Մարգարեթ Հաչինսոն Ռուսո
Մարգարեթ Հաչինսոն Ռուսո Margaret Hutchinson Rousseau | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1910[1] Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 12, 2000[1] (89 տարեկան) Վեսթոն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | քիմիկոս-ինժեներ և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | ինժեներ |
Ալմա մատեր | Ռայսի անվան համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ուիլյամ Ռուսո |
Մարգարեթ Հաչինսոն Ռուսո (անգլ.՝ Margaret Hutchinson Rousseau, հոկտեմբերի 27, 1910[1], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ - հունվարի 12, 2000[1], Weston, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), քիմիկոս-ինժեներ, ով գծագրել է պենիցիլին արտադրող առաջին կոմերցիոն գործարանը[3]։ Մարգարեթը նաև Քիմիկոս-ինժեներների ամերիկյան ինստիտուտի առաջին կին անդամն էր[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարեթ Հաչինսոնը ծնվել է 1910 թվականին Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Հայրը հագուստի խանութ ուներ։ Ամուսինը՝ Ուիլյամ Ռուսոն, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում դասավանդում էր քիմիական ճարտարագիտություն։ 1932 թվականին ավարտեց Ռայսի անվան համալսարանը և ստացավ բակալավրի գիտական աստիճան, իսկ 1937 թվականին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ստանալով քիմիական ինժեներիայի բնագավառում դոկտորի աստիճան։ Առաջին կինն էր, որ ԱՄՆ-ում ստացավ դոկտորի աստիճան այս բնագավառում։
Մահացել է 2000 թվականի հունվարի 12-ին Վեսթոնի իր տանը[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ կարիերան սկսեց E. B. Badger ընկերությունում (որտեղ հանդիպեց ապագա ամուսնուն) և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերահսկում էր ռազմավարական նշանակություն ունեցող պենիցիլինի և սինթետիկ կաուչուկի արտադրական գործարանի գծագրման աշխատանքները[6]։ Աշխատում էր նաև ավիացիոն վառելիքի՝ օկտանի բարձր տոկոսով բենզինի մշակման վրա[3]։ Նրա հետագա աշխատանքը կայանում էր բազմաթորման սյուների և Էթիլենգլիկոլի ու քացախաթթվի արտադրական գործարանի նախագծումը[6]։
Մրցանակներ և այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին Կին ինժեներների միության կողմից ստացավ մրցանակ տվյալ ոլորտում ձեռքբերումների համար[7]։
1961 թվականին թոշակի անցավ և դարձավ Բոսթոնի սիմֆոնիկ նվագարանի վերակացուն[7]։
Առաջին կինն էր, որ 1983 թվականին Քիմիկոս-ինժեներների ամերիկյան ինստիտուտի կողմից արժանացավ մրցանակի[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FamilySearch Family Tree — 2009.
- ↑ https://www.aiche.org/community/awards/winners/28871
- ↑ 3,0 3,1 Chemical Heritage Արխիվացված 2010-06-20 Wayback Machine Manufacturing a Cure: Mass Producing Penicillin
- ↑ 4,0 4,1 AIChE Centennial Celebrations Արխիվացված 2012-08-02 Wayback Machine Milestones
- ↑ MIT Women's Association The 1920s and 1930s
- ↑ 6,0 6,1 Sybyl E. Hatch Changing Our World: True Stories of Women Engineers Արխիվացված 2015-04-02 Wayback Machine Chapter 12
- ↑ 7,0 7,1 web.mit.edu news Feb 2000 In Memoriam
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 12 մահեր
- 2000 մահեր
- Ռայսի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ում մահացածներ
- Վեսթոն քաղաքում մահացածներ
- Ամերիկացի քիմիկոս-ինժեներներ
- Ճարտարագետներ
- Ամերիկացի կին ճարտարագետներ