Մարիա Կոնոպնիցկա
Մարիա Կոնոպնիցկա լեհ.՝ Maria Konopnicka | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1842[1][2][3][…] |
Ծննդավայր | Սուվալկի, Augustów Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1910[1][2][3][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[6] |
Գրական անուն | Jan Sawa |
Մասնագիտություն | արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս |
Լեզու | լեհերեն |
Ազգություն | լեհ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Mendel Gdański?, Pan Balcer w Brazylii?, Rota? և O krasnoludkach i sierotce Marysi? |
Մարիա Կոնոպնիցկա Վիքիդարանում | |
Maria Konopnicka Վիքիպահեստում |
Մարիա Կոնոպնիցկա (լեհ.՝ Maria Konopnicka, մայիսի 23, 1842[1][2][3][…], Սուվալկի, Augustów Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[4][5] - հոկտեմբերի 8, 1910[1][2][3][…], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5]), լեհ արձակագիր, բանաստեղծուհի, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1842 թվականի մայիսի 23-ին Սուվալկի քաղաքում։ Նրա հայրը՝ Ժոզեֆ Վոլնսովսկին, իրավաբան է եղել։ Կոնոպնիցկան ստացել է տնային կրթություն։
Այնուհետև մեկ տարի (1855-1856 թվականներ) սովորել է գիշերօթիկ դպրոցում։ Նա իր առաջին քայլը որպես գրող կատարել է 1862 թվականին «Ձմռան առավոտյան» (W zimowy poranek) ստեղծագործությամբ։ Կոնոպնիցկան հայտնություն է ձեռք բերել «Սարերում» (W górach) ստեղծագործությամբ, որը հրատարակվել է 1876 թվականին։
Ամուսնացել է 1862 թվականին՝ վաղ տարիքում, իրենից 12 տարի մեծ Ջարոսլոու Կոնոպնիցկիի հետ։ Նրանք ունեցան 6 երեխաներ, սակայն նրանց ամուսնությունը հաջողված չէր, քանի որ Կոնոպնիցկայի ամուսինը չէր ընդունում բանաստեղծի կարիերան։
Ընկերներից մեկին ուղղված նամակում իրեն նկարագրել է, որպես «ընտանիք չունեցող», և «վանդակում փակված թռչուն»։ Այսպիսով հեռացավ իր ամուսնուց և գնաց Ուրսու՝ շարունակելու բանաստեղծի կարիերան։ Սակայն այդ բաժանումը օրենքով չէր, և նա իր հետ տանում էր իր երեխաներին։ Նա տեղափոխվեց Ուորսոու 1878 թվականին, սակայն 1890-1903 թվականներին նա ապրել է արտասահմանում։ Նա նաև շրջագայել է Եվրոպայով։ Նրա առաջին ճամփորդությունը եղել է դեպի Իտալիա, 1883 թվականին։
Նրա կյանքը բնութագրվել է որպես մրրիկ, արտամուսնական ռոմանսներ, մտավոր հիվանդություններ և մարդկային կորուստներ ընտանիքում և այլն։
1880 թվականների նրա գործերը մեծ ճանաչում գտան Լեհաստանում։ 1884 թվականից նա սկսել է գրել մանկական գրականություն։
Կոնոպնիցկան մահացել է 1910 թվականին Ուկրաինայի Լվով քաղաքում հոկտեմբերի 8-ին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնոպնիցկայի ստեղծագործության հիմնական թեման, որ գյուղական ու քաղաքային չքավորության կյանքն է, ի հայտ է եկել դեռևս բանաստեղծությունների առաջին ժողովածուում։ Պրոլետարիատի կյանքին, լեհական ազգային-ազատագրական պայքարի պատմությանն են նվիրված «Ճանապարհին» (1893 թվական), «Նովելներ» (1897 թվական), «Նորմանդական ափին» (1904 թվական) պատմվածքների ժողովածուները, լեհ գյուղացի վտարանդիների ճակատագրին՝ «Պան Բալցերը Բրազիլիայում» (հրատարակվել է 1910 թվականին) պոեմը։
Մարիան լեհական ռեալիստական գրականության խոշոր վարպետ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Krzyzanowski J. R. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Конопницкая Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 1. — S. 594—595. — ISBN 978-3-205-78552-1
- ↑ Криса Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 119. — ISBN 978-966-8955-00-6
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jan Baculewski, Śladami życia i twórczości Marii Konopnickiej, Ludowa Spółdzielnia Wydawnicza, Warszawa, 1966
- Grażyna Borkowska, Małgorzata Czermińska, Ursula Phillips, Pisarki polskie od średniowiecza do współczesności, Gdańsk, 2000, ISBN 83-87316-74-1.
- Alina Brodzka, Maria Konopnicka, „Wiedza Powszechna”, Warszawa, 1975
- Konopnicka wśród jej współczesnych: szkice historycznoliterackie, „Czytelnik”, Warszawa, 1976
- Krzysztof Tomasik, Homobiografie. Pisarki i pisarze polscy XIX i XX wieku, Wydawnictwo Krytyki Politycznej, Warszawa 2008, ISBN 978-83-61006-20-6.
- Jan Baculewski. Konopnicka z Wasiłowskich Maria Stanisława / Polski Słownik Biograficzny.— Wrocław — Warszawa — Kraków, 1967.— tom ХІІІ/4, zeszyt 59.— S. 576-81
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոնոպնիցկա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոնոպնիցկա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 573)։ |