Jump to content

Ղոմի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղոմ օսթան
պարս.՝ استان قم
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՂոմ
Բնակչություն1 292 283 մարդ (2016)[1]
Տարածք11 526 կմ²[2]
Սահմանակցում էՍպահանի նահանգ, Սեմնան, Կենտրոնական նահանգ և Թեհրանի նահանգ
Ժամային գոտիUTC+3:30
ISO 3166-2 կոդIR-25
Հեռախոսային կոդ025
qomict.ir

Ղոմ օսթան (պարս.՝ استان قم), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետութան կենտրոնական մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Թեհրան, արևելքից` Սեմնան, հարավից` Սպահան, արևմուտքից` Մարքազի (կենտրոնական) օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 11 526 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 292 283 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ղոմ քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 1995 թվականին՝ Թեհրան օսթանի հարավային շրջանների անջատման արդյունքում[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Թեհրանը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման անապատային է և կիսաանապատային։ Տեղումների քանակը սակավ է։ Շրջանը բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, հատկապես աղի լճերի մերձակայքում։ Շրջանում կա երկու խոշոր աղի լիճ` Հաուզե Սուլթան և Նամաք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 036 714 մարդ` 262 313 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 151 672, որոնք ապրում էին 320 977 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 292 283 մարդ` 383 532 տնտեսություններում[7]։

Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Ղոմը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 201 158 մարդ) և Ղանավաթը (11 667 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 1 229 964 մարդ կամ օսթանի բնակչության 95,2%-ը[7]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղոմ օսթանը բաժանված է 3 շահրեստանների (գավառների).

Ղոմ օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[5] Բնակ. 2011[6] Բնակ. 2016[7] Վարչ. կենտրոն
Ղոմ շահրեստան 1 036 714 1,151 672 1 292 283 Ղոմ
Ջաֆարաբադ շահրեստան1 Ջաֆարիե
Քահաք շահրեստան1 Քահաք
Ընդհանուր 1,036,714 1 151 672 1 292 283
1Առանձնացվել է Ղոմ շահրեստանից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Qom
  3. Iran Provinces
  4. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղոմի նահանգ» հոդվածին։