Jump to content

Մահապատիժը Մեծ Բրիտանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշարձան «Կրակոց արևածագին» ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահապատժի ենթարկված բրիտանացի զինվորների

Մեծ Բրիտանիայում մահապատիժը կիրառվել է պետության կազմավորման պահից սկսած մինչև 20-րդ դարի կեսերը, վերջին մահապատիժը տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում 1964 թվականին։ 2003 թվականին Մեծ Բրիտանիան վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը, որը լիովին արգելում է մահապատիժը։

1688 թվականին Անգլիայում հաշվարկվում էր ավելի քան հիսուն հանցանք, որոնց դեպքում ենթարկվում էին մահապատժի, իսկ 1776 թվականին այդ հանցանքների թիվն աճել է հասնելով մինչև երկու հարյուր[1]։ «Արյունոտ կոդեքս», ինչպես անվանում էին Մեծ Բրիտանիայի քրեական օրենսգիրքը 19-րդ դարից սկսած, չափազանց դաժան էր և նախատեսում էր մահապատիժ մոտ 220-230 տարբեր հանցագործությունների համար, որոնց շարքում էին օրինակ՝ շաղգամի գողությունը, լճակներում ձկներին վնաս հասցնելը, անտառում զգեստափոխված կամ զինված լինելը։ Հայտնի են դեպքեր, երբ գողության համար մահապատժի են ենթարկվել յոթնամյա երեխաներ։

Հետազոտողները կարծում են, որ բրիտանական օրենքների աներևակայելի դաժանությունը պայմանավորված էր արդյունաբերական հեղափոխությամբ և քաղաքաշինությամբ, ինչը հանգեցրեց բնակչության մի մասի հարստացմանը և մյուսի աղքատացմանը։ Քաղաքների արագ զարգացման հետևանքով մեծ տարածում գտան աղքատությունը և հանցագործությունը որոնց դեմ պայքարում, 1829 թվականին ստեղծված առաջին ոստիկանական ստորաբաժանումները, արդյունավետ միջոց էին համարում մահապատիժը[2]։ Հրապարակային մահապատիժը համարվում էր հետաքրքիր տեսարան և գրավում էր բազմաթիվ հանդիսատեսների։

1808 թվականից սկսվեց «Արյունոտ կոդեքս»֊ի բարեփոխումների երկարատև գործընթացը, որի նախաձեռնողն էր հանդիսանում «Բոլոր տաղանդների կառավարության» գլխավոր փաստաբան Ռոմյուել Ռոմիլլին։ Աստիճանաբար նվազեց այն հանցագործությունների քանակը որոնց համար մահապատժի էին ենթարկում, և 1861 թվականին մահապատժի էին ենթարկում միայն մարդասպանության, պետական դավաճանության, դոկերի կանխամտածված հրդեհման և ծովահենության համար[2]։ 1868 թվականին վերացվեց մահապատիժը, իսկ 1908 թվականին հաստատվեց մահապատժի ենթարկելու մինիմալ շեմը՝ 16 տարեկան[3]։

Մահապատժի չեղարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում մահապատժի հանդեպ վերաբերմունքը փոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի հոլոքոստից հետո։ 1948 թվականին ստեղծվեց մահապատժի հարցերով զբաղվող հատուկ Թագավորական հանձնաժողով, և աստիճանաբար, պետական քրեական օրենսգիրքը սկսեց փոփոխություններ կրել[4]։

1965 թվականին օրենք ընդունվեց, որի համաձայն ամբողջ Միացյալ Թագավորությունում, բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի, ժամանակվորապես՝ հինգ տարով, դադարեցվեց սպանության համար կիրառվող մահապատիժը։ 1969 թվականից սկսած այս նորմը սկսեց կրել մշտական բնույթ։ Հյուսիսային Իռլանդիայում մահապատիժը վերացվեց միայն 1973 թվականին, սակայն փաստացի 1961 թվականից սկսած այստեղ մահապատժի չի ենթարկվել ոչ մի հանցագործ[4]։

Պատժի բարձրագույն աստիճանը աստիճանաբար չեղարկվել է այլ հանցագործությունների՝ 1971 թվականի թագավորական նավաշինարանների հրդեհման, 1981 թվականի լրտեսության, 1998 թվականի ծովահենության, դավաճանության և խռովության պատճառով[5]։ Ըստ 1735 թվականից 1964 թվականների հաշվարկների Մեծ Բրիտանիայում մահապատժի է ենթարկվել մոտ 12 հազար մարդ[6]։

Վերջին մահապատիժները[6]

1999 թվականի հունվարի 27-ին Մեծ Բրիտանիան ստորագրեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը[7][8], որը պահանջում է մահապատժի չեղարկում՝ բացառությամբ այն դեպքերի երբ պետությունն իրավասու է վերանայել օրենսգրքում մահապատժի հնարավորությունը՝ «պատերազմի ընթացքում կատարված գործողությունների կամ պատերազմի անմիջական վտանգի դեպքում»[9]։ 2004 թվականի փետրվարի 1-ին, համաձայն Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրության, որը վավերացվել է 2003 թվականի հոկտեմբերի 10-ին[7][10], Միացյալ Թագավորությունում չեղարկվեց «մահապատիժը ցանկացած հանգամանքներում»։

Մահապատժի վերականգնման վերաբերյալ քննարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մեկ մարդու կյանքը մեկ ուրիշի կողմից զրկելու փաստը համարվում է լուրջ հանցագործություն, ապա ինչ-որ մեկին մահապատժի ենթարկելու գաղափարը պարզապես անհամատեղելի է առաջինի հետ։ Բացի դրանից, թեև մենք բոլորս ուզում ենք, որ դատական համակարգը երբեք չսխալվի, որպեսզի դատապարտված անձը իսկապես մեղավոր անձը լինի, երբեմն դատական համակարգը սխալվում է, իսկ երբ մարդ դատապարտվում է մահվան, հնարավոր չէ պատիժը շտկել։

Եթե մենք ուզում ենք հասնել մեր աշխարհի քաղաքակրթության որևէ առաջընթացին, մենք պետք է որոշումներ կայացնենք ոչ թե հասարակական կարծիքի հարցումների հիման վրա, այլ նրա վրա թե ինչն է աշխատում։ Իսկ մահապատիժը չի գործում։

— Պոլ Ֆլինն, Բրիտանական պառլամենտի պատգամավոր[11]

Հնչեղ սպանությունների և դատական սխալների պատճառով բրիտանական հասարակությունում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ քննարկումները չեղարկման օրվանից ի վեր չեն դադարեցվել։ 2011 թվականին անցկացված հարցման համաձայն, բրիտանացիների 65% -ը սատարում է սպանության համար մահապատժի վերսկսմանը[12]։ Միևնույն ժամանակ, երկրի բոլոր առաջատար քաղաքական ուժերը դեմ են արտահայտվում մահապատժին` իրենց դիրքորոշումը հիմնավորելով մասնավորապես նրանով, որ դա հեռու է ծանր հանցագործությունների դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը լինելուց[11]։

ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն, մահապատիժը չեղարկած Եվրոպական երկրներից մեծամասնությունում սպանությունների քանակն ավելի քիչ է քան Աֆրիկայում և Ամերիկայում, որտեղ իրականացվում է մահապատիժ։ Իր հերթին, 2011 թվականին Մեծ Բրիտանիան Եվրոպայում կանխամտածված սպանությունների ցուցանիշով ամենացածրն էր՝ 1,2-ը 100 հազար բնակիչ հարաբերությամբ[13]։

աշխարհաքաղաքական տարածաշրջան Աշխարհում մահապատժի ընդհանուր թվի % (2010)[14] 100 հազար բնակչի հաշվարկով մահապատժի քանակ (2010)[14]
Աֆրիկա 36 % 17,4
Ամերիկա 31 % 15,5
Ասիա 27 % 3,1
Եվրոպա 5 % 3,5
Օվկիանիա 0,3 % 3,5

Մահապատժի մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում մահապատժի ավանդական ձև էր հանդիսանում կախաղան բարձրացնելը։ 16-ից 18-րդ դարերում կիրառվում էր գլխատումը այն հերետիկոսների և կանանց նկատմամբ, ովքեր մեղադրվում էին իրենց ամուսինների սպանության մեջ, ողջակիզվում էին։ Դավաճանության համար կիրառվում էին մահապատժի հետևյալ տեսակները՝ կախաղանը, ողջ վիճակում մարդու փորոտիքը հանելը և քառատումը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Steven Wilf. Law's Imagined Republic: Popular Politics and Criminal Justice in Revolutionary America. — Cambridge University Press, 2010. — P. 139. — 239 p. — ISBN 0521196906
  2. 2,0 2,1 А. Камю, А. Кестлер. Размышления о смертной казни. — Москва: DirectMEDIA, 2003. — 369 с. — ISBN 5-901574-37-0
  3. «Executions of children, juveniles & teenage girls» (անգլերեն). capitalpunishmentuk.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 «The abolition of hanging in Britain» (անգլերեն). capitalpunishmentuk.org. 2013 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. И. Д. Козочкин Уголовное право зарубежных стран. Общая и особенная части: учебник. — Москва: Wolters Kluwer Russia, 2010. — С. 86. — 1034 с. — ISBN 978-5-466-00507-3
  6. 6,0 6,1 «The history of judicial hanging in Britain» (անգլերեն). capitalpunishmentuk.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 «Великобритания. Права человека. Соглашения, подписанные и ратифицированные или бывшие предметом вступления на 11/9/2014» (ռուսերեն). conventions.coe.int. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «Протокол № 6 к Конвенции о защите прав человека и основных свобод относительно отмены смертной казни» (ռուսերեն). conventions.coe.int. 11/9/2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Протокол N. 6 к Конвенции о защите прав человека и основных свобод относительно отмены смертной казни» (ռուսերեն). conventions.coe.int. 28 апреля 1983. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «Протокол № 13 к Конвенции о защите прав человека и основных свобод относительно отмены смертной казни при любых обстоятельствах» (ռուսերեն). conventions.coe.int. 8/9/2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. 11,0 11,1 11,2 Богдан Цюпин (2013 թ․ ապրիլի 21). «У Великобританії чимало тих, хто пропонує відновити смертну кару» (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: Unknown parameter |дата= ignored (օգնություն); Unknown parameter |издатель= ignored (օգնություն)
  12. Mario Canseco (2013 թ․ ապրիլի 21). «Death Penalty. Most Britons Support Reinstating the Death Penalty for Murder» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: Unknown parameter |дата= ignored (օգնություն); Unknown parameter |издатель= ignored (օգնություն)
  13. «Homicide Statistics 2012» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: Unknown parameter |дата= ignored (օգնություն); Unknown parameter |издатель= ignored (օգնություն)
  14. 14,0 14,1 «2011 GLOBAL STUDY ON HOMICIDE» (PDF) (անգլերեն). UNITED NATIONS OFFICE ON DRUGS AND CRIME. 2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  15. Tim Lambert. «A Brief history of the Death Penalty in England» (անգլերեն). localhistories.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]