Հոգեվերլուծություն
Հոգեվերլուծություն (գերմ.՝ Psychoanalyse), ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդի կողմից 19-րդ դարավերջում – 20-րդ դարասկզբում մշակված հոգեբանական տեսություն, ինչպես նաև այդ տեսության վրա հիմնված հոգեկան խանգարումների բուժման ազդեցիկ մեթոդ[1]։ Հետագայում Հոգեվերլուծությունը լայնացել է, քննադատվել և զարգացել տարբեր ուղղություններով, հիմնականում Ֆրոյդի նախկին կոլեգաների կողմից, որոնց թվում են Ալֆրեդ Ադլերը, Կարլ Գուստավ Յունգը, իսկ հետագայում նոր ֆրոյդականների կողմից՝ Էրիխ Ֆրոմմի, Կարեն Հորնիի, Հարի Սթեք Սալիվանի և Ժակ Լականի։
Հոգևերլուծության հիմնական դրույթները հետևյալն են.
- մարդու վարքը, փորձը և իմացությունը շատ բաներով կանխորոշված են ներքին և իռացիոնալ (անհամաչափելի) ձգտումներով,
- այդ ձգտումները մեծ մասամբ անգիտակցական են,
- այդ ձգտումների հասկանալու փորձերը պատճառ են դառնում պաշտպանողական մեխանիզմների տեսքով հոգեբանական դիմադրությանը,
- բացի անձի կառուցվածքից, անհատական զարգացումն կանխորոշվում է վաղ մանկության ժամանակների իրադարձություններով,
- իրականության գիտակցված ընկալման և անգիտակցական (դուրս մղված) նյութի միջև կոնֆլիկտները կարող են հիմք հանդիսանալ հոգե-հուզական խանգարումների (ինչպիսիք են նևրոզները, բնավորության նևրոտիկ գծերը, վախը, դեպրեսիան և այլն) առաջացմանը,
- անգիտակցական նյութի ազդեցությունից ազատմանը կարելի է հասնել այն գիտակցելու միջոցով (օրինակ, համապատասխան մասնագիտական աջակցության դեպքում)[2]։
Ժամանակակից Հոգեվերլուծությունը բառի լայն իմաստով ընդգրկում է մարդու հոգեկան զարգացման ավելի քան 20 կոնցեպցիա։ Հոգեվերլուծական թերապևտիկ բուժման միջոցները այնքան են տարբերվում, ինչքան որ տեսությունները։ Տերմինը նաև նշանակում է մանկական զարգացման հետազոտության մեթոդ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Psychoanalysis // Encyclopædia Britannica.
- ↑ Erich Fromm (1992:13-14) The Revision of Psychoanalysis