Մանուել Ալեգրե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանուել Ալեգրե պորտ.՝ Manuel Alegre | |
---|---|
Ծննդյան անուն | պորտ.՝ Manuel Alegre de Melo Duarte |
Ծնվել է | մայիսի 12, 1936[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Ագեդա, Ավեյրու, Պորտուգալիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Կրթություն | Law School of the University of Coimbra? |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Կայք | manuelalegre.com |
Manuel Alegre Վիքիպահեստում |
Մանուել Ալեգրե դի Մելու Դուարտե (պորտ․՝ Manuel Alegre de Melo Duarte, մայիսի 12, 1936[1], Ագեդա, Ավեյրու, Պորտուգալիա), պորտուգալացի բանաստեղծ, արձակագիր և քաղաքական գործիչ։ Երիտասարդ տարիներին անդամագրվել է Պորտուգալիայի կոմունիստական կուսակցությանը, սակայն խորհրդային զորքերի՝ 1968 թվականին Չեխոսլովակիա մտնելուց հետո դուրս է եկել կոմկուսից։ Հետագայում դարձել է սոցիալիստական կուսակցության անդամ։ Երկու անգամ՝ 2006 և 2011 թվականներին[4][5][6], այդ կուսակցության կողմից առաջադրվել է որպես Պորտուգալիայի նախագահի թեկնածու, սակայն հաղթանակի չի կարողացել հասնել՝ հավաքելով քվեների ընդամենը 19,74-20,74 տոկոսը[7][8]։ 2017 թվականին Մանուել Ալեգրեին շնորհվել է Կամոենսի անվան գրական հեղինակավոր մրցանակ[9]։ Նա պորտուգալական Մեծ խաչի և Ազատության շքանշանների ասպետ է[10][10]։ 2005 թվականին Կոիմբրայում նրա պատվին հուշարձան է կանգնեցվել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Կոիմբրայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, այնտեղ սովորելիս էլ կատարել է բանաստեղծական իր առաջին փորձերը։ Ծառայել է Ազորյան կղզիներում և Անգոլայում, որտեղ որոշ ժամանակ կալանավորվել է զինվորականների ապստամբությանը մասնակցելու պատճառով։ Պորտուգալիայում Սալազարի բռնապետական իշխանության տարիներին արտագաղթել է Ալժիր, որտեղ աշխատել է «Voz da Liberdade» անկախ ռադիոկայանի խմբագրությունում։ 1974 թվականի «մեխակների հեղափոխությունից» հետո վերադարձել է հայրենի Պորտուգալիա, անդամագրվել սոցիալիստական կուսակցությանը, որի ցուցակով էլ մշտապես ընտրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր։
Մանուել Ալեգրեի մի շարք բանաստեղծություններ Պորտուգալիայում սիրված ու տարածված երգերի տեքստեր են դարձել։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծական ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 - Praça da Canção
- 1967 - O Canto e as Armas
- 1971 - Um Barco para Ítaca
- 1976 - Coisa Amar (Coisas do Mar)
- 1979 - Nova do Achamento
- 1981 - Atlântico
- 1983 - Babilónia
- 1984 - Chegar Aqui
- 1984 - Aicha Conticha
- 1991 - A Rosa e o Compasso
- 1992 - Com que Pena - Vinte Poemas para Camões
- 1993 - Sonetos do Obscuro Quê
- 1995 - Coimbra Nunca Vista
- 1996 - As Naus de Verde Pinho
- 1996 - Alentejo e Ninguém
- 1997 - Che
- 1998 - Pico
- 1998 - Senhora das Tempestades
- 2001 - Livro do Português Errante
- 2008 - Nambuangongo, Meu Amor
- 2008 - Sete Partidas
Արձակ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 - Jornada de África
- 1989 - O Homem do País Azul
- 1995 - Alma
- 1997 - Contra a Corrente
- 1998 - A Terceira Rosa
- 1999 - Uma Carga de Cavalaria
- 2002 - Arte de Marear
- 2002 - Cão Como Nós
- 2003 - Um Velho em Arzila
- 2003 - Rafael
- 2005 - O Quadrado
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Prêmio Camões de Literatura (порт.)
- ↑ 3,0 3,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ Público, "Manuel Alegre anuncia candidatura à Presidência da República ", «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) (Portuguese) Retrieved 2010-06-11. - ↑ Expresso, "Bloco apoia candidatura de Alegre a Belém", [1] (Portuguese) Retrieved 2010-06-11.
- ↑ Económico, "Expressiva maioria do PS apoia Alegre com resignação", [2] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (Portuguese) Retrieved 2010-06-11.
- ↑ Comissão Nacional de Eleições Արխիվացված 2012-08-21 Wayback Machine (2006)
- ↑ Comissão Nacional de Eleições Արխիվացված 2017-07-29 Wayback Machine (2011)
- ↑ Luís Miguel Queirós (2017 թ․ մայիսի 8). «Manuel Alegre é o vencedor do Prémio Camões». Público (Portuguese). Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 10,0 10,1 «Cidadãos Nacionais Agraciados com Ordens Portuguesas». Página Oficial das Ordens Honoríficas Portuguesas. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2022-03-11 Wayback Machine
- Կայք Արխիվացված 2010-10-13 Wayback Machine
- Ստեղծագործությունները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Ալեգրե» հոդվածին։ |
|