Jump to content

Հիքորի Դիքորի Դոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիքորի Դիքորի Դոք
անգլ.՝ Hickory Dickory Dock և պորտ.՝ Poirot e os erros da dactilógrafa[1]
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՆշանակման վայրն անհայտ է
ՀաջորդՆնջեցյալի անմտությունը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 31, 1955

«Հիքորի Դիքորի Դոք» (անգլ.՝ Hickory Dickory Dock), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպ, որը գրել է 1955 թվականին և առաջին անգամ հրատարակվեց նույն թվականի Collins Crime Club հրատարակչության կողմից։ Վեպը Էրքյուլ Պուարոյի մասին է։

Վեպի անվանումը, ինչպես նաև մի քանի մյուսների անվանումը[2], վերցրած է մանկական համրանքախաղերից։ Սակայն ի տարբերություն «Տասը փոքր սևամորթներ»-ի, սյուժեն կապ չունի համրանքախաղի հետ, եթե չհաշվել այն, որ վեպի գործողությունները պտտվում են են Հիքորիդ-ռոուդ փողոցի շուրջ։

Hickory, dickory, dock,
The mouse ran up the clock.
The clock struck one,
The mouse ran down,
Hickory, dickory, dock

Կորցրած իրերի ցանկ
  1. կոշիկներ
  2. ապարանջան
  3. ադամանդե մատանի
  4. դիմափոշի
  5. շրթներկ
  6. լսափողակ
  7. ականջակալներ
  8. կրակայրիչ
  9. հին ֆլանելե շալվար
  10. էլեկտրալամպ
  11. շոկոլադե կոնֆետների տուփ
  12. մետաքսե շարֆ
  13. պայուսակ
  14. բորաթթու
  15. լոգարանի աղ
  16. խոհանոցային գիրք

Հանրակացարան Հիքորի-ռոուդի վրա։ Ապրողների իրերը սկսում են կորչել։ Պուարոյին են դիմում միս Լեմոնը և իր քույր միս Հաբարդը։ Նրանք անհանգստանում էին տեղի ունեցածից։ Կորցրած իրերի ցանկը շատ տարօրինակ է։ Քանի որ Պուարոն չի զբաղվում փոքր իրերի հետազոտությամբ, սակայն այս գործը նրան հետաքրքրում է։

Սկսելով հետաքննությունը, նա սկզբում օգտագործում է ոչ ամենամեղմ մեթոդները։ Սպառնալով կանչել ոստիկանություն, նա խոստովանություն է կորզում Սելի Օստինից։ Նա թվում է մի քանի գողությունը։ Դրանով նա ուզում է գրավել Քոլինա ՄաքՆաբի ուշադրությունը։ Նրանք նշանվում են և հաջորդ օրը Սելիին գտնում են սպանված․ դիակի դիմաց կար մորֆին։ Պուարոն հասկանում է, որ դա սպանություն է, որը դիմակավորված էր որպես ինքնասպանություն։ Պուարոն հետազոտում և բացահայտում է փոքր գողություններ։ Նա ուշադրություն է դարձնում ադամանդե մատանուն։ Այն բանից հետո, որ մատանին գտնվել էր տիկին Հոբհաուզի ապուրի մեջ, պարզվում է, որ ադամանդը փոխարինվելլ է ցիրկոնով։ Պուարոն մեղադրում է Վալերիին ադամանդի գողության համար։ Վալերին խոստովանում իր գողությունը, և ասում, որ նրան պետք էր այդ քարը իր քարտային պարտքը մարելու համար։ Շատ չանցած ինչ որ մեկը սպանում է միս Նիկոլետիսին, որը հանրակացարանի տիրուհին էր։ Պուարոն փոխում է իր ուշադրությունը դեպի պայուսակը։ Նա հասկանում է, որ պայուսակը օգտագործվել է թմրանյութեր տեղափոխելու համար։ Պուարոյին մնում է բացահայտել, թե ով է սպանել Սելիին, միս Նիկոլետիս և ով էր տեղափոխում թմրանյութեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. «Տասը փոքր սևամորթներ», «Հինգ խոզուկները», «Մեկ, երկու, երեք կոշիկները կապիր», «Երեք կույր մկներ»