Jump to content

Հիերոն II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիերոն II
Ծնվել է՝մ. թ. ա. 308
ԾննդավայրՍիրակուզա, Հին Հռոմ
Մահացել է՝մ. թ. ա. 215[1][2]
Վախճանի վայրՍիրակուզա, Հին Հռոմ
քաղաքական գործիչ և զորավար
ՀայրHierocles?
ԵրեխաներՀելոն II, Դեմարատա և Heraclea of Syracuse?
Հիերոն II-ի հուշաքարը Սիրակուզայում

Հիերոն II (մ.թ.ա. 308 – 215), Սիրակուզայի թագավոր, բռնապետ, Հիերոկլես I-ի արտամուսնական զավակը[3]։

Ըստ որոշ աղբյուրների՝ Հիերոնի հոր նախնիները սերում էին սիցիլիական բռնապետ Հիերոն I-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայել է Պյուռոսին, ում մահից հետո զավթել է Սիրակուզան և հաստատել այնտեղ բռնապետություն։ Փորձել է ընդարձակել իր տարածքները և գրավել է Ակրան, Գելորը, Մեգարը և Լեոնտինին։ Պայքարել է մամերտինցիների հետ (մ․թ․ա․ 271-269 և 266-264թթ), սակայն կարթագենացիների միջամտության շնորհիվ չկարողացավ ավարտին հասցնել նրանց ջախջախումը։ Սկզբից կարթագենացիների դաշնակիցն էր, այնուհետև Առաջին փյունիկյան պատերազմում անցավ հռոմեացիների կողմը․ կարթագենացիների՝ ծովում գերիշխող դիրք գրավելու պատճառով հնարավորություն չունեին Սիցիլիայի իրենց զորքերին սնունդ մատակարարել, որն իր վրա վերցրեց Հիերոնը։ Ապրել է մինչև 90 տարեկան հասակը՝ կարողանալով Սիցիլիան հեռու պահել Հռոմի և Կարթագենի կողմից գրավվելուց։

Մ․թ․ա․ 240 թվականին իրեն իշխանակից դարձրեց որդուն՝ Հելոնին (Հելոն II

Հիերոնը և Արքիմեդը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիերոնը հայտնի է նաև մաթեմատիկոս Արքիմեդի հայտնագործությունների մասին լեգենդներով։ Հայտնի է մի պատմություն՝ ըստ որի Արքիմեդը կարողացավ որոշել, թե արդյոք Հիերոն արքայի թագը մաքուր ոսկուց է պատրաստված թե ոսկերիչը զգալի արծաթ է խառնել․ այդ հանձնարարության շնորհիվ սահմանվեց ջրակայունության հիմնական օրենքը՝ Արքիմեդի օրենքը։

Ըստ մեկ այլ առասպելի՝ Հիերոնի կողմից՝ եգիպտական Պտղոմեոս արքային որպես նվեր կառուցված բազում տախտակամածներ ունեցող «Սիրակուզիա» ծանր նավը ոչ մի կերպ չէր հաջողվում ջուր իջեցնել։ Արքիմեդը զինեց բլոկների համակարգը (բազմաճախարակ), որի օգնությամբ կարողացավ նավը ջուր իջեցնել ձեռքի մեկ շարժումով։ Ըստ առասպելի՝ Արքիմեդը հայտարարեց․ «Եթե իմ տրամադրության տակ մեկ այլ Երկիր լիներ, որի վրա հնարավոր կլիներ կանգնել, ես տեղից կշարժեի մերը» (մեկ այլ մեկնաբանությամբ՝ «Տվեք ինձ հենման կետ, և ես կտեղաշարժեմ Երկիրը»)։

Հիերոնն ամուսնացել էր Լեպտինի դստեր՝ Ֆիլիստիսի հետ, ով Դիոնիսիոս Ավագի եղբոր՝ Լեպտինի սերնդից էր։ Այդ ամուսնությունից ծնվեցին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Берве Г. Тираны Греции. Ростов н/Д., 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիերոն II» հոդվածին։