլոր հնարավոր հրեշներին հաղթելու համար, հաջողություններ չեն բերում Աիդին։ Նա հրամայում է Մեգին ձևանալ, թե սիրահարվել է Հերկուլեսին։ Մեգը Հերկուլեսին ժամադրության է կանչում և փորձում հասկանալ նրա թույլ կողմերը, սակայն չի հաջողվում։ Դրանից հետո նրա մոտ զգացմունքներ են առաջանում դեպի Հերկուլեսը և մյուս խոսակցության ժամանակ Աիդը պարզում է, որ Հերկուլեսի թուլությունը հենց ինքը Մեգն է։
Բոլը և Պանիկը Պեգասին գայթակղելով գցում են իրենց թակարդը, իսկ Աիդը Հերկուլեսին շանտաժի է ենթարկում, խոստանալով սպանել Մեգին։ Աիդը Հերկուլեսի ուժերն է օգտագործում։ Օգտվելով հերոսի ուժից, ազատելով Մեգին, Աիդը տղային ասում է, որ Մեգը իր համար է աշխատել։ Աիդն ազատ է արձակում հսկաներին, որոնք շատ տարիներ փակված էին եղել և նրանց ուղարկում է Օլիմպիայի վրա, ավերելու այն։ Սակայն Հերկուլեսը կարողանում է հասնել և սպանել այդ տիտաններին։
Վերջում Հերկուլեսը, Մեգը, Ֆիլը և Պեգասը գնում են Օլիմպիա, նրանց աստվածները ուրախությամբ ընդունում են։ Բայց Հերկուլեսը որոշում է մնալ Երկրում, միայն այդ դեպքում Մեգը կարող էր ապրել իր հետ։ Զևսը ընդունում է որդու ասածը և նրան մարդ դարձնում նորից[12]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Long Ago…» — Charlton Heston
- The Gospel Truth/Main Title — Lillias White, LaChanze, Roz Ryan, Cheryl Freeman, and Vanéese Y. Thomas
- The Gospel Truth II — Roz Ryan
- The Gospel Truth III — Lillias White, LaChanze, Roz Ryan, Cheryl Freeman, and Vanéese Y. Thomas
- «Go the Distance» — Roger Bart
- Oh Mighty Zeus (Score)
- «Go the Distance (Reprise)» — Roger Bart
- «One Last Hope» — Danny DeVito
- «Zero to Hero» — Tawatha Agee, Lillias White, LaChanze, Roz Ryan, Cheryl Freeman, and Vanéese Y. Thomas
- «I Won't Say (I'm in Love)» — Susan Egan, Lillias White, LaChanze, Roz Ryan, Cheryl Freeman, and Vanéese Y. Thomas
- «A Star Is Born» — Lillias White, LaChanze, Roz Ryan, Cheryl Freeman, and Vanéese Y. Thomas
- «Go the Distance (Single)» — Michael Bolton
- The Big Olive (Score)
- The Prophecy (Score)
- Destruction of the Agora (Score)
- Phil’s Island (Score)
- Rodeo (Score)
- Speak of the Devil (Score)
- Meg’s Garden (Score)
- Hercules' Villa (Score)
- All Time Chump (Score)
- Cutting the Thread (Score)
- A True Hero/A Star Is Born (End Title) — Lillias White, LaChanze, Roz Ryan, Cheryl Freeman, and Vanéese Y. Thomas
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.filmaffinity.com/en/film783584.html
- ↑ http://www.ofdb.de/film/10962,Hercules
- ↑ 3,0 3,1 http://stopklatka.pl/film/herkules-1997
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 4,44 4,45 4,46 4,47 4,48 4,49 4,50 4,51 4,52 4,53 4,54 4,55 4,56 4,57 4,58 4,59 4,60 4,61 4,62 4,63 4,64 4,65 4,66 4,67 4,68 4,69 4,70 4,71 4,72 4,73 4,74 4,75 4,76 4,77 4,78 4,79 4,80 4,81 4,82 Hercules — 1997.
- ↑ 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt0119282/
- ↑ 6,0 6,1 http://movieweb.com/movie/hercules-1997/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=6&cartoon=Hercules
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.imdb.com/title/tt0119282/fullcredits
- ↑ http://www.imdb.com/name/nm0569680/
- ↑ 10,0 10,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=hercules.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ http://studios.nevafilm.ru/movies/dubbing
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հերկուլես»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերկուլես (մուլտֆիլմ)» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1997 մուլտֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Ֆիլմեր դևերի մասին