Հովհաննես Գազանճյան
Հովհաննես Գազանճյան արմտ. հայ.՝ Յովհաննէս Գազանճեան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1870[1][2] Թոքաթ[1][2] |
Մահացել է | մարտի 15, 1915[1][2] (44 տարեկան) Թոքաթ[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան և գրականագետ |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ստորագրություն |
Հովհաննես Գազանճյան (ապրիլի 3, 1870[1][2], Թոքաթ[1][2] - մարտի 15, 1915[1][2], Թոքաթ[1][2]), հայ լեզվաբան, գրականագետ, բժշկական գիտելիքների քարոզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1870 թվականի ապրիլի 3-ին Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի կետնրոն Եվդոկիա քաղաքում։
Հովհաննես Գազանճյանը 1889 թվականին Հ. Գասարճյանի համահեղինակությամբ գրում է «Գաղտնիք և արուեստ մոգութեան» աշխատությունը։ 1909 թվականին, օգտվելով արտասահմանցի մասնագետների աշխատություններից, գրել է «Մագնիսականութիւն եւ ոգեհարցութիւն» գիրքը, որում արծարծված են ենթագիտակցության, ինքնաթելադրության, հոգեբուժության, մագնիսականության, կամքի ուժի, քնածության կամ մագնիսական քնի, հստակատեսության, մտածումների փոխանցման, հեռակրության, ոգեհարցության, մեդիումության և այլ հարցերը։
1915 թվականի մարտի 15-ին Եվդոկիայում զոհ է դարձել Մեծ Եղեռնին՝ սպանվելով 45 տարեկան հասակում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաղտնիք եւ արուեստ մոգութեան (համահեղ. Հ. Գասարճեան), 1889։
- Եւդոկիոյ հայոց գաւառաբարբառը, 1899 (արժանացել է Իզմիրյանց գրական մրցանակին)։
- Մագնիսականութիւն եւ ոգեհարցութիւն։ (Ենթագիտակցութիւն, ինքնաթելադրութիւն, հոգեբուժութիւն, մագնիսականութիւն, կամքի ոյժի, քնածութիւն կամ մագնիսական քուն, հստակատեսութիւն, մտածումների փոխանցում, հեռակրութիւն, ոգեհարցութիւն, մեդիումութիւն և այլն), Կ. Պոլիս, 1909, 144 էջ։
- Պատմութիւն Հայ Գրականութեան, Ա. Հատոր՝ Սկիզբէն Մինչեւ ԺԹ. Դար, Բ. Հատոր՝ ԺԹ. Դարու Կէսէն Մինչեւ Մեր Օրերը, հրտ. ՀՍԳՄ թիւ 2, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան, 1970, 265 էջ։
- Հայոց լեզվի դասագրքեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինասյան Հարություն, 100 հայ հոգեբույժներ, Կենսագրական բառարան, գիրք Ե, Երևան, 2010, 304 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 644)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Գազանճյան» հոդվածին։ |
|
|