Հորմուզի նեղուց
Հորմուզի նեղուց (արաբերեն مضيق هرمز - Madīq Hurmuz, պարսկերեն تنگه هرمز - Tangeh-ye Hormoz) - նեղ, տակտիկապես կարևոր նեղուց, որը հարավ-արևելքից միացնում է Օմանի ծոցը հարավ-արևմուտքում գտնվող Պարսից ծոցին։ Հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝ Միացյալ Արաբական Էմիրություններին և Օմանի մի փոքր մասին։
Նեղուցը ունի 195 կմ երկարություն, նեղուցի ամենանեղ հատվածը 54 կմ է։ Խորությունը հասնում է մինչև 229 մետրի։ Ներկա պահին նեղուցը միակ ճանապարհն է գազ և նավթ մատակարարելու երրորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։
Lloyd's ծովային վիճակագրական կենտրոնի տվյալներով, 2006 թվականին Հորմուզի նեղուցով անցել է համաշխարհային նավթի ծովային արտահանման 33%-ը։ Եթե հաշվի առնենք նավթաարտադրանքը, ապա աշխարհի նավթի ծովային արտահանման 40%-ը անցնում է Հորմուզի նեղուցով։
Անվանման ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը գալիս է Հորմուզ կղզուց։ Գոյություն ունի անվանման ծագման երկու տարբերակ։ Ամենաճանաչված տարբերակը դա պարսիկ թագավորների «Որմիզդ» անունն է (պարսկերեն՝ هرمز - Hormoz)։ Տեղաբնակները մինչև հիմա նեղուցը ու կղզին անվանում են Հորմուզ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 590)։ |