Jump to content

Հոբիթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոբիթներ
ՏեսակՄիջերկրի ռասա և գեղարվեստական էթնոխումբ
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ներկայացված էՀոբիթը
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
ԵրկիրԳոնդորի և Արնորի Միացյալ Թագավորություն
 Hobbits Վիքիպահեստում

Հոբիթներ (անգլ.՝ Hobbit), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի նկարագրած Միջերկրի ժողովուրդներից մեկը։ Հոբիթները նրա գրած «Հոբիթ կամ գնալն ու գալը», «Մատանիների տիրակալը» ստեղծագործությունների կենտրոնական կերպարներն են։

Բառի ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«hob» բառը հին անգլերենում նշանակում է փոքրիկ, ուրախ էլֆ կամ փերի։ Որոշ ընթերցողներ «hobbit» բառը կապում էին «rabbit» («ճագար») անգլերեն բառի հետ, կամ նույնիսկ «լատ. homo» + «rabbit», այսինքն՝ «մարդ-ճագար»։ Սակայն Թոլքինը այդ տարբերակը բացառեց իր ընթերցողներին ուղղված նամակներում[1]։

Հոբիթները կարճահասակ ժողովուրդ են՝ մարդու հասակի կեսով (մոտավորապես 90 սմ)։ Ի տարբերություն Թզուկների՝ հոբիթները չունեն մորուք։ Նրանք հագնում են վառ գույնի զգեստներ (հիմնականում դեղին և կանաչ), կոշիկներ չեն հագնում, քանի որ նրանց ոտքերն ունեն հաստ մաշկ և խիտ մազածածկույթ։ Գլխի մազերը շատ են և գանգուր։ Ձեռքերի մատները երկար են, դեմքերը՝ ծիծաղկոտ և ուրախ. նրանք ծիծաղում են բավականին շատ, մանավանդ ճաշից հետո (որը նրանք ունենում են օրվա մեջ երկու անգամ)։ Հոբիթները կարողանում են արագ անհետանալ և անձայն տեղաշարժվել, նաև առանց վրիպելու օգտվում են նետից և աղեղից։

Հայտնի հոբիթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբիթներ» հոդվածին։