Jump to content

Մեխիկոյի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխիկոյի մետրոպոլիտեն
իսպ.՝ Sistema de Transporte Colectivo Metro
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքՄեխիկո
Բացման տարեթիվ1969[1]
Գծերի երկարություն225,9 կմ
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ195
Գծերի քանակ12
ԳծերԳիծ 1[2], Mexico City Metro Line 2?, Mexico City Metro Line 3?, Mexico City Metro Line 4?, Mexico City Metro Line 5?, Mexico City Metro Line 6?, Mexico City Metro Line 7?, Mexico City Metro Line 8?, Mexico City Metro Line 9?, Mexico City Metro Line A?, Mexico City Metro Line B? և Mexico City Metro Line 12?
Ուղևորահոսքը մեկ օրում4,616,264 (2013)
Ուղևորահոսքը մեկ տարում1.685 միլիոն (2013)[3]
metro.cdmx.gob.mx(իսպ.)
 Mexico City subway Վիքիպահեստում
Մեխիկոյի մետրոն, 2015

Մեխիկոյի մետրոպոլիտեն (իսպ.՝ Metro de la Ciudad de México), պաշտոնական կոչվում է Sistema de Transporte Colectivo (STC) Մեխիկոյի մետրոպոլիտենային համակարգ։ Հյուսիսային Ամերիկայի երկրորդ ամենամեծ մետրոպոլիտեն համակարգը Նյու Յորքի մետրոյից հետո։ 2012 թվականին մետրոպոլիտենն սպասարկել է 1.609 բիլիոն ուղևորի՝ ապահովելով աշխարհում ամենամեծ 8-րդ ուղևորահոսքը[4]։

Մետրոյի առաջին կայարանը բացվել է 1969 թվականի սեպտեմբերի 4-ին, ունեցել է 12.7 կմ երկարություն և 16 կայարան[5], այնուհետև համակարգն ընդլայնվել է։ 2015 թվականին համակարգում գործում են 12 գիծ[4], գործարկվում է 195 կայարան[4], և 226.49 կմ երկաթգիծ (ներառյալ վերջերս բացված 12-րդ գիծը)[4]։ Տասը գծեր գործում են ռետինե անվադողային համակարգով ավանդական պողպատե անիվների փոխարեն. պնևմատիկ այս քարշակները թեթևացնում են Մեխիկոյի անկայուն հողերի հետ շփումը։

195 մետրո կայարաններից 115-ը ստորգետնյա կայարաններ են[4], 8-ը վերգետնյա[4][4]։ Բոլոր գծերն աշխատում են առավոտյան ժամը 5-ից մինչև կեսգիշեր։

2007 թ. Մեխիկոյի կառավարման մարմինն սկսեց STC Metro line 12 շինարարությունը, շուրջ 26 կմ[6] դեպի քաղաքի հարավարևելյան հատված՝ իրար միացնելով 7, 3, 2 և 8 գծերը։ Գիծը բացվել է 2012 թ. հոկտեմբերի 30-ին[7]։

Գծեր
Գիծ 1
Գիծ 2
Գիծ 3
Գիծ 4
Գիծ 5
Գիծ 6
Գիծ 7
Գիծ 8
Գիծ 9
Գիծ A
Գիծ B
Գիծ 12

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20131014102548/http://www.metro.df.gob.mx/organismo/cronologia.html
  2. https://lineasmetro.com/linea1-cdmx/
  3. «Afluencia de Estación por Línea» [Station Inflows by Line] (Spanish). Metro de la Ciudad de Mexico. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Annual total from the sum of the four Quarterly totals listed.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Datos de operacion» [Operational data] (Spanish). Metro de la Ciudad de Mexico. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Inauguraciones y Ampliaciones en Orden Cronológico Hasta 2000» [Inaugurations and Extensions in Chronological Order Until 2000] (Spanish). Metro de la Ciudad de Mexico. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Sabías Que... Linea 12» [Did You Know... Line 12] (Spanish). Metro de la Ciudad de Mexico. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Linea 12» [Line 12] (Spanish). Metro de la Ciudad de Mexico. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխիկոյի մետրոպոլիտեն» հոդվածին։