Մեծ Մենդերես
- Այս հոդվածը գետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մեանդր (այլ կիրառումներ)։
Մեծ Մենդերես | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 548 կմ |
Ավազանի մակերես | 25 000 կմ² |
Ջրի ծախս | 90 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Եգեյան ծով[1] |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Akçay?, Q3577263?, Banaz Çayı? և Lycus? |
Ջրի մարմիններ | Lake Işıklı? |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Աֆյոնքարահիսարի մարզ |
Մեծ Մենդերես (թուրքերեն՝ Büyük Menderes, Մեանդրոս[2], հուն․՝ Μαίανδρος), պատմականորեն՝ Մեանդր, գետ ներկայիս Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Երկարությունը 548 կմ է։ Սկիզբ է առնում Անատոլիական սարահարթից, թափվում է Էգեյան ծով։ Ստորին հոսանքում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Մեծ Մենդերեսի հին անվանումը դարձել է գետային գալար նշանակող հասարակ անուն[3]։
Մեանդրը խոր գետ է[4], սակայն՝ ոչ այնքան լայն. շատ տեղերում նրա լայնությունը հավասար է խորությանը։ Գետը նավարկելի է միայն փոքր նավերի համար[5]։ Այն հաճախ դուրս է գալիս իր ափերից, զգալի քանակությամբ տիղմ է տանում մինչև գետաբերան, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում ծովափը 20-30 ստադիա հեռացել է նախկին դիրքից, և մի քանի փոքր կղզիներ միացել են ցամաքին[6]։
Առասպելաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգադրվող գետային աստվածը նույնպես Մեանդր է կոչվում. նա Օվկիանոսի և Թետիսի որդիներից մեկն է[7]։
Ըստ մի ավանդազրույցի՝ Մեանդրը Էլիդայում երկրի խորքում կապվում է Ալֆեյոս գետի հետ[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 3.
- ↑ Maeander // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1981 հատոր 7, էջ 437
- ↑ Niketas Choniates, p. 125; Livy l. c.
- ↑ Strabo xii. p. 579, xiv. p. 636.
- ↑ Pausanias viii. 24. § 5; Thucydides viii. 17.)
- ↑ Hesiod, Theogony, 334 [1]
- ↑ Pausanias il. 5. § 2.
- ↑ Павсаний, VIII. 24. 5; Фукидид VIII. 17.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marc Müllenhoff: Geoarchäologische, sedimentologische und morphodynamische Untersuchungen im Mündungsgebiet des Büyük Menderes (Mäander), Westtürkei. Marburger Geographische Schriften, 141, Marburg/Lahn 2005.
- Peter J. Thonemann: The Maeander Valley : a historical geography from antiquity to Byzantium. Cambridge 2011.
- Большой Мендерес // Бари — Браслет. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 3).
- Maeander // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bewässerung am Menderes, արբանյակային պատկեր
- [2](չաշխատող հղում) (PDF; 1,6 MB)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Մենդերես» հոդվածին։ |
|