Մագնետար
Մագնետար կամ Մագնիտար[1], նեյտրոնային աստղ, որն օժտված է բավականին ուժեղ մագնիսական դաշտով (մինչև 1011 Տեսլա)։ Տեսականորեն մագնետարների գոյությունը կանագուշակվել էր 1992 թվականին, իսկ իրական գոյության ապացույցները հայտնաբերվեցին 1998 թվականին գամմա և ռենտգենային ճառագայթներ բաց թողնող SGR 1900+14 սարքի ուղղությամբ նշված ճառագայթները Արծվի համաստեղության վրա ուղղելով։ Մագնետարների կյանքի տևողությունը կազմում է մոտավորապես 1 000 000 տարի։ Մագնետարներն ունեն Տիեզերքի ամենաուժեղ մագնիսական դաշտը[2]։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնետարները նեյտրոնային աստղերի բավականին քիչ ուսումնասիրված տիպ են,այն պատճառով,որ շատ քչերն են մոտ գտնվում Երկիր մոլորակին։ Մագներտարիների տրամագիծն ունենում է հիմանականում 20—30 կմ երկարություն, սակայն մեծամասնության զանգվածները գերազանցում են արեգակի զանգվածին։ Մագնետարն այնքան խիտ է, որ նրա մի ոլոռաչափ մասնիկը կարող է հարյուր միլիոն տոննա կշռել։ Հայտնի մագնետարների մեծամասնությունը շատ արագ է պտտվում՝ մեկ վայրկյանում մի քանի պտույտ կատարելով սեփական առանցքի շուրջ[3]։ Մագնետարի կենսական ցիկլը բավականին կարճ է։ Նրանց ուժեղ մագնիսական դաշտերը անհետանում են մոտավորապես 10 000 տարում, որից հետո ռենտգենյան ճառագայթների արձակումը դադարում է։ Վարկածներից մեկի համաձայն, մեր գալակտիկայում իր գոյության սկզբից կարող էր ձևավորվել ավելի քան 30 միլիոն մագնետար[4]։ Մագնետարները ձևավորվում են զանգվածային աստղերից, որոնց սկզբնական զանգվածը մոտավորապես 40 М☉ է[5]։
Ցնցումները, որոնք առաջանում են մագնետարների մակերևույթին, աստղում մեծ տատանումներ են առաջացնում. մագնիսական դաշտի տատանումներ, որոնց հետևանքով շատ հաճախ ուժեղ գամմա ճառագայթում է սկսվում։ Վերջիններս Երկրի կողմից ֆիքսվել են 1979, 1998 և 2004 թվականներին։
Հայտնի մագնետարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի մայիսի դրությամբ հայտնի էր տասներկու մագնետար, և ևս երեք թեկնածու, որոնք ապացույցների կարիք ունեին։ Հայտնի մագնետարների օրինակներ՝
- SGR 1806-20,գտնվում է Երկրից 50 000 լուսային տարի հեռավորության վրա, Ծիր Կաթնի հակադարձ կողմում, Աղեղնավորի համաստեղությունում գտնվող մագնետար։
- SGR 1900+14,գտնվում է Արծվի համաստեղությունում գտնվող, Երկրից 20 000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող մագնետար։
- 1E 1048.1-5937 — գտնվում էանոմալ ռենտգենյան պուլսար Ողնուց համաստեղությունում, Երկրից 9000 լուսային տարի հեռավորության վրա։ Աստղը, որից ձևավորվել է մագնետարը 30—40 անգամ ավելի մեծ զանգված է ունեցել, քան Արեգակը։
Ամբողջական ցանկը կարելի է գտնել մագնետարների կատալոգում[6]
- 2008 թվականի սեպտեմբերի դրությամբ, ESO-ն հայտնում է մարմնի իդենտիֆիկացիայի մասին, որը սկզբնական մագնետար էին համարում՝ SWIFT J195509+261406; սկզբնական շրջանում նրանից գամմա մասնիկներ էին ճառագայթվում (GRB 070610).
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ժամանակակից հայալեզու գրականության մեջ հանդիպում են և՛ «ե»-ով, և՛ «ի»-ով գրության ձևեր։ Հանրահայտ գրականությունում ու լուրերի ժապավեններում նախընտրությունը տրվում է անգլիական magnetar՝ «մագնետար» ձևին, այն դեպքում, երբ մասնագետներն առավել հակված են «մագնիտար» գրելաձևին
- ↑ «Աստղային հիբրիդ։ Պուլսար+Մագնետար։ Մեխանիկա». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Magnetar (1999)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Magnetars, Soft Gamma Repeaters and Very Strong Magnetic Fields». Robert C. Duncan, University of Texas at Austin. март 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ How Much Mass Makes a Black Hole?(չաշխատող հղում), SpaceRef, 19.08.2010
- ↑ «Full listing of magnetars known». Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Попов С.Б., Прохоров М.Е. Астрофизика одиночных нейтронных звёзд: радиотихие нейтронные звёзды и магнитары. — Труды ГАИШ. — М.: ГАИШ МГУ, 2003. — Т. 72.
- Mereghetti S. The strongest cosmic magnets: soft gamma-ray repeaters and anomalous X-ray pulsars. — Astronomy and Astrophysics Review. — 2008. — Т. 15. — С. 225—287. — (չաշխատող հղում)
- Peter Douglas Ward, Donald Brownlee Rare Earth: Why Complex Life Is Uncommon in the Universe. Springer, 2000. ISBN 0-387-98701-0.
- Chryssa Kouveliotou The Neutron Star-Black Hole Connection. Springer, 2001. ISBN 1-4020-0205-X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Origin of magnetars». CNN. 2 февраля 2005.
- «The Brightest Blast». Sky and Telescope. 18 февраля 2005. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- Recording Արխիվացված 2007-08-31 Wayback Machine (and animation) of XTE J1810-197.
- Creation of magnetars solved Formed when the biggest stars explode
- NASA: «Magnetar» discovery solves 19-year-old mystery Արխիվացված 2009-03-11 Wayback Machine Citat։ «…suggested a magnetic field strength of about 800 trillion [g]auss…»).
- Robert C. Duncan, University of Texas at Austin: 'Magnetars', Soft Gamma Repeaters & Very Strong Magnetic Fields Արխիվացված 2007-06-11 Wayback Machine
- NASA Astrophysics Data System (ADS)։ Duncan & Thompson, Ap.J. 392, L9) 1992
- NASA Astrophysics Data System (ADS)։ Katz, J. I., Ap.J. 260, 371 (1982)
- NASA ADS, 1999: Discovery of a Magnetar Associated with the Soft Gamma Repeater SGR 1900+14
- Chryssa Kouveliotou, Robert Duncan, and Christopher Thompson, "Magnetars, " Scientific American, Feb. 2003, pp. 34-41 Արխիվացված 2010-12-25 Wayback Machine (PDF)
- Robert C. Duncan and Christopher Thompson (June 10, 1992). «Formation of Very Strongly Magnetized Neutron Stars: Implications for Gamma-Ray Bursts». Astronomical Journal. 392 (1): pp. L9–L13.
{{cite journal}}
:|pages=
has extra text (օգնություն) - Strange Pulsing Star Puzzles Astronomers — A magnetar found to emit radio waves, contrary to previous theories.
- 04/04/07: X-ray Satellites Catch Magnetar in Gigantic Stellar 'Hiccup' Արխիվացված 2009-07-06 Wayback Machine