Հրաչուհի Ութմազյան
Հրաչուհի Արթուրի Ութմազյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (2003) և Երևանի պետական համալսարան (2009) |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի |
Աշխատավայր | Նոր ալիք, Արարատ, A-TV և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Ծնողներ | հայր՝ Արթուր Ութմազյան |
Հրաչուհի Արթուրի Ութմազյան (հունիսի 26, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչուհի Ութմազյանը ծնվել է 1986 թվականի հունիսի 26-ին, Հայաստանի Երևան քաղաքում։ Դերասան Արթուր Ութմազյանի դուստրն է և դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչուհի Ջինանյանի թոռը։ 2003 թվականին ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։
2003 թվականից 2009 թվականներին սովորել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան[1]։
2004 թվականից 2009 թվականը աշխատել է «Նոր ալիք», ապա «Արարատ» հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր և հաղորդավար։
2009 թվականից 2010 թվականը աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր, հաղորդավար և հեռուստաընկերության միջազգային կապերի պատասխանատու։
2010 թվականից 2015 թվականներին Հրաչուհին «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։ 2012 թվականից 2013 թվականը «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Կոսմիկ շոու», իսկ 2014 թվականից 2015 թվականը՝ «Սպիտակ անկյուն» հաղորդումները[2]։
Նա նաև վարում է Հ1 «Առանց թեմայի» հաղորդաշարը։