Մերկ կինը սև բազմոցին
Մերկ կինը սև բազմոցին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո |
տարի | մարտի 9, 1932 |
ստեղծման վայր | Chateau de Boisgeloup? |
ժանր | նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Wexner Center for the Arts? |
հավաքածու | Wexner Center for the Arts? և անհայտ[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Մերկ կինը սև բազմոցին» (ֆր.՝ Nu au fauteil noir), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ վրձնված 1932 թվականի մարտի 9-ին՝ սյուռեալիզմի շրջանում։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։ Չափսերն են՝ 162 × 130 սմ[2]։
Պաբլո Պիկասոյի 1932 թվականի աշխատանքներից շատերը արտացոլել են նրա անձնական կյանքի խորը փոփոխությունները։ Նկարում պատկերված է նկարչի գաղտնի սիրուհին՝ Մարիա-Թերեզա Վալտերը, որի հետ նա ապրել է Բուաժելու (ֆր.՝ Boisgeloup) ամրոցում 1930 թվականին, այն ժամանակ, երբ նրա կինը՝ Օլգա Խոխլովան մնում էր Փարիզում։ Պիկասոն ամրոցում կառուցել է արվեստանոց, որտեղ ստեղծել էր իր քանդակները, օֆորտներն ու նկարները։ Եվ Մարիա-Թերեզա Վալտերը եղել է նրա մուսան։
Բույսի ֆոնի վրա քնած կանացի կերպարանքի հարթ զգայական ճկումները և հակադիր գույները (վարդագույն, սև, կապույտ և դեղին) խոսում են Պիկասոյի վրա Անրի Մատիսի ազդեցության մասին։ Նրանք մրցում էին և ողջ կյանքում ուշադիր հետևում միմյանց նոր աշխատանքներին, նկարում էին միևնույն առարկաները և նույնիսկ նույն վերնագրերով։ Պիկասոն ասել է. «Ոչ ոք երբեք Մատիսի նկարներին այնքան ուշադիր չէր նայում, որքան ես, և ոչ ոք երբեք ինձ այնքան ուշադիր չէր նայում, որքան նա»[3]։
1999 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ կինը սև բազմոցին» նկարը ցուցադրվել է Նյու Յորքի Քրիստիս աճուրդում և վաճառվել է Լեսլի Վեքսներին՝ ամերիկացի միլիարդատիրոջը և The Limited ընկերության հիմնադրին 45,1 միլիոն դոլարով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://arcade.nyarc.org/record=b1119406~S7
- ↑ «Nude in a Black Armchair». The Frick Collection. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Matisse & Picasso». Smithsonian Magazine. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «What is the least expensive painting by Pablo Picasso?». Quora.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.