Jump to content

Մասնակից:Lilia Yeghoyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lilia Yeghoyan/Ավազարկղ

Սըր Ուիլյամ Քրուքսը (անգլ.՝ Sir William Crookes /krʊks/,) բրիտանացի քիմիկոս և ֆիզիկոս էր, ով հաճախել է Քիմիայի թագավորական քոլեջ[1] (ներկայումս՝ Լոնդոնի կայսերական քոլեջի մաս) և աշխատել է սպեկտրոսկոպիայի վրա։ Նա եղել է կաթոդային լամպերի ստեղծողներից՝ հայտնագործելով Քրուքսի լամպը, որը պատրաստվել է 1875 թվականին։ Սա հիմնարար բացահայտում էր, որը ի վերջո փոխեց ամբողջ քիմիան և ֆիզիկան։

Նրան է վերագրվում թալիում տարրի բացահայտումը սպեկտրասկոպիայի օգնությամբ՝ ներկայացված 1861 թվականին։ Նա նաև առաջինն էր, որ նկարագրեց երկրային հելիումի սպեկտրը 1865 թվականին։ Քրուքսը եղել է Քրուքսի ռադիոմետրի գյուտարարը, բայց չի դիտարկել իր հայտնաբերած երևույթի իրական բացատրությունը։ Քրուքսը նաև հայտնաբերել է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումը 100%-ով խոչընդոտող արևապաշտպան ոսպնյակները։ Որոշ ժամանակ նա հետաքրքրված է եղել հոգեպաշտությամբ և դարձել Հոգեկան հետազոտության հասարակության նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրուքսի կյանքը անխախտ գիտական գործունեություն էր, որը ձգվել է ավելի քան 60-70 տարի։ Նա ուշագրավ է համարվել իր աշխատասիրության և մտավոր կարողությունների համար[2] ։Նրա փորձերը քիմիայի և ֆիզիկայի բնագավառներում հայտնի են եղել իրենց կառուցվածքի յուրօրինակությամբ[3] և նա համարվում է «կատարյալ փորձարար»[4]։ Նրա հետաքրքրությունները՝ ընդգրկելով հիմնարար և կիրառական գիտությունները, տնտեսական և գործնական խնդիրներն ու հոգեկան հետազոտությունը, նրան դարձրին հայտնի անհատականություն և տվեցին զգալի եկամուտ։ Նա ստացել է հասարակական և ակադեմիական բազում պարգևներ[2][3]։

Ուիլյամ Քրուքսը ծնվել է 1832 թվականին Լոնդոնում։ Նա Ժոզեֆ Քրուքսի (1792−1889, ծագումով հյուսիսից հարուստ դերձակ և անշարժ գույքի ներդրող) և իր երկրորդ կնոջ՝ Մերիի (1806−1884), ութ ողջ մնացած երեխաներից ավագն էր (ևս ութը մահացել են վաղ հասակում)[5][6]։ Ժոզեֆ Քրուքսի հայրը՝ Ուիլյամը (1734-1814), նույնպես դերձակ էր, իսկ նրա պապը՝ Ջոն Քրուքսը (ծնված՝ 1660), երեք անգամ ընտրվել է Հարթլփուլի (Դարեմի կոմսություն) քաղաքապետ[7]։

Ժոզեֆ Քրուքսն առաջին կնոջից ունեցել էր հինգ երեխա, և այդ ամուսնությունից երկու տղաները՝ Ժոզեֆն ու Ալֆրեդը, սկսեցին զբաղվել դերձակությամբ՝ Ուիլյամին ազատություն ընձեռնելով իր ուղին ընտրելու հարցում[7]։ 1848 թվականին՝ 16 տարեկանում, Քրուքսը ընդունվեց Քիմիայի թագավորական քոլեջ (ներկայումս՝ Կայսերական քոլեջի քիմիայի ֆակուլտետ) օրգանական քիմիա սովորելու։ Քրուքսը ապրում էր իր ծնողների հետ քոլեջից մոտ երեք մղոն հեռավորության վրա՝ Օքսֆորդ փողոցում։ Իր հոր խանութը մոտ կես մղոն այն կողմ էր։ Քրուքսը £25 վճարեց իր առաջին տարվա ուսման վարձի համար և ստիպված էր ձեռք բերել իր սեփական սարքավորումներն ու որոշ ավելի թանկ քիմիկատներ։ Առաջին տարվա վերջում Քրուքսը հաղթեց Աշբերթոնի կրթաթոշակը, որը ծածկեց իր երկրորդ տարվա ուսման վարձը։ Երկրորդ տարվա ավարտին Քրուքսը դարձավ Ավգուստ Վիլհելմ ֆոն Հոֆմանի կրտսեր օգնականը՝ կատարելով լաբորատոր ցուցադրություններ և օգնելով հետազոտության ու առևտրային վերլուծության հարցում։ 1851 թվականի հոկտեմբերին Քրուքսը դառնում է ավագ օգնական և մնում է այդ պաշտոնին մինչև 1854 թվականը[3]:8–10։

Չնայած Քրուքսը հիանում էր Հոֆմանով, նա չէր կիսում նրա առաջնային հետաքրքրությունը օրգանական քիմիայում[3]։ Քրուքսի աշակերտներից մեկը հոգևորական Ջոն Բարլոուն էր՝ Թագավորական ինստիտուտի քարտուղարը, ով ընտրեց ուսումնասիրել վերլուծական քիմիան։ Բարլոուի միջոցով Քրուքսը հանդիպում է այնպիսի գիտնականների, ինչպիսիք են Ջորջ Գաբրիել Ստոքսը և Մայքլ Ֆարադեյը[3]:11։ Այսպիսի ընկերները ուժեղացնում են Քրուքսի հետաքրքրությունը օպտիկական ֆիզիկայում[3]:13,որը գնահատվում էր նաև Հոֆմանի կողմից[3]:12–13։ Մինչև 1851 թվականը Քրուքսի հետաքրքրությունը լուսանկարչության և օպտիկայի նկատմամբ պատճառ հանդիսացավ, որ հայրը նրա հետազոտությունների համար տան այգում կառուցեց լաբորատորիա[3]:8։

Քրուքսի սկզբնական աշխատանքը ոչ թե օրգանական քիմիայի շրջանակներում էր, այլ ավելի շուտ սելենի նոր բաղադրիչների։ Սրանք նրա հրատարակված առաջին թղթերի նյութն էին կազմում 1851 թվականին։ 1854 թվականին նա աշխատում է Մանյուել Ջոնսոնի հետ Ռադքլիֆի աստղադիտարանում Օքսֆորդում, որտեղ նա մոմաթղթով լուսանկարչության վերջին նորամուծությունը հարմարեցնում է Ֆրանցիս Ռոնալդսի ստեղծած սարքավորումներին օդերևութաբանական պարամետրերը շարունակաբար արձանագրելու համար[8]։ 1855 թվականին նա քիմիայի դասախոս է նշանակվում Չեսթերի թրեյնինգի քոլեջում[9]։

1856 թվականի ապրիլին Քրուքսը ամուսնանում է Էլլենի՝ Դարլինգթոնի Ուիլյամ Համֆրեյի դստեր հետ[1]։ Քանի որ Չեսթերում անձնակազմից պահանջվում էր բակալավրի աստիճան, նա ստիպված էր հրաժարվել պաշտոնից։ Ուիլյամի հայրը՝ Ժոզեֆ Քրուքսը, զույգին նվիրում է տուն Բրոմփթոնի Սթանլի 15 փողոցում։ Էլլենի մայրը՝ տիկին Համֆրեյը նրանց հետ ապրեց մինչև իր կյանքի վերջ՝ մոտ քառասուն տարի։ Միմյանց նվիրված զույգ Ուիլյամ և Էլլեն Քրուքսները ունեցան վեց տղա և երեք աղջիկ։ Նրանց առաջին երեխան՝ Ալիս Մերին (ծնված 1857, հետագայում տիկին Քոուլանդ), չի ամուսնանում մինչև քառասուն տարեկանը՝ ապրելով իր ծնողների հետ և աշխատելով որպես իր հոր օգնական։ Քրուքսի որդիներից երկուսը դառնում են ինժեներ, իսկ երկուսը՝ իրավաբան[3]։

Ամուսնացած Քրուքսը, ապրելով Լոնդոնում, փորձում էր ապահովել իր նոր ընտանիքը որպես լուսանկարչական քիմիկոս անկախ աշխատանքի միջոցով[3]։ 1859 թվականին նա հիմնում է «Քիմիական նորություններ» գիտական ամսագիրը, որը նա խմբագրում է երկար տարիներ և ղեկավարում էր շատ ավելի պակաս պաշտոնական ուղղություններով, քան սովորական էր գիտական հասարակության ամսագրերի համար։1864−1869 թվականներին նա ներգրավված էր տարին չորս անգամ լույս տեսնող «Գիտության հանդես» թերթում։ Տարբեր ժամանակներում նա խմբագրել է «Լուսանկարչական հասարակության հանդես» և «Լուսանկարչական նորություններ» թերթերը[3]։

Միջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կադույտ ցուցանակ՝ Կենսինգթոնի այգի 7, Լոնդոն։

Քրուքսը արդյունավետ էր փորձեր կատարելու մեջ։ Սպեկտրալուսաչափական վերլուծության մեթոդը, ներկայացված Բանսենի և Կիրխհոֆի կողմից, մեծ խանդավառությամբ ու արդյունավետությամբ ընդունվեց Քրուքսի կողմից[2][3][10][11][12]։

Թալիում տարրը՝ հայտնաբերված Քրուքսի կողմից։

Նրա առաջին կարևոր գյուտը թալիում տարրի բացահայտումն էր՝ կատարված սպեկտրասկոպիայի օգնությամբ։ Քրուքսը իր սպեկտրում հայտնաբերեց պայծառ կանաչ լույս շողարձակող նախկինում անհայտ մի տարր։ Նա տարրն անվանեց թալիում (հուն․ Greek θαλλός, thallós,− կանաչ կրակոց կամ ցող)։ Քրուքսի գյուտերը հրատարակվեցին 1861 թվականի մարտի 30−ին[3][10][11][12][13][14][15]։

Թալիումը նրանից անկախ հայտնաբերել էր նաև ֆրանսիացի Կլոդ Ավգուստ Լամին, ով մեծ քանակությամբ նյութերի առավելություն ուներ իր կնոջ եղբոր՝ Չարլզ Ֆրեդերիկ Կուհլմանի շնորհիվ։ Ե՛վ Քրուքսը, և՛ Լամին իզոլացրին տարրը 1862 թվականին[10][16][17][18][12]։

Քրուքսը 1863 թվականին ընտրվում է Արքայական հասարակության անդամ[2][3][11]։ 1871թ․ Քրուքսը գրում է ստանդարտ տրակտատ ընտրված մեթոդների վերաբերյալ Քիմիական վերլուծություն ամսագրում[3]։

1866 թվականին Ադոլֆ Էրիկ Նորդենշելդը սկրիկերումից առանձնացնում է հազվագյուտ հանքաքար որպես պղնձի, թալիումի և արծաթի սելենիդ (Cu
7
(Tl,Ag)Se
4
) ու անվանում այդ հանքաքարը քրուքսիտ՝ ի պատիվ պարոն Ուիլյամ Քրուքսի[11][10]։

Քրուքսը ստեղծել է Քրուքսի լամպը[19]՝ հետազոտելով կաթոդի ճառագայթները։ Նա հրատարակել է բազմաթիվ թղթեր սպեկտրասկոպիայի վերաբերյալ և իրականացրել հետազոտություն բազում մանր թեմաներով։ Ցածր ճնշման գազերի տակ էլեկտրականության հաղորդման իր հետազոտություններում նա բացահայտեց, որ երբ ճնշումը իջեցվում է, բացասական էլեկտրոդը (կաթոդը) թվում է, թե ճառագայթներ է արձակում (այսպես կոչված կաթոդի ճառագայթներ՝ այժմ հայտնի ազատ էլեկտրոնների հոսք անունով, որը օգտագործվում է կաթոդի ճառագայթով աշխատող սարքերում)։ Ինչպես օրինակները ցույց են տալիս, նա եղել է առաջիններից, ով ստեղծել և օգտագործել է կաթոդային լամպերը ֆիզիկական երևույթների ուսումնասիրության համար[20]։ Հետևաբար՝ նա առաջին գիտնականներից մեկն է եղել, ով ուսումնասիրել է այն, ինչ այսօր կոչվում է պլազմա և ճանաչել է այն նյութի չորրորդ վիճակ 1879 թվականին[21]։Նա նաև հնարել է միջուկային ռադիոակտիվությունը ուսումնասիրող առաջին սարքավորումներից մեկը՝ սպինտարիսկոպը[3][22][23][24]։

Քրուքսիտ հանքաքարը՝ պղնձի, թալիումի և արծաթի սելենիդ (Cu
7
(Tl,Ag)Se
4
)՝ անվանակոչված ի պատիվ Քրուքսի։

Քրուքսը ուսումնասիրել է կաթոդի ճառագայթների հատկությունները՝ ցույց տալով, որ դրանք շարժվում են ուղիղ գծերով, առաջացնում ֆլուորեսցենցիա, երբ դրանք ընկնում են որոշ նյութերի վրա,և որ դրանց ազդեցությունը կարող է առաջացնել մեծ ջերմություն։ Նա հավատում էր, որ բացահայտել էր նյութի չորրորդ վիճակը, որ կոչեց ճառագայթային նյութ[25], բայց ճառագայթային նյութի բնույթի վերաբերյալ նրա տեսական հայացքները փոխարինված էին[26]։ Նա կարծում էր, որ ճառագայթները կազմված են սովորական մոլեկուլային մեծության մասնիկների հոսքերից։ Սըր Ջ․ Ջ․ Թոմսոնին մնում էր բացատրել կաթոդային ճառագայթների ենթաատոմային բնույթը (բաղկացած բացասական էլեկտրոնների հոսքերից[27])։ Այնուամենայնիվ, Քրուքսի փորձառական աշխատանքը այս ոլորտում բացահայտումների հիմքն էր, որն ի վերջո փոխեց ողջ քիմիան ու ֆիզիկան[28]։

Թալիումի իր հետազոտության ընթացքում Քրուքսի ուշադրությունը գրավել էր վակուումային հավասարակշռությունը։ Նա շուտով բացահայտեց այն երևույթը, որը իրականացնում է շարժումը Քրուքսի ռադիոմետրում, որտեղ սլաքների մի հավաքածու՝ յուրաքանչյուրը սևացած մի կողմում և մաքրված մյուս կողմում, պտտվում են, երբ ենթարկվում են ճառագայթային էներգիայի։ Քրուքսը, սակայն, չապացուցեց ճառագայթումից առաջացող այս ակնհայտ ձգման ու վանման իրական բացատրությունը[29][30][31]։

Սըր Ուիլյամ Քրուքսը իր լաբորատորիայում։

1880 թվականից հետո Քրուքսը ապրում էր Կենսինգթոնի այգի 7 հասցեում՝ Նոթինգ հիլլի նորաոճ տարածքում. Նրա տնտեսությունը կազմված էր մեծ բազմասերունդ ընտանիքից ու մի շարք սպասավորներից։ Այդտեղ է կատարվել իր ողջ վերջին աշխատանքները, ինչը համարվում էր լավագույն անձնական լաբորատորիան Բրիտանիայում։ Այն ընդգրկում էր տան մեկ ամբողջական հարկը և բաղկացած էր երեք փոխկապակցված լաբորատոր սենյակներից՝ քիմիայի, ֆիզիկայի և մեքենական կոնստրուկցիայի համար, ու գրադառանից։ Քրուքսը ի զորու էր գնել տունը ու կառուցել լաբորատորիան Գուանա ազգային ընկերության և բազմաթիվ արտոնագրերի եկամտի շնորհիվ[3]:35։

Մինչև 1880 թվականը Քրուքսը ամբողջ դրույքով վճարովի գիտական օգնական էր աշխատանքի վերցրել (նախ՝ Չարլզ Ջիմինգհամը, իսկ 1883−ից հետո՝ Ջեյմս Գարդիները)։ Նրան օգնում էր նաև իր դուստր Ալիսը, ով հմտացել էր հազվագյուտ երկրային տարրերը ջարդելում և սպեկտրները վերծանելում[3]։

Նրա ամենօրյա օրակարգն էր առավոտյան կառավարել առևտրային գործերը, կեսօրին զբաղվել բիզնեսով և գնալ գիտական հանդիպումների, ընթրել ժամը յոթին, ութից ինն աշխատել գրադարանում, իսկ հետո՝ լաբորատորիայում մինչև կեսգիշեր; Իր տնից Քրուքսը հեշտորեն կարող էր հասնել Քիմիական նորությունների գրասենյակներ, Թագավորական հասարակություն, Քիմիական հասարակություն և Գիտական ակումբ[3]։

1884 թվականի հունվարի 16−ին մահանում է Քրուքսի հայրը։ Նույն շաբաթ Քրուքսի դուստր Ֆլորենսը մահանում է քութեշից։ Ժոզեֆ Քրուքսի կալվածքը բաժանվում է իր երեք ողջ մնացած որդիների՝ Ալֆրեդի, Ուիլյամի և Ֆրանկի միջև։ Իր նախկին եկամուտի հետ միացված՝ սա վկայում է, որ Քրուքսը շատ ապահովված է եղել[3]։

1886 թվականին Քրուքսը ընտրվում է Ամերիկյան փիլիսոփայական հասարակության անդամ[32]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նմուշի պատկերը․ Ուիլյամ Քրուքսի պարբերական աղյուսակը տիեզերական լեմնիսկատայի ոճով։

1894 թվականի օգոստոսի 13−ին Ջոն Ուիլյամ Սթրաթը և Ուիլյամ Ռամզայը հայտարարեցին մթնոլորտում նոր գազի հայտնաբերման մասին։ 1895 թվականի հունվարի 31−ին նրանք ամբողջական զեկույց ներկայացրին Թագավորական հասարակությանը նոր գազի՝ արգոնի վերաբերյալ։ Ի հավելում՝ Ուիլյամ Քրուքսը, ում խնդրել էին ուսումնասիրել արգոնի լուսապատկերի վրա ներկայացված նմուշը, հայտնեց, որ արգոնը դրսևորում էր երկու հստակ լուսապատկերներ։ Այս ձևով Քրուքսը ճանաչեց երկրային հելիումի[33] առաջին նմուշը և այն համապատասխանեցրեց արևային հելիումի ուսումնասիրություններին[2]։ Արգոնի և հելիումի բացահայտումը տարավ դեպի ազնիվ գազերի ճանաչմանն ու պարբերական համակարգի վերադասավորմանը[33]։ Քրուքսն ինքն առաջարկեց պարբերական աղյուսակի դիզայնը տիեզերական լեմնիսկատայի ոճով 1898 թվականին[34][35][36]։ Քրուքսը ասպետի կոչում է ստացել 1897 թվականին[4]։

1898 թվականին Քրուքսը նշանակվել է Բրիտանական ասոցացիայի նախագահ գիտության առաջխաղացման համար։ Իր անդրանիկ դիմումում նա մանրամասն նշել էր մոտալուտ աղետի մասին։ Աշխարհի ցորենով սնվող մարդիկ կսկսեին սննդի պակաս ունենալ 1930−ականներին։ Նա ասում էր, որ պատճառը բնական աղբյուրներից հասանելի ազոտային պարարտանյութի պակասն էր։ Քրուքսը կոչ արեց քիմիկոսներին նոր ուղիներ զարգացնել մթնոլորտում առկա ազոտի հսկայական պաշարից (որը կոպիտ հաշվարկով ազոտի 80 տոկոսն է) պարարտանյութ պատրաստելու համար։ Գալիք սովի մասին իր դիտողությունները մեծ տարածում գտան մամուլում և դրանից հանրաճանաչ գիրք կազմվեց։ Խնդիրը 20−րդ դարի առաջին տարիներին վերագրող գիտնականների շարքին էր դասվում Քրիստիան Բիրկելանդը, ում տեխնոլոգիան օգնեց հիմնել Նորսկ Հիդրո ընկերությունը, և Ֆրից Հաբերն ու Կարլ Բոշը, որոնց Հաբեր−Բոշի գործընթացը հիմք է հանդիսանում այսօրվա ազոտային պարարտանյութով արդյունաբերության համար[37]։

1903 թվականին Քրուքսը իր ուշադրությունը սևեռում է նոր բացահայտված ռադիոակտիվության երևույթի վրա՝ հասնելով նրան, որ ուրանից տրոհում է իր ակտիվ ձևափոխության արդյունքը՝ ուրան−X−ը (հետագայում՝ պրոտակտինիում)[38]։ Քրուքսը ուսումնասրեց տրոհված ձևափոխության արդյունքի աստիճանական քայքայումը և հարմ պաշարի միաժամանակյա վերարտադրումը սկզբնական ուրանում։ Այս կարևոր բացահայտմանը գրեթե համաժամանակ նա նկատեց, որ երբ ռադիոակտիվ նյութերից վանված պրոտոնները բախվում են ցինկի սուլֆիդին, յուրաքանչյուր ազդեցություն ուղեկցվում է ամենափոքր բռնկումով․ մի պնդում, որը հիմք է ծառայում ռադիոակտիվության հայտնաբերման ամենաօգտակար մեթոդներից մեկի համար[39]։

1913 թվականին Քրուքսը[40] ստեղծեց ուլտրամանուշակագույն ճառագայթնորի ներթափանցումը խոչընդոտող ոսպնյակներ[41][42]՝ պատրաստված ցերիում պարունակող ապակուց[43], բայց միայն թեթև գունավորված[44]։ Ոսպնյակավոր ապակու ստեղծման հայտնաբերումը Քրուքսի հետազոտության չմտադրված կողմնակի արդյունքն էր, որը կպաշտպաներ ապակեգործներին կատարախտից[45]։ Քրուքսը փորձել էր ավելի քան 300 ստեղծման ձև[46]՝ յուրաքանչյուրը համարակալված և պիտակավորված։ Քրուքսի ապակի 246−ը ապակեգործներին խորհուրդ տրվող երանգն էր։ Քրուքսի լավ հայտնի երանգներն են A (մաքրված իր ուրանի շնորհիվ), A1, B և B2, որոնք տեսողական լույսը մգացնելու ընթացքում կլանում են 350 նանոմետրից ցածր ողջ ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Քրուքսի նմուշները պատրաստվել են Լոնդոնում գունավոր ապակիներ պատրաստող Ուայթֆրայարսի կողմից և Բիրմինգհամում Չանս եղբայրների կողմից[47][48][49][50][45]։

Հոգեպաշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1860−ականների վերջին Քրուքսը սկսում է հետաքրքրվել հոգեպաշտությամբ և խիստ ներգրավվում է մոտ 1874–1875 թվականներին։ Էրիկ Դիսոնը նշում է, որ խորհրդավոր երևույթների հետ կապված Քրուքսի ուսումնասիրությունները կապված են ռադիոմետրիայի մասին իր գիտական աշխատանքների հետ, որոնց երկուսի մեջ էլ նախկինում չբացահայտված ուժերի հայտնաբերումն էր[51]։

Քրուքսի վրա հավանաբար ազդեցություն էր թողել իր փոքր եղբայր Ֆիլիպի մահը դեղին տենդից 1867 թվականին 21 տարեկանում, ով վարակվել էր մինչ ինքը գտնվում էր Կուբայից Ֆլորիդա հեռագրալար տեղադրելու արշավում էր[52][53]։ Ազդված Քրոմվել Ֆլիթվուդ Վարլիով՝ 1867 թվականին Քրուքսը հաճախում է սեանսի՝ փորձելու կապ հաստատել իր եղբոր հետ[54][55]։

1871−1874 թվականներին Քրուքսը ուսումնասիրում է Քեյթ Ֆոքսի, Ֆլորենս Քուկի և Դանիել Դունգլաս Հոմի միջոցները։ Իր հետազոտությունից հետո նա հավատում էր, որ միջոցները կարող էին իսկական պարանորմալ երևույթներ և հաղորդակցվել ոգիների հետ[56][57]։ Հոգեբաններ Լեոնարդ Զուսնը և Վորեն Ջոնսը նրան որպես դյուրահավատ են նկարագրել, քանի որ նա խարդախ միջոցները իսկական էր համարում[58]։

Քրուքսը Քաթի Քինգի հետ

Մարդաբան Էդվարդ Քլոդը նշում էր, որ Քրուքսը վատ տեսողություն ուներ, ինչը կարող էր բացատրություն տալ նրա հավատին հոգեպաշտական երևույթների նկատմամբ և մեջբերում էր Ուիլյամ Ռամզային՝ ասելով, որ «Քրուքսը այնքան կարճատես էր, որ, չնայած իր անկասկած ազնվությանը՝ չի կարելի նրան վստահել իր տեսածի մասին պատմելիս․․․»[59]։ Կենսագիր Ուիլյամ Հոդսոն Բրոքը գրում էր, որ Քրուքսը «․․․իսկապես կարճատես էր, բայց մինչև 1890−ականները ակնոց չէր կրում։ Մինչ այդ նա անհրաժեշտության դեպքում օգտագործում էր մի աչքի ակնոց կամ գրպանի խոշորացույց։ Թե ինչ սահմանափակումներ է սա առաջացրել նրա հոգեկան հետազոտությունների վրա, մենք կարող ենք միայն պատկերացնել»[3]:140։

Ֆլորենս Քուկի զեկույցները ուսումնասիրելուց հետո գիտապատմաբան Շերի Լին Լայոնսը գրում էր, որ ենթադրյալ ոգի «Քաթի Քինգը» երբեմն հենց Քուկն էր, երբեմն էլ՝ մի մեղսակից։ Ինչ վերաբերում է Քրուքսին՝ Լայոնսը գրում էր․«Ահա մի մարդ՝ անթերի գրական համավով, ով բացահայտեց նոր տարր, բայց չկարողացավ նկատել իսկական կենդանի օրիորդին, ով ուրվականի կեղծ կերպարանք էր ընդունել»[60]։ Քուկը շարունակաբար հանդես էր գալիս որպես խարդախ միջոց, բայց նա «․․․մարզվել էր սեանսի արվեստով», ինչը կարողացավ խաբեության մատնել Քրուքսին[61]։ Որոշ հետազոտողներ, ինչպիսին Թրևոր Հոլն է, կասկածում էին, որ Քրուքսը սիրային կապի մեջ էր Քուկի հետ[62][63][64][65][66]։

1875 թվականի փետրվարին Անգլիայում՝ Քրուքսի լոնդոնյան տանը, մի շարք փորձերի ժամանակ Աննա Եվա Ֆեյը կարողացել է հիմարեցնել Քրուքսին՝ հավատացնելով, որ ինքը իսկական հոգեկան կարողություններ ուներ։ Ֆեյը հետագայում խոստովանել է իր խաբեության մասին և բացահայտել այն հնարքները, որ օգտագործել էր[67]։ Քրուքսի և միջոցների հետ նրա փորձերի վերաբերյալ մոգ Հարի Հուդնին կարծում էր, որ Քրուքսը խաբվել էր[68]։ Ֆիզիկոս Վիկտոր Սթենջերը գրում էր, որ փորձերը վատ էին վերահսկվում և «․․․հավատալու նրա ցանկությունը կուրացրել էր նրան հոգեկան թեմաների խորամանկությամբ»[69]։

1897 թվականին Ջոն Գրիեր Հիբենը գրում էր, որ տելեպատիան բացատրող եթերային ալիքների Քրուքսի գաղափարը գիտական հիպոթեզ չէր․ «Նա փաստեր չի ներկայացնում դրա հավանականությունը ցույց տալու կամ պարզ վարկածի փոխակերպվելուց այն փրկելու համար»[70]։

1916 թվականին Ուիլյամ Հոփը խաբեության է մատնում Քրուքսին նրա կնոջ ուրվականի կեղծ լուսանկարով։ Օլիվեր Լոջը բացահայտում է, որ եղել են կրկնակի դիրքի բազմաթիվ նշաններ․ տիկին Քրուքսի պատկերը պատճենվել էր հարսանիքի տարելիցի լուսանկարից, բայց Քրուքսը հաստատուն հոգեպաշտ էր և պնդում էր, որ դա իսկական ապացույց էր ոգիների լուսանկարչության համար[3]:474։

Հոգեբան Գորդոն Սթեյնը կասկածում էր, որ Քրուքսը չափազանց ամաչում էր ընդունել, որ խաբված էր եղել Ֆլորենս Քուկի միջոցով կամ նա Քուկի հետ սեքսուալ նախասիրությունների պլաններ ուներ։ Նա նաև կասկածում էր, որ Քրուքսը գաղտնի պլաններ ուներ Աննա Եվա Ֆեյի հետ։ Նա նշում էր հակառակը ի պատասխան ընդհանուր հավատի․ Հոփը մի քանի անգամ բացահայտվել է խարդախության մեջ։ Սթեյնը եզրակացնում էր, որ Հոփի բոլոր ճարպկությունները կախարդական հնարքներ էին[71]։ Մի հոդվածի մեջ կենսագիր Ուիլյամ Բրոքը գրել է, որ Սթեյնը դեմ է դուրս եկել Քրուքսին և Հոմին պարզ և տրամաբանական կերպով[72]։

Քրուքսը միացավ Հոգեկան հետազոտության հասարակությանը՝ դառնալով դրա նախագահը 1890−ականներին։ Նա նաև միացավ Թեոսոֆիկ հասարակությանը և Ուրվականների ակումբին[52] (նախագահ է եղել 1907−1912)[3]:440։ 1890թ․ նա միացավ Ոսկե արշալույսի անթափանցելի կարգին[73]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Chisholm, Hugh, ed. (1911). «Crookes, Sir William» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 7 (11th ed.). Cambridge University Press. էջեր 501–502.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dyer, B.; Thorpe, T. E.; Harker, J. A.; Simmonds, C.; Perkin, F. Mollwo (1920). «Obituary notices: Sir William Crookes, O.M., 1832–1919; Thomas Fairley, 1843–1919; Walter William Fisher, 1842–1920; Antoine Paul Nicolas Franchimont, 1844–1919; Harold Cecil Greenwood, 1887–1919; Charles Edward Groves, 1841–1920; John Holmes, 1871–1919; Sir Boverton Redwood, Bart., 1846–1919; John Charles Umney, 1868–1919». J. Chem. Soc., Trans. 117: 444–472. doi:10.1039/CT9201700444.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 Brock, William H. (10 November 2016). William Crookes (1832–1919) and the Commercialization of Science. Routledge. էջեր xxiii-. ISBN 978-1138259881. Վերցված է 7 December 2019-ին.
  4. 4,0 4,1 James, Frank A. J. L. (11 April 2009). «Champion of Victorian Science». Distillations. Science History Institute. Վերցված է 23 August 2018-ին.
  5. «William Crookes: Covert Resources and a Mentor, 1871–81. By the late Derek R. Guttery» (PDF).
  6. «Crookes, Sir William (1832–1919), chemist and science journalist». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. 2004. doi:10.1093/ref:odnb/32639. (Subscription or UK public library membership required.)
  7. 7,0 7,1 William Crookes (1832–1919) and the Commercialization of Science, William H. Brock, Routledge, 2008; Routledge, pp. 3–4
  8. Ronalds, B.F. (2016). Sir Francis Ronalds: Father of the Electric Telegraph. London: Imperial College Press. ISBN 978-1-78326-917-4.
  9. Ruoff, Henry W. (1910). Masters of achievement; the world's greatest leaders in literature, art, religion, philosophy, science, politics and industry. Buffalo, N.Y.: The Frontier press company. էջ 639. Վերցված է 7 December 2019-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Marshall, James L. Marshall; Marshall, Virginia R. Marshall (2011). «Rediscovery of the elements: Thallium, Crookes, and Lamy» (PDF). The Hexagon: 62–67. Վերցված է 30 December 2019-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Weeks, Mary Elvira (1956). The discovery of the elements (6th ed.). Easton, PA: Journal of Chemical Education.
  12. 12,0 12,1 12,2 DeKosky, Robert K. (1973). «Spectroscopy and the Elements in the Late Nineteenth Century: The Work of Sir William Crookes». The British Journal for the History of Science. 6 (4): 400–423. doi:10.1017/S0007087400012553. JSTOR 4025503. S2CID 146534210.
  13. Crookes, William (30 March 1861) "On the existence of a new element, probably of the sulphur group," Chemical News, vol. 3, pp. 193–194; reprinted in: Crookes, William (April 1861). «XLVI. On the existence of a new element, probably of the sulphur group». Philosophical Magazine. 21 (140): 301–305. doi:10.1080/14786446108643058.
  14. Crookes, William (18 May 1861) "Further remarks on the supposed new metalloid," Chemical News, vol. 3, p. 303.
  15. Crookes, William (19 June 1862) "Preliminary researches on thallium," Proceedings of the Royal Society of London, vol. 12, pages 150–159.
  16. Lamy, A. (16 May 1862) "De l'existencè d'un nouveau métal, le thallium," Comptes Rendus, vol. 54, pages 1255–1262.
  17. Weeks, Mary Elvira (1932). «The discovery of the elements: XVI. The rare earth elements». Journal of Chemical Education. 9 (10): 1751–1773. Bibcode:1932JChEd...9.1751W. doi:10.1021/ed009p1751.
  18. Weeks, Mary Elvira (1932). «The discovery of the elements. XIII. Supplementary note on the discovery of thallium». Journal of Chemical Education. 9 (12): 2078. Bibcode:1932JChEd...9.2078W. doi:10.1021/ed009p2078.
  19. The difference between "Crookes tubes" and "Geissler tubes" is this: In a Geissler tube the exhaustion is very much less than in a Crookes tube, the light which we see in the Geissler tube being due to the luminescence of the residual gas. (Transactions, Volume 9. Hertfordshire Natural History Society and Field Club. The Club, 1898. Page 136.)
  20. Alexander E. Outerbridge, Jr., A Fourth State of Matter. Lecture delivered before the Franklin Institute, 17 February 1881. Journal of the Franklin Institute of the State of Pennsylvania, Volume 81. By Franklin Institute (Philadelphia, Pa.). Page 287+.
  21. William Crookes, On Radiant Matter. Lecture delivered before the British Association for the Advancement of Science, at Sheffield, Friday, 22 August 1879. The Popular Science Monthly, Volume 16. D. Appleton, 1880. Pg157+
  22. Crookes, W. Certain Properties of the Emanations of Radium. Chemical News; Vol. 87:241; 1903.
  23. Frame, Paul W. «The Crookes Spinthariscope». Oak Ridge Associated Universities. Վերցված է 11 October 2021-ին.
  24. Alfred Romer (1960). The Restless Atom: The Awakening of Nuclear Physics. Anchor Books. Վերցված է 2 May 2013-ին.
  25. Radio-activity induced by the oscillatory discharge, or, The subsequent radio-active emanation from substances exposed to the Tesla oscillatory discharge. Harry Marshall Diemer, Ralph Stuart Cooper. Cornell University, 1903. Page 43+.
  26. Chemist & Druggist, Volume 60. Benn Brothers., 1902. Pg 268.
  27. Negatively electrified particles whose mass is only 1/1840 that of a hydrogen atom
  28. Martz, Harry E.; Logan, Clint M.; Schneberk, Daniel J.; Shull, Peter J. (2016). X-ray imaging : fundamentals, industrial techniques, and applications. CRC Press. էջ 27. ISBN 9780849397721. Վերցված է 7 December 2019-ին.
  29. Crookes, William (1 January 1874). «On Attraction and Repulsion Resulting from Radiation». Philosophical Transactions of the Royal Society of London. 164: 501–527. doi:10.1098/rstl.1874.0015. S2CID 110306977..
  30. Lebedew, Peter (1901). «Untersuchungen über die Druckkräfte des Lichtes». Annalen der Physik. 311 (11): 433–458. Bibcode:1901AnP...311..433L. doi:10.1002/andp.19013111102.
  31. U.S. patent 182172, Improvement in Apparatus For Indicating The Intensity of Radiation
  32. «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 24 May 2021-ին.
  33. 33,0 33,1 Giunta, Carmen J. (2001). «Argon and the Periodic System: the Piece that Would not Fit». Foundations of Chemistry. 3 (2): 105–128. CiteSeerX 10.1.1.25.615. doi:10.1023/A:1011464516139. S2CID 92514263.
  34. «Crookes' spiral periodic system». Science Museum Group. Վերցված է 12 December 2019-ին.
  35. Leach, Mark R. «3-Dimensional Periodic Table formulations». Internet Database of Periodic Tables. Վերցված է 12 December 2019-ին.
  36. «Periodic table in the style of a space lemniscate». Science History Institute. Վերցված է 12 December 2019-ին.
  37. Hager, Thomas (2008). The Alchemy of Air. New York City: Three Rivers Press. էջեր 3–11. ISBN 978-0-307-35179-1.
  38. Burns, Peter C.; Finch, Robert J. (7 May 2018). Uranium : mineralogy, geochemistry and the environment. Mineralogical Society of America. էջ 6. ISBN 9780939950508. Վերցված է 7 December 2019-ին.
  39. Lincoln, Donald (2012). Understanding the universe : from quarks to the cosmos (Revisedition ed.). World Scientific. էջ 26. ISBN 9789814374453.
  40. «Crookes lens definition and meaning – Collins English Dictionary». www.collinsdictionary.com. Վերցված է 3 June 2018-ին.
  41. Gardiner, J. H. (3 June 2018). «Sir William Crookes' anti-glare glasses». Transactions of the Optical Society. 24 (2): 102–103. Bibcode:1923TrOS...24..102G. doi:10.1088/1475-4878/24/2/310.
  42. Brock, William Hodson (3 June 2018). William Crookes (1832-1919) and the Commercialization of Science. Ashgate Publishing, Ltd. ISBN 9780754663225. Վերցված է 3 June 2018-ին – via Google Books.
  43. «The College of Optometrists». museyeum.org. Վերցված է 3 June 2018-ին.
  44. «Optical connnections: The work of Sir William Crookes – Optician». 3 June 2018. Արխիվացված օրիգինալից 3 June 2018-ին. Վերցված է 3 June 2018-ին.
  45. 45,0 45,1 «Out of the shade». 9 November 2015. Վերցված է 3 June 2018-ին – via www.thetimes.co.uk.
  46. «Coblentz, W.W.; Emerson, W.B. Glasses for protecting eyes from injurious radiations. (1st ed.) 1916-11-14» (PDF). NIST
  47. «Sir William Crookes' U "Ultimate" Anti-Glare Formula OPHTHALMIC LENSES tinted lens samples set, Sir William Crookes Anti-Glare Glass Co Ltd; Melson Wingate Ltd – British Optical Association Museum – The College of Optometrists». museyeum.org. Վերցված է 3 June 2018-ին.
  48. «The Ultra-Violet Limit of Chance's 'Crookes' Glasses Compared with White Spectacle Glass and Some Common Tinted Glasses – Chance Brothers & Co. Ltd Smethwick, Birmingham, England 1920s (Promotional chart reproducing in black and white a spectral chart comparing various types of glass used for ophthalmic lenses. Landscape format, printed on one side only of a single sheet of white paper.) – British Optical Association Museum – The College of Optometrists». museyeum.org. Վերցված է 3 June 2018-ին.
  49. «History – AO Eyewear, Inc». aoeyewear.com. Վերցված է 3 June 2018-ին.
  50. «Colorless crookes glass». google.com. Վերցված է 3 June 2018-ին.
  51. Deeson, Eric (26 December 1974). «Commonsense and Sir William Crookes». New Scientist: 922–925.
  52. 52,0 52,1 Janet Oppenheim. (1988). The Other World: Spiritualism and Psychical Research in England, 1850–1914. Cambridge University Press. pp. 343–347. 978-0521265058
  53. John Hannavy. (2007). Encyclopedia of Nineteenth-Century Photography. Routledge. p. 350. 978-0415972352 "Crookes' beloved younger brother had died in 1867 and the scientist hoped that spiritualism could provide a reunion. Although warned of the risk of ridicule, Crookes announced his intent to investigate mediums."
  54. Sherrie Lynne Lyons. (2010). Species, Serpents, Spirits, and Skulls: Science at the Margins in the Victorian Age. State University of New York Press. p. 92. 978-1438427980 "Crookes appears to have been initially attracted to spiritualism when his youngest brother, whom he was quite close to, died of yellow fever. Brought up with the traditional Christian belief in the afterlife, Crookes was persuaded to attend a séance in 1867 to try to make contact with his brother."
  55. Martyn Jolly. (2006). Faces of the Living dead: The Belief in Spirit Photography. Miegunyah Press. p. 30. 978-0712348997 "In 1867, he was devastated by the death of his much-loved youngest brother who, at the age of twenty-one. had caught yellow fever while laying a submarine telegraph cable in Cuba. At the time, Crookes was collaborating with a fellow electro-physicist Cromwell Fleetwood Varley, who was a pioneer of intercontinental telegraphy, as well as a clairvoyant. He persuaded Crookes to try to get in touch with his dead brother by spiritualist means."
  56. Daniel Cohen. (1971). Masters of the Occult. Dodd, Mead & Company. p. 111. 978-0396064077
  57. Andrew Neher. (2011). Paranormal and Transcendental Experience: A Psychological Examination. Dover Publications. p. 214. 978-0486261676 "William Crookes, the noted English physicist, had endorsed Catherine Fox as genuine... Crookes also endorsed several other mediums who were later exposed, including Anna Eva Fay (who was exposed more than once and who eventually explained how she duped Crookes), Florence Cook (who was the subject of more than one expose), and D. D. Home."
  58. Leonard Zusne; Warren H. Jones. (2014). Anomalistic Psychology: A Study of Magical Thinking. Psychology Press. p. 216. 978-0-805-80508-6 "The fact is that William Crookes, although very good at physics experiments, was rather weak on drawing inferences and on theorizing. Besides, he was gullible. He endorsed several mediums in spite of their demonstrated trickery. Having witnessed a single seance with Kate Fox, he became convinced that the Fox sisters' rappings were genuine."
  59. Edward Clodd. (1917). The Question: A Brief History and Examination of Modern Spiritualism. Grant Richards, London. p. 100
  60. Sherrie Lynne Lyons. (2010). Species, Serpents, Spirits, and Skulls: Science at the Margins in the Victorian Age. State University of New York Press. p. 101. 978-1438427980
  61. M. Lamar Keene. (1997). The Psychic Mafia. Prometheus Books. p. 64. 978-1573921619 "The most famous of materialization mediums, Florence Cook-- though she managed to convince a scientist, Sir William Crookes, that she was genuine-- was repeatedly exposed in fraud. Florence had been trained in the arts of the séance by Frank Herne, a well-known physical medium whose materializations were grabbed on more than one occasion and found to be the medium himself."
  62. Trevor H. Hall. (1963). The Spiritualists: The Story of Florence Cook and William Crookes. Helix Press.
  63. Brandon, Ruth (18 July 1985). «Unsavoury Spirits». New Scientist: 52.
  64. Brandon, Ruth (16 June 1983). «Scientists and the Supernormal». New Scientist: 783–786.
  65. John Sladek. (1974). The New Apocrypha: A Guide to Strange Sciences and Occult Beliefs. Panther. p. 194. 978-0586039748 "Crookes was forty-one, and his wife was pregnant with their tenth child. Florence was eighteen and pretty, and willing to spend considerable time at Crookes home, locked into a dark room alone with him, while beautiful apparitions were shown to him. The man Florence had secretly married, Captain Corner, put an unspiritual construction on the proceedings, and gave Crookes a beating. By 1875 the situation was becoming obvious to outsiders, who published hints that the next manifestation might be an infant phenomenon. As for the apparitions, no one but Crookes is reported to have ever seen them... By 1880 Florence had been exposed as a fraud by Sir George Sitwell."
  66. Amy Lehman. (2009). Victorian Women and the Theatre of Trance: Mediums, Spiritualists. McFarland. p. 158. 978-0786434794 Crookes took 44 photographs of "Katie King", in some of which he, or Florence Cook appear alongside her. He described in detail the physical differences between the spirit and her medium. The fact that some of these photographs, which still exist, show a Katie King who looks almost identical to Florence Cook calls Crookes' judgment, not to mention his veracity, into question. Skeptics at the time who were convinced that Florence was a fake thought that either Crookes was being completely hood-winked or that he had agreed to perpetrate the fraud with Florence. And the only explanation in either case had to be that Crookes was smitten with Florence—at the very least besotted with her and probably having an affair."
  67. Massimo Polidoro. (2000). Anna Eva Fay: The Mentalist Who Baffled Sir William Crookes. Skeptical Inquirer 24: 36–38.
  68. Harry Houdini. (2011, originally published 1924). A Magician Among the Spirits. Cambridge University Press. p. 205. 978-1108027489 "There is not the slightest doubt in my mind that this brainy man was hoodwinked, and that his confidence was betrayed by the so-called mediums that he tested. His powers of observation were blinded and his reasoning faculties so blunted by his prejudice in favor of anything psychic or occult that he could not, or would not, resist the influence."
  69. Victor J. Stenger. (1990). Physics and Psychics: The Search for a World Beyond the Senses. Prometheus Books. pp. 156–157. 978-0-87975-575-1
  70. Hibben, J. G. (1897). Review of Presidential Address to the Society for Psychical Research, by W. Crookes. Psychological Review 5: 362–387.
  71. Stein, Gordon (1993). The sorcerer of kings : the case of Daniel Dunglas Home and William Crookes. Prometheus Books. ISBN 0-87975-863-5.
  72. Brock, William. (1994). Was Crookes A Crook?. Nature 367: 422–422.
  73. Alex Owen (2007). The Place of Enchantment: British Occultism and the Culture of the Modern. Chicago: University of Chicago Press. էջ 70.