Մեծ քսանյակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
G20-ի երկրները |
G20, Քսանի խումբ (պաշտոնապես՝ անգլ.՝ Group of Twenty Finance Ministers and Central Bank Governors), 20 տնտեսություն (19 ազգային տնտեսություն և ԵՄ) ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ է։ G20-ի հանդիպումներին սովորաբար ներկա են գտնվում Միջազգային արժութային հիմանդրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
Ընդհանուր առմամբ, G20-ը իրենից ներկայացնում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 %-ը, համաշխարհային առևտրի 80 %-ը և Երկրի բնակչության երկու երրորդը։
Հանդիսանում է համագործակցության և խորհրդակցության ֆորում միջազգային ֆինանսական համակարգի հարցերի գծով։ Մինչ 2008 թ. խումբը չէր անցկացնում գագաթնաժողովներ ամենաբարձր մակարդակով, նրա գործունեության հիմնական ձևը ամենամյա հանդիպումներն էին ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի նախագահների մակարդակով։
Ստեղծվել է ի պատասխան 1990-ական թթ. ֆինանսական ճգնաժամերին և այն աճող գիտակցությանը, որ զարգացող շուկայական տնտեսությամբ երկրները անհրաժեշտ չափով ներկայացված չեն համաշխարհային տնտեսական քննարկումներում և որոշումների ընդունման մեջ։
Կոնֆերանսները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադիր կոնֆերանսն անցկացվել է 1999 թվականի դեկտեմբերի 15 - դեկտեմբերի 16 Բեռլինում։ Խումբը ստեղծվել է 7 արդյունաբերորեն ամենազարգացած երկրների ֆինանսների նախարարների նախաձեռնությամբ (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, ԳԴՀ, Ֆրանսիա և Ճապոնիա) զարգացող երկրների հետ տնտեսական և ֆինանսական առանցքային հարցերի շուրջ երկխոսության անցկացման նպատակով։
- G20-ի հակաճգնաժամային գագաթնաժողովն անցկացվել է 2008 թվականի նոյեմբերի 14 - 15-ը Վաշինգտոնում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Ամենաբարձր մակարդակով հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի նախաձեռնությամբ։
- G20-ի Լոնդոնյան գագաթնաժողովն անցկացվել է 2009 թվականի ապրիլի 2-ին Լոնդոնում։ Սա Քսանի խմբի երկրորդ հանդիպումն էր՝ նվիրված համաշխարհային տնտեսական ճգնաժամին։
- G20-ի Պիտսբուրգյան գագաթնաժողովն անցկացվել է 2009 թվականի սեպտեմբերի 24 - 25-ը ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում։ Այս գագաթնաժողովից հետո 2009 թվականի նոյեմբերի 6-ին Սենտ-Էնդրյուս քաղաքում (Շոտլանդիա) տեղի ունեցավ «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների հանդիպումը։
- G20-ի Տորոնտոյի գագաթնաժողովն անցկացվել է 2010 թվականի հունիսի 26 - 27-ը Տորոնտոյում։ Գագաթնաժողովի վերջնական հռչակագրում պետությունները պարտավորվեցին մինչև 2013 թվականի կրճատել բյուջեի դեֆիցիտը 2 անգամ։
- G20-ի Սեուլյան գագաթնաժողովն անցկացվել է 2010 թվականի նոյեմբերի 11 - 12-ը Սեուլում։ Միջազգային ԶԼՄ-ները նշում են, որ սեուլյան գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական պետությունների համար։ Գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկն էր ԱՄՆ-ի և Չինաստանի արժութային քաղաքականությունը։ Սեուլյան գագաթնաժողովին ներկա էին նաև միջազգային կորպորացիաների տնօրեններ (Մայքրոսոֆթ, HSBC և այլն) ։
- G20-ի Կաննի գագաթնաժողովն անցկացվել է 2011 թվականի նոյեմբերի 3 - 4-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում։
- G20-ի Մեքսիկյան գագաթնաժողովն անցկացվել է 2012 թվականի հունիսի 18 - 19-ը Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում։
- G20-ի Պետերբուրգյան գագաթնաժողովն անցկացվել է 2013 թվականի սեպտեմբերի 5 - 6-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում