Jump to content

Մեհմեդ Վեհիբ փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհմեդ Վեհիբ փաշա
թուրքերեն՝ Mehmet Vehib Kaçı
Դիմանկար
Ծնվել է1877[1]
ԾննդավայրՅանինա
Մահացել է1940[1] կամ հունիսի 13, 1940(1940-06-13)[2]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
ԳերեզմանՔարաջաահմեթ
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ
Մասնագիտությունսպա
 Vehib Pasha Վիքիպահեստում

Մեհմեդ Վեհիբ փաշա (թուրքերեն՝ Mehmed Vehip Paşa, 1877[1], Յանինա - 1940[1] կամ հունիսի 13, 1940(1940-06-13)[2], Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զորքերի Հյուսիսային խմբի (գործել է Դարդանելում), իսկ պատերազմի վերջին՝ Կովկասյան ճակատի հրամանատար։ 1917 թվականի դեկտեմբերի 15Բրեստի զինադադարի կնքումից հետո, երբ պարզ է դառնում, որ Արևմտյան Հայաստանը մնալու է Թուրքիայի տիրապետության տակ, դիմում է Անդրկովկասյան կոմիսարիատին՝ առաջարկելով «փոխադարձ արդարության» հիման վրա հաշտություն կնքել Թուրքիայի և Հարավային Կովկասի միջև, սակայն 1917 թվականի հունվարի 30-ին հարձակում է սկսում կովկասյան ճակատում՝ իր իսկ պնդմամբ «հայկական բռնություններից մուսուլմանների շահերի պաշտպանության» պատրվակով։ 1918 թվականի փետրվարի 14-ին Վեհիբ փաշայի զորքերը զավթում են Երզնկան, փետրվարի 24-ին՝ Տրապիզոնը, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։ Սարդարապատի մոտ պարտության է մատնվում հայկական զորքերի կողմից։ Խալիլ և Նուրի փաշաների հետ կազմակերպել է հայկական կոտորածներ Արևելյան Հայաստանում, այդ թվում՝ Արցախում։

1919-20 թվականների Երիտթուրքերի դատավարության ժամանակ վկայել է, որ պատերազմի ընթացքում հայերին բնաջնջելու հարցը վճռվել է «Միություն և առաջադիմություն» («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության կենտկոմում։ Եղել է քեմալական շարժման հակառակորդ, ինչի համար 1923 թվականին հեռացվել է բանակից և զրկվել քաղաքացիությունից։ Մինչև 1939 թվականը եղել է վտարանդու կարգավիճակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]