Jump to content

Մառախլապատ ապառաժի առեղծվածային տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառախլապատ ապառաժի առեղծվածային տունը
անգլ.՝ The Strange High House in the Mist
ՀեղինակՀովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ, կարճ սարսափ պատմություն և ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
Ստեղծման տարեթիվնոյեմբերի 9, 1926
Նկարագրում էKingsport?
ՇարքDream Cycle?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1931
 The Strange High House in the Mist Վիքիպահեստում

Մառախլապատ ապառաժի առեղծվածային տունը (անգլ.՝ The Strange High House in the Mist), Հովարդ Լավկրաֆտի փոքրիկ պատմությունը։ Գրվել է 1926 թվականի նոյեմբերի 9-ին և տպագրվել է 1931 թվականի նոյեմբերի 9-ին Weird Tales ամսագրում։

Քոլեջում փիլիսոփայություն դասավանդող Թոմաս Օլնին, որին ձանձրացրել է նրա միապաղաղ կյանքը, գնում է Մասսաչուսեթս նահանգի Քինգսփորթ քաղաք։ Քաղաքում բոլորը վախենում էին տարօրինակ տնից, որը գտնվում էր քարափի գագաթին, որի միակ դռնով կարելի է դուրս գալ օվկիանոս, և ըստ լեգենդի՝ այդ դռնով երբեմն ներս են մտնում ոչ այն է կենդանի արարածներ, ոչ այն է ստվերներ։ Ոչ ոք ոչ մի անգամ չի տեսել այդ տան բնակիչներին, սակայն ամեն երեկո պատուհանից տեսանելի է լինում լույս։

Օգոստոսյան մի առավոտ Օլնին որոշում է կայացնում մտնել ժայռի մեջ և հայտնվել այդ տանը։ Տան հարկադրված հետախուզման ժամանակ նրան նկատում է տանտերը՝ խորհրդավոր մորուքավոր մարդ․ չնայած երիտասարդ տեսքին՝ աչքերը փայլում էին տարիների տխրությամբ։ Տանտերը հրավիրում է նրան ներս և մինչ մթշաղը պատմում է նրան ծովի գաղտնիքները և դեպքեր հին ժամանակներից։ Անսպասելիորեն լսվեց դռան թակոց, վախեցած տանտերը, ով հասկացրեց Օլնիին լուռ նստել և փակվեց տան բոլոր պատուհանները։ Տանը շրջապատեց սարսափելի ստվերը և անհետացավ։ Քիչ անց ստվերներն սկսեցին խտանալ, իսկ տանտերը նայում էր դռանը։ Կրկին լսվեց դռան թակոց և նա ակնթարթորեն բացեց այն։ Նեպտունը անհասկանալի ձայների ներքո ներս թափանցեց տրիտոնների և նիմփաների հետ, և կանչեց տանտիրոջը ու Օլնիին գնալ նրանց հետ։

Քինգսփորթում այդ գիշեր փոթորիկ էր և ոչ ոք աչքը չէր կտրում ժայռից, որը ծածկված էր մառախուղով։ Օլնին հաջորդ օրը իջավ լեռից՝ չհիշելով գիշերվա դեպքերը և այն մասին, թե ինչպես լքեց տարօրինակ տունը։ Քինգսփորթում ապրող սասրափելի ծերուկը, շփվելով Օլնիի հետ, նկատեց փոփոխություն նրա կերպարում և եզրակացրեց, որ նրա հոգին մնացել է բնակվելու տանը։

Կա ենթադրություն, որ պատմվածքը գրելիս Լավկրաֆտը ներշնչվել է Լորդ Դանսենիի «Ռոդրիգեսի ժամանակագրություններից», որում նկարագրվում են տարօրինակ կերպարներ, որոնց տեսել են կախարդի տանը, որը տեղակայված էր քարափի ծայրին[1]։

Պատմվածքի քարաժայռի նախատիպը եղել է «Մայր Էնն» հրվանդանը, որը տեղակայված է Մասաչուսեթս քաղաքի Գլոստեր քաղաքից ոչ հեռու[2]։

Պատմվածքը վերածվել է կոմիքսի Ջեյսոն Թոմսոնի կողմից և ներկայում հասանելի է առցանց կարդալու համար[3], իսկ ապագայում այն գրաֆիկական վեպի տեսքվ կհրատարակվի Լավկրաֆտի 4 այլ պատմվածքների հետ միասին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joshi and Schultz, p. 253.
  2. H. P. Lovecraft, Selected Letters Vol. 3, p. 433; cited in Joshi and Schultz, p. 253.
  3. Jason Thompson — The Strange High House in the Mist online
  4. «Lovecraft is Missing » Dream Quest of Unknown Kadath». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառախլապատ ապառաժի առեղծվածային տունը» հոդվածին։