Հիպեսթեզիա
Հիպեսթեզիա, թմրածություն, տարբեր բժշկական վիճակների ընդհանուր կողմնակի ազդեցություն, որը դրսևորվում է որպես հպման կամ սենսացիայի նվազում կամ զգայական գրգռիչների նկատմամբ զգայունության մասնակի կորուստ։ Առօրյա խոսքում դա սովորաբար կոչվում է թմրություն[1]։
Հիպեսթեզիան հիմնականում առաջանում է նյարդերի վնասման և արյունատար անոթների խցանումների հետևանքով, ինչը հանգեցնում է խցանված արյան անոթների կողմից մատակարարվող հյուսվածքների իշեմիկ վնասվածքի։ Այս վնասը հնարավոր է հայտնաբերել տարբեր պատկերային հետազոտությունների միջոցով։ Այսպիսի հետևանքներ են ունենում տարբեր հիվանդություններ և վնասվածքներ։ Ամենատարածված հիվանդությունների մի քանի օրինակներ, որոնք կարող են առաջացնել հիպեսթեզիա որպես կողմնակի ազդեցություն, հետևյալն են.
- Դեկոմպրեսիոն հիվանդություն
- Տրիգեմինալ շվանոմա
- Ռոմբենցէֆալիտ
- Ողնուղեղի ինտրադուրալ էքստրամեդուլյար տուբերկուլոմա
- Մաշկային զգայական խանգարում
- Բերի-բերի
Հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկոմպրեսիոն (ապաճնշումային) հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկոմպրեսիոն հիվանդությունը առաջանում է արագ վերելքի ժամանակ, որը տարածվում է 20 կամ ավելի ոտնաչափ (սովորաբար ստորջրյա)։ Դեկոմպրեսիոն հիվանդությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով, ներառյալ հիպեսթեզիան։ Հիպեսթեզիան առաջանում է արյան մեջ ձևավորվող օդային փուչիկների պատճառով, որոնք կանխում են հյուսվածքների թթվածնամատակարարումը։ Դեկոմպրեսիոն հիվանդության դեպքում հիպեսթեզիայի ախտանիշները թեթևացնելու բուժումը արագ և արդյունավետ է։ Հիպերբարիկ թթվածինը օգտագործվում է երկարաժամկետ կայունություն պահպանելու համար, որը ներառում է 100% թթվածնի շնչառությունը։
Տրիգեմինալ շվանոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրիգեմինալ շվանոման վիճակ է, երբ ուռուցք է ձևավորվում եռվորյակ նյարդի վրա (կոչվում է նաև գանգուղեղային նյարդի հնգյակ):Սա առաջացնում է այդ նյարդի նյարդավորման հատվածի սենսացիայի կորստի:Եռվորյակ նյարդի դեպքում դա դեմքն է,այսինքն առաջանում է դեմքի հիպեսթեզիա։ Ուռուցքի հեռացումը տրգեմինալ շվանոմայի միակ արդյունավետ բուժումն է, թեև դա կարող կարող է չբուժել նյարդավորման շրջանի հիպեսթեզիան, եթե արդեն վնաս է հասցրել։ Վիրահատությունից հետո շատ հիվանդներ դեռ զգացել են հիպեսթեզիա, իսկ որոշների մոտ նույնիսկ աճել է։
Ռոմբէնցեֆալիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմբենցէֆալիտը ներառում է բակտերիաների ներխուժում ուղեղի ցողուն և եռվորյակ նյարդ, և ունի բազմաթիվ ախտանիշներ, որոնք կարող են տարբեր լինել տարբեր հիվանդների մոտ[2]։ Ինչպես վերը նշվել է տրիգեմինալ շվանոնոմայի նման, դա կարող է հանգեցնել դեմքի հիպեսթեզիայի։ Ռոմբենցեֆալիտը կարող է նաև հանգեցնել V1-ից V3 դերմատոմների հիպեսթեզիայի։ Այս վարակի բուժման հիմնական տարբերակը հակաբիոտիկներն են[3], օրինակ՝ ամպիցիլինը, բակտերիաները հեռացնելու համար։
Ողնուղեղի ինտրադուրալ էքստրամեդուլյար տուբերկուլոմա (IETSC)
[խմբագրել | խմբագրել կոդը]IETSC-ը ողնուղեղի քաղցկեղ է, որը ներառում է մարմնի բոլոր մասերի հիպեսթեզիա՝ կապված ախտահարված ողնուղեղային նյարդերի հետ[4]։ Մարմնից կենտրոնական նյարդային համակարգին տեղեկատվություն փոխանցելու անկարողությունը կառաջացնի զգացողության իսպառ բացակայություն հարակից շրջաններում։
Մաշկային զգայական խանգարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիպեսթեզիան բացասական զգայական ախտանիշներից մեկն է, որը կապված է մաշկի զգայական խանգարման (CSD) հետ։ Այս վիճակում հիվանդներն ունենում են մաշկի աննորմալ տհաճ սենսացիաներ, որոնք կարող են պայմանավորված լինել նյարդային համակարգի ակտիվության բարձրացմամբ (խայթոց, քոր կամ այրվածք) կամ նյարդային համակարգի գործունեության նվազում (թմրություն կամ հիպեսշթեզիա)[5]։
Բերի-բերի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիպեսթեզիան, որը առաջանում է ոտքերում, մատներում, անոթներում և/կամ շրթունքներում (և կենտրոնական մասում տարածվում է) բերիբերիի[6] ընդհանուր ախտանիշներից մեկն է, որը թիամինի՝ վիտամին B-ի անբավարարության հետևանքով առաջացած ախտանիշների շարք է։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիպեսթեզիայի ախտանիշեր ունեցող հիվանդին հաճախ տրվում են մի շարք հարցեր՝ հստակեցնելու համար զգայական խանգարման տեղայնացումը և ծանրությունը։ Կարող է հետևել ֆիզիկալ հետազոտություն, որտեղ բժիշկը կարող է թեթև հարվածել մաշկին՝ որոշելու, թե որքան զգացողություն կա։ Կախված առաջացող ախտանիշների տեղակայությունից՝ բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ թեստեր՝ որոշելու հիպեսթեզիայի հիմնական պատճառը։ Այս թեստերը ներառում են համակարգչային շերտագրություն (ՀՇ) և մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), նյարդային հաղորդունակության ուսումնասիրություններ՝ չափելու էլեկտրական իմպուլսները, որոնք անցնում են նյարդերի միջով նյարդերի վնասը որոնելու համար, և տարբեր ռեֆլեքսային թեստեր[7]։ Ռեֆլեքսային թեստի օրինակ կարող է լինել ծնկան ռեֆլեքսի թեստը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիպեսթեզիայի բուժումը նպատակաուղղված է ավելի լայն հիվանդությունների թիրախավորմանը, որոնք առաջացրել են սենսացիայի կորուստ, որպես կողմնակի ազդեցություն[1][2][3][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Chen, Li-Feng; Yang, Yang; Yu, Xin-Guang; Gui, Qiu-Ping; Bu, Bo; Xu, Bai-Nan; Zhou, Ding-Biao (June 2014). «Operative management of trigeminal neuromas: an analysis of a surgical experience with 55 cases». Acta Neurochirurgica. 156 (6): 1105–1114. doi:10.1007/s00701-014-2051-7. ISSN 0942-0940. PMID 24633987. S2CID 20181528.
- ↑ 2,0 2,1 Karlsson, William K.; Harboe, Zitta Barrella; Roed, Casper; Monrad, Jeppe B.; Lindelof, Mette; Larsen, Vibeke Andrée; Kondziella, Daniel (September 2017). «Early trigeminal nerve involvement in Listeria monocytogenes rhombencephalitis: case series and systematic review». Journal of Neurology. 264 (9): 1875–1884. doi:10.1007/s00415-017-8572-2. ISSN 1432-1459. PMID 28730571. S2CID 44481344.
- ↑ 3,0 3,1 Stylianos, Kapetanakis; Konstantinos, Giatroudakis; Pavlos, Pavlidis; Aliki, Fiska (July 2016). «Brachial branches of the medial antebrachial cutaneous nerve: A case report with its clinical significance and a short review of the literature». Journal of Neurosciences in Rural Practice. 7 (3): 443–446. doi:10.4103/0976-3147.182772. PMC 4898116. PMID 27365965.
- ↑ Roca, Bernardino (June 2005). «Intradural extramedullary tuberculoma of the spinal cord: a review of reported cases». The Journal of Infection. 50 (5): 425–431. doi:10.1016/j.jinf.2004.07.012. ISSN 0163-4453. PMID 15907551.
- ↑ Gupta, M. A.; Gupta, A. K. (2013). «Cutaneous sensory disorder». Seminars in Cutaneous Medicine and Surgery. 32 (2): 110–8. doi:10.12788/j.sder.0010. PMID 24049969.
- ↑ Brooks, Henry Turner (1912). Text-book of General and Special Pathology for Students and Practitioners. F. A. Davis Company. էջ 582. «beriberi hypesthesia.»
- ↑ 7,0 7,1 Moon, R. E. (March 2014). «Hyperbaric oxygen treatment for decompression sickness». Undersea & Hyperbaric Medicine. 41 (2): 151–157. ISSN 1066-2936. PMID 24851553.