Jump to content

Մա Յուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մա Յուն
չինարեն՝ 马云
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1964(1964-09-10)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՀանչժոու, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունՀանչժոուի Մանկավարժական համալսարան և Չունգ Կոնգի Բիզնեսի ավարտական ​​դպրոց
Մասնագիտությունձեռնարկատեր և բարեգործ
ԱմուսինՉժան Ին
Զբաղեցրած պաշտոններնախագահ և գործադիր տնօրեն և ուսուցիչ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՄա Յուանկուն և Մա Յուանբաո
 Ma Yun Վիքիպահեստում

Մա Յուն, (չինարեն՝ 马云), Ջեկ Մա (սեպտեմբերի 10, 1964, Հանչժոու, Չինաստան), չինացի գործարար, Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ։ Առաջին գործարարն է Չինաստանից, ում նկարը հայտնվել է Ֆորբս ամսագրի շապիկին[4]։ 2014 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով Մայի կարողությունը գնահատվում է 29.7 մլրդ դոլար՝ դարձնելով նրան Չինաստանի ամենահարուստ մարդը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ման ծնվել է Չինաստանի Չժեցզյան պրովինցիայի Հանչժոու քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում։ Վաղ հասակում որոշել է սովորել անգլերեն և պարբերաբար հեծանիվով գնում էր մոտակա հյուրանոց՝ որպեսզի շփվի օտարազգիների հետ։ Լեզվի իմացությունն էլ ավելի բարելավելու համար Ման քաղաքում անվճար զբոսավար էր աշխատում զբոսաշրջիկների համար[6]։

Երկու անգամ ձախողել է քոլեջի ընդունելության քննությունները։ 1988 թվականին ավարտել է Հանչժոուի Մանկավարժական ինստիտուտը, որտեղ սովորել է անգլերեն[7]։ Ավելի ուշ սկսել է դասավանդել այնտեղ՝ վաստակելով ամսական 12-15 000 դոլար։ 1990-ական թվականների սկզբին երկար ժամանակ փորձում էր աշխատանքի տեղավորվել, սակայն հետագայում նշել է, որ չկարողացավ նույնիսկ դառնալ «Kentucky Fried Chicken ռեստորանային ցանցի մենեջերի օգնականը»[6]։

1995 թվականին Ման ուղևորվեց Սիեթլ՝ որպես առևտրական պատվիրակության թարգմանիչ։ ԱՄՆ-ում ընկերներից մեկը Ջեկին ցույց տվեց, թե ինչպես է աշխատում համացանցը։ Սակայն Yahoo! փնտրման համակարգով Չինաստանի մասին որևէ տեղեկություն չգտնվեց։ Ման, ով նախկինում ընդհանրապես գլուխ չէր հանում համակարգչից, որոշեց բացել իր սեփական ինտերնետային ընկերությունը և կնոջ ու ընկերոջ օգնությամբ հավաքեց նախնական կապիտալ՝ 2000 դոլար[8]։ Ընկերությունը, որը զբաղվում էր վեբ կայքերի ստեղծմամբ, Ման անվանեց «Չինական դեղին էջեր»։ Հետագայում նա հիշում է․

Այն օրը, երբ միացանք համացանցին, ընկերներիս հրավիրեցի իմ տուն։ Մենք 3 ժամ սպասեցինք մինչև կես էջ բեռնվեց։ Սպասման մեջ մենք խմում էինք, հեռուստացույց դիտում, թղթախաղ խաղում։ Բայց ես այնքան հպարտ էի։ Ես ապացուցեցի (հյուրերիս), որ համացանցը գոյություն ունի[9]։

Ֆինանսական սուղ պայմանների պատճառով ընկերության գրասենյակը տեղակայված էր Մայի բնակարանում։ Երեք տարի անց ընկերության եկամուտը կազմում էր արդեն 5 մլն յուն (մոտ 800 000 դոլար)։

1998-1999 թվականներին Ման գլխավորում էր Չինաստանի Էլեկտրոնային առևտրի միջազգային կենտրոնը, որը հանդիսանում էր երկրի Արտաքին առևտրի և տնտեսական համագործակցության նախարարության բաժիններից մեկը։ 1999 թվականին Ման որոշեց թողնել այդ աշխատանքը և 17 ընկերների հետ միասին հիմնադրեց Alibaba Group ընկերությունը, որը նախատեսված էր՝ որպես փոքր և միջին ընկերությունների համար առևտրային հարթակ[10]։ Ընկերության հիմնադրման համար պահանջվում էր 60 000 դոլար։ Անվանումն ընտրվեց ցանկացած լեզվով հեշտ արտասանելու պատճառով, ինչպես նաև գանձերի մասին հայտնի հեքիաթի հետ ասոցացվելու համար[6]։

1999 թվականի հոկտեմբերից 2000 թվականի հունվարը Alibaba-ն շահեց վենչուրային կապիտալի՝ 25 մլն դոլար ներդրում, սակայն ընկերությունը շարունակում էր վնասով աշխատել։ Անհաջողությունների շարքն այն ժամանակ ավարտվեց, երբ ընկերությունը մշակեց մի համակարգ, որը Չինաստանի արտահանողներին հնարավորություն էր տալիս գնորդներ գտնել ԱՄՆ-ում։ 2002 թվականին ընկերության հասույթը կազմեց 1 դոլար, որից հետո արագ տեմպերով աճեց[6]։

2003 թվականից սկսած Ման հիմնադրեց Taobao (eBay-ի չինական տարբերակը), Alipay և Ali Mama ընկերությունները։ Taobao-ի գրանցած աննախադեպ հաջողությունից (2006 թվականին eBay-ը ստիպված էր փակել Չինաստանում գործող իր ենթաբաժինը՝ անեկամտաբերության պատճառով[11]) և նրա արժեթղթերի գնի թռիչքից հետո eBay-ը Մային առաջարկեց գնել նրանից իր բիզնեսը, սակայն վերջինս հրաժարվեց, քանի որ ցանկանում էր պահպանել ընկերության նկատմամբ վերահսկողությունը։ Փոխարենը, Ման ստացավ Yahoo-ի հիմնադրի՝ Ջերի Յանգի աջակցությունը, ով Alibaba-ում կատարեց 1 մլրդ դոլարի ներդրում։ 2012 թվականի նոյեմբերին Alibaba-ի հասույթը գերազանցեց 1 տրիլիոն յուանը[12]։

2013 թվականին Ման հեռացավ ընկերության նախագահի պաշտոնից, սակայն մնաց տնօրենների խորհրդի նախագահը[8]։

2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց այն մասին, որ Alibaba-ն պատրաստվում է արժեթղթերը դնել Նյու Յորքի ֆոնդային բորսայում[13]։ Ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ ասվում էր, որ այն ծրագրում է ընկերություն բերել 1 մլրդ դոլար, սակայն իրական ներդրումները զգալիորեն գերազանցեցին ակնկալիքները․ Alibaba-ն ունեցավ 25 մլրդ դոլարի ներդրում՝ դառնալով պատմության մեջ ամենահաջողակ IPO-ն (անգլ.՝ Initial Public Offering)[14][15]։

Ման բնապահպանության ակտիվիստներից մեկն է։ 2009 թվականին նրա որոշմամբ Alibaba ընկերությունների խումբը վերանայեց իր քաղաքականությունը և իր բոլոր առևտրային հարթակներում արգելեց շնաձկների լողակներից պատրաստված իրերի վաճառքը[16]։ 2010 թվականին Alibaba-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ման դարձավ Չինաստանի բնապահպանության խորհրդի նախագահը[17]։ Միևնույն ժամանակ Ման հայտարարեց, որ Alibaba-ն իր տարեկան եկամտի 0.3 %-ը կտրամադրի շրջակա միջավայրի զանազան հարցերը կարգավորելու համար, մասնավորապես՝ ջրի և օդի որակին ուղղված միջոցառումներին[18]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների վերջին Ման ամուսնացավ իր համադասարանցի Չժան Ինի հետ։ Ունեն 2 երեխա՝ տղա և աղջիկ[19]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չինաստանի գլխավոր հեռուստատեսության կողմից ներառվել է «տարվա լավագույն բիզնես առաջնորդների» տասնյակում (2004)[20]
  • Fortune ամսագրի կողմից ընդգրկվել է «Ասիայի 25 ամենահզոր գործարարների» ցանկում (2005)
  • Businessweek-ը Մային անվանեց «Տարվա գործարար» (2007)[21]
  • Barron’s-ներառեց նրան «Աշխարհի 30 ամենալավ գլխավոր գործադիր տնօրենների» ցանկում (2008)[22]
  • Time ամսագիրն ընդգրկեց նրան «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում (2009, 2014)[11]
  • BusinessWeek ամսագիրը նրան ներառեց «Չինաստանի ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում (2009)[23]
  • Forbes China-ն ընդգրկեց «Չինաստանի 10 ամենահարգված գործարարների» ցուցակում (2009)
  • Forbes Asia-ից ստացել է «Ասիայի մարդասիրական հերոս»-ի կոչում՝ տարերային աղետներից տուժածներին օգնելու համար (2010)[24]
  • Գիտությունների պատվավոր դոկտոր (Հոնգկոնգի Գիտությունների և տեխնոլոգիաների համալսարան, 2013)[25]
  • Forbes-ը նրան ընդգրկել է «աշխարհի ամենաազդեցիկ 30 մարդկանց» ցուցակում[26]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Shiying, Liu; Avery, Martha (2009). alibaba: The Inside Story Behind Jack Ma and the Creation of the World's Biggest Online Marketplace. HarperCollins. ISBN 0-06-167219-X.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gregersen E. Encyclopædia Britannica
  2. https://www.wsj.com/articles/its-official-chinas-e-commerce-king-is-a-communist-1543238782
  3. http://www.xinhuanet.com/politics/2018-12/18/c_1123872223.htm (չին.)
  4. «Profile Jack Ma». "Forbes Magazine".
  5. «Ma Says Alibaba Shareholders Should Feel Love, Not No. 3». Bloomberg. Bloomberg. 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «How I Did It: Jack Ma, Alibaba.com». Inc.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. Alibaba.com. «About Jack Ma».
  8. 8,0 8,1 «Alibaba без разбойников: как Джек Ма покорил китайский интернет-рынок». 2014 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  9. Barboza, David (2005 թ․ օգոստոսի 15). «New Partner for Yahoo Is a Master at Selling». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  10. Popovic, Stevan (2014 թ․ մայիսի 4). «Jack Ma: The man leading the Chinese e-commerce market». «Hot Topics». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  11. 11,0 11,1 «The 2009 TIME 100: Jack Ma». TIME.com. 2009 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  12. «The Alibaba phenomenon». Economist. 2013 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  13. «IPO launch of Alibaba pushed back by a week». China National News. 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. «Основатель Alibaba Джек Ма заработал на ее IPO $867 млн». 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  15. «IPO Alibaba стало крупнейшим в истории». Ведомости. 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. «Anti-shark finning campaigns». Stop Shark Finning. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  17. «The Alibaba IPO will set a record, but the company's founder has focused on China's environmental problems». Time. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  18. «Who Is Jack Ma? Five Things To Know About The Alibaba Founder Before The IPO». International Business Times. 2014 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  19. «Zhang Ying, the wife of Alibaba founder Jack Ma». Want China Times. 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  20. «Alibaba.com: A Smiling Community with a Dream» (PDF). Financial Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  21. Businessperson of the Year 2007 Արխիվացված 2014-12-29 Wayback Machine”. Bloomberg Businessweek. January 2, 2008.
  22. World’s Best CEOs 2008”. Barron’s. March 24, 2008.
  23. «China's Most Powerful People 2009». Businessweek.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  24. «In Pictures: 48 Heroes of Philanthropy». Forbes. 2010 թ․ մարտի 5. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  25. «Jack Ma Is the Loneliest Billionaire in China». Businessweek.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  26. «Putin Vs. Obama: The World's Most Powerful People 2014». Forbes. 2014 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մա Յուն հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մա Յուն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մա Յուն» հոդվածին։