Հիշող սարք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հիշող սարք, հաշվողական մեքենայի բաղկացուցիչ մաս կամ ինքնուրույն սարք, որը նախատեսված է ինֆորմացիան գրանցելու, պահելու և վերարտադրելու համար։ Ամենամեծ կիրառումը հիշող սարքերը ստացել են թվային հաշվողական մեքենաներում (ԹՀՄ), ինչպես նաև ավտոմատիկայի սարքերում, հեռուստամեխանիկայում, միջուկային ֆիզիկայում են։ Հիշող սարքերը հիմնականում բնորոշվում է տարողությամբ (պահվող ինֆորմացիայի քանակով), արագագործությամբ (ընտրման և հարցման ժամանակներով) և արժեքով կամ տեսակարար արժեքով։ Հիշող սարքում որպես ինֆորմացիա կրողներ օգտագործվում են էլեկտրոնաճառագայթային խողովակներ, "Հիշող սարքի բլոկ-սխեմա մագնիսական ժապավեններ, թմբուկներ և սկավառակներ են։ Հիշող սարքերը բաժանվում են տեսակների՝
ա. ըստ հարցման բնույթի՝ հասցեային և զուգորդական հիշող սարքեր,
բ. ըստ հարցման եղանակի՝ կամավոր հարցման և հաջորդական հարցման հիշող սարքեր,
գ. ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ օպերատիվ (ՕՀՍ), մնայուն (ՄՀՍ), արտաքին (ԱՀՍ) և բուֆերային (ԲՀՍ),
դ. ըստ ինֆորմացիան պահպանելու ունակության՝ սնումից կախված և անկախ հիշող սարքեր։
Հասցեային հիշող սարքում ինֆորմացիան փնտրվում է նախօրոք հայտնի հասցեով, իսկ զուգորդական հիշող սարքում՝ ըստ ինֆորմացիայի որոշ հատկանիշների։ ԹՀՄ-ում հիմնականում օգտագործվում են հասցեային հիշող սարքեր։ Կամավոր հարցման հիշող սարքում թույլ է տրվում հասցեների ընտըրման կամավոր կարգ, իսկ հաջորդականում հասցեների ընտրությունը կատարվում է միայն որոշակի հաջորդականությամբ։ ՕՀՍ-ն նախատեսված է միջանկյալ թվաբանական հաշվարկների արդյունքները հիշելու, ՄՀՄ-ն՝ խնդրի լուծման ընթացքում չփոփոխվող ինֆորմացիան հիշելու, ԱՀՍ-ն՝ մեքենա մուծվող ինֆորմացիան հիշելու համար։ ԲՀՄ-ն, որն օժտված է բարձր արագագործությամբ և փոքր տարողությամբ, օգտագործվում է մեքենայի առանձին սարքերի արագությունները համաձայնեցնելու համար։ Սնումից կախված, հիշող սարքում սնումը անջատելիս՝ հիշված ինֆորմացիան կորչում է։
Չնայած հիշող սարքերի բազմատեսակությանը, նրանց կարելի է ներկայացնել ընդհանրացված կառուցվածքային սխեմայով, որը բաղկացած է հետևյալ հանգույցներից
- կուտակիչ (նախատեսված է ինֆորմացիան գրանցելու և պահելու համար),
- տեղական կառավարման հանգույց (ըստ ժամանակային դիագրամի ներքին ազդանշաններ է մշակում հիշող սարքի հանգույցները կառավարելու համար),
- թվի ընտրման հանգույց (ընդունում է թվի հասցեի կոդը կամ թվի հայտանիշը և ըստ այդմ իրագործում թվի ընտրությունը),
- թվի ընդունման հանգույց (ընդունում է գրանցվող ինֆորմացիայի կոդը և կառավարում գրանցման հանգույցը),
- գրանցման հանգույց (գրանցվող թվի կոդը ձևափոխվում է կուտակիչի կարգային գծերի կառավարման ազդանշանների),
- ընթերցման հանգույց (կուտակիչից ընթերցված ինֆորմացիան ձևափոխվում է մեքենայի ստանդարտ ազդանշանների),
- ինֆորմացիայի առաքման հանգույց (նախատեսված է ընթերցված ինֆորմացիան կարճատև պահելու համար)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 413)։ |