Jump to content

Հրեական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրեական խոհանոց, բոլոր հրեաների խոհարարական ավանդույթների ընդհանրություն։ Խոհանոցի կազմավորման գործում մեծ ազդեցություն են ունեցել քաշրութի կրոնական սովորույթները և դրանից ելնող սահմանափակումները, ինչպես նաև տվյալ երկրի տնտեսական, գյուղատնտեսական պայմանների և խոհարարական ավանդույթների մեծ ազդեցություն է կրել։

Ընդհանուր առմամբ, հրեական խոհանոցը կարելի է բաժանել հետևյալ «ավանդույթների»՝ Աշքենազական, Սեֆարդական, Միզրահական, Արաբական, Պարսկական, Յեմենական, Հնդկական և Լատինաամերիկյան։ Բացի այդ կան նաև յուրօրինակ ճաշատեսակներ Եթովպայի և Կենտրոնական Ասիայի գաղութներից։ Աշեքենազական խոհանացը հիմնականում Եվրոպայի հրեաների խոհանոցն է, իսկ սեֆարդականը՝ Մերձավոր Արևելքի, Իսպանիայի և Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների։ Եվրոպաի հրեաների խոհանոցը համեստ է, քանի որ այդտեղի հրեաների մեծամասնությունը այդքան էլ հարուստ չէր, քան այլ երկրների հայրենակիցները, ուստի նրանք ստիպված էին ավելի նպատակահարմար կերպով օգտագործել մթերքը։ Հակառակն է սեֆարդական խոհանոցում, որը առանձնանում է ձկան, բանջարեղենի, լոբազգիների, ինչպես նաև ձիթայուղի օգտագործմամբ։

Բացի այդ, 1948 թվականին Իսրայելի պետության հիմնադրումից ի վեր, և մասամբ 1970-ականների վերջից առաջացել է մի նոր՝ իսրայելական «խառը խոհանոց», որը ընդունել և «տեղայնացրել» է վերոնշյալ խոհարարական ավանդույթները։ Նորաստեղծ պետությունում տեղի գյուղատնտեսական արտադրանքների հիման վրա նոր ճաշատեսակներ են առաջացել, ընդունելով մերձավորարևելյան և համաշխարհային խոհանոցների բազմաթիվ ավանդույթները։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]