Միթ Լոուֆ
Միթ Լոուֆ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Michael Lee Aday[1] |
Նաև հայտնի է որպես | Meat Loaf[2], Meatloaf[2] և Meat Loaf Aday[2] |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1947[3][3][4][…] Դալաս[5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 20, 2022[6][7] (74 տարեկան) Նաշվիլ, ԱՄՆ[8] |
Ժանրեր | ռոք, մետալ, հարդ ռոք և պրոգրեսիվ ռոք |
Մասնագիտություն | դերասան, ռոք երաժիշտ, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար և երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ և սաքսոֆոն |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, Cleveland International Records?, Epic Records, RCA, MCA Inc., Polydor Records, Sanctuary Records, Մերկուրի Ռեքորդս, Virgin Records և Motown |
Կրթություն | Հյուսիսային Տեխասի համալսարան, Lubbock Christian University? և Thomas Jefferson High School? |
Անդամակցություն | Neverland Express? |
Ամուսին | Leslie G. Edmonds? և Deborah Gillespie?[8] |
Պարգևներ | |
Կայք | meatloaf.net |
Meat Loaf Վիքիպահեստում |
Մայքլ Լի Էդեյ (անգլ.՝ Michael Lee Aday), ծնված որպես Մարվին լի Էդեյ (անգլ.՝ Marvin Lee Aday), ավելի հայտնի է Միթ Լոուֆ և Միթ Լոուֆ Էդեյ բեմական անուններով (անգլ.՝ Meat Loaf Aday, «մսե», «մսե գլուխ», սեպտեմբերի 27, 1947[3][3][4][…], Դալաս[5] - հունվարի 20, 2022[6][7], Նաշվիլ, ԱՄՆ[8]), ամերիկացի ռոք երգիչ, կինոյի և թատրոնի դերասան։ Մեծ ճանաչման է հասել Bat Out of Hell ալբոմի, մի քանի երգերի և կինոֆիլմերի թողարկումից հետո։ 1981 թվականին ստացել է Մայքլ անունը[9][10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարվին Լի Էդեյը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 27-ին Դալասում (Տեխաս նահանգ, ԱՄՆ)[11][12][12][13]։ Նրա հայրը եղել է ոստիկանության աշխատակից Օրվիս Ուեսլի Էդեյը, մայրը՝ դպրոցի ուսուցչուհի Վիլմա Արթին։ Վիլման մահացել է քաղցկեղից, երբ Մարվինը 15 տարեկան է եղել։ Հայրն էլ տառապում էր ալկոհոլիզմով։
1965 թվականին ավարտել է միջին դպրոցը և ընդունվել Լուբոկ Քրիստիան քոլեջը։ Սակայն հետագայում տեղափոխվել է Հյուսիսային Տեխասի Պետական Համալսարան։ Իր ինքնակենսագրականում Մարվինը հաստատում է, որ մոր մահից հետո հարբած հայրը փորձել է իրեն սպանել դանակով։ Սակայն Մարվիսը իր կյանքը փրկելու համար փախել է։ 1967 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես և որոշ ժամանակ գիշերային ակումբում դռնապահ աշխատել։
Մականուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Meatloaf (անգլերենից «մսե ռուլետ»), ավանդական մսային ուտեստ է Գերմանիայում, Սկանդինավյան թերակղզում և Հյուսիսային Ամերիկայում։ Կան մի քանի բացատրություններ՝ կապված «Meat Loaf» բեմական անվան հետ։ Պաշտոնական կայքում տեղադրված վարկածի համաձայն, «Meat»՝ միս մականունը Մարվինին տվել է նրա հայրը դեռևս երկու տարեկանում, որովհետև նա գեր է եղել։ Դրանից հետո դպրոցում դասընկերները այս մականունին ավելացրել են «Loaf»՝ բոքոն նախածանցը։
Գոյություն ունի նաև այն վարկածը, որ այդ մականունը նրան տվել է դպրոցի ֆուտբոլի մարզիչը։ 13 տարեկանում Մարվինը շատ գեր է եղել։ Մի անգամ նա պատահաբար կանգնել է մարզիչի ոտքի վրա, որից հետո վերջինս գոռացել է. «Մի կողմ գնա իմ ոտքից, մսի կտոր»: Այդ դեպքը հիշատակվում է «Tear Me Down» և «Couldn’t Have Said It Better» երգերում։
Երաժշտական կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելեսում Մարվինը հիմնել է իր առաջին խումբը՝ Meat Loaf Soul անունով, ստացել է պայմանագիր կնքելու երեք առաջարկ, բայց հրաժարվել է բոլոր պայմանագրերից։ Խմբում հաճախ են փոխվել կիթառահարները։ Խումբն էլ տարբեր ժամանակներում տարբեր անուններ է ստացել, ինչպես օրինակ Popcorn Blizzard կամ Floating Circus և այլն։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թվական - Stoney & Meatloaf
- 1977 թվական - Bat Out of Hell
- 1981 թվական - Dead Ringer
- 1983 թվական - Midnight at the Lost and Found
- 1984 թվական - Bad Attitude (Միթ Լոուֆի ալբոմը)|Bad Attitude
- 1985 թվական - Hits out of Hell
- 1986 թվական - Blind Before I Stop
- 1987 թվական - Live at Wembley (Միթ Լոուֆ)|Live at Wembley
- 1989 թվական - Heaven & Hell Meat Loaf/Bonnie Tyler
- 1993 թվական - Bat Out of Hell II: Back into Hell
- 1995 թվական - Welcome to the Neighborhood
- 1996 թվական - Live Around the World
- 1998 թվական - The Very Best of Meat Loaf
- 1999 թվական - VH1 Storytellers (Միթ Լոուֆի ալբոմը)|VH1 Storytellers
- 2003 թվական - Couldn’t Have Said It Better
- 2004 թվական - Bat Out of Hell Live with the Melbourne Symphony Orchestra
- 2006 թվական - Bat Out of Hell III: The Monster Is Loose
- 2010 թվական - Hang Cool Teddy Bear
- 2011 թվական - Hell in a Handbasket
- 2016 թվական - Braver Than We Are
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1975 թվական | Ռոքի Հորորի սարսափների շոու | The Rocky Horror Picture Show (անգլ.) | Էդդի |
1980 թվական | Տեխանձնակազմ | Roadie | Տրևիս |
1987 թվական | Հերյուրանք | The Squeeze | Տայտուս |
1991 թվական | Մոտորամա | Motorama | Վեռն |
1992 թվական | Ուեյնի աշխարհը | Wayne’s World | Տայնի |
1992 թվական | Հավատի ուժը | Leap Of Faith | Խուվեր |
1992 թվական | Հեքիաթներ դամբարանից | Tales from the Crypt | Չամլի |
1998 թվական | Սև շուն | Black dog | Ռեդ |
1998 թվական | Ամաչկոտ ատրճանակ | Gunshy | Լյու Քոլինզ |
1998 թվական | Հսկան | The Mighty | Իգգի |
1999 թվական | Կին առանց օրենքների | Crazy in Alabama | շերիֆ Ջոն Դոգեթ |
1999 թվական | Մարտական ակումբ | Fight Club | Ռոբերտ «Բոբ» Պոլսոն |
2000 թվական | Բլեքթոփ | Blacktop | Ջեք |
2001 թվական | Ֆորմուլա 51 | THE 51ST STATE | Յաշեր |
2002 թվական | Արտեֆակտ | Wishcraft | խուզարկու Սպարկի Շոու |
2005 թվական | Արյունահոսություն | BloodRayne | Լեոնիդ |
2006 թվական | Ջոդհան և Աքբարը | Tenacious D in The Pick of Destiny | Բադ Բլեք |
2006 թվական | Սարսափների վարպետ | Masters of Horror | Ջեյք Ֆելդման |
2009 թվական | Բժիշկ Հաուս | House, M.D. | Էդդի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://archive.is/PKoZ
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119184400 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 https://deadline.com/2022/01/meat-loaf-dead-bat-out-of-hell-rocky-horror-picture-show-1234917056/
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.newsit.gr/lifestyle/pethane-o-tragoudistis-Meat-Loaf-se-ilikia-74-eton/3451365/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://www.dhnet.be/medias/musique/le-chanteur-americain-meat-loaf-est-decede-61ea6d5b7b50a639dc0ab5af
- ↑ A new day for Meat Loaf
- ↑ «Meat Loaf casserole». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Edwards, Verity (2016 թ․ սեպտեմբերի 16). «Q&A: Meat Loaf (Michael Lee Aday), musician, 68». Theaustralian.com.au.
- ↑ 12,0 12,1 «Meat Loaf Biography». biography.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Meat Loaf (Entertainer) – Dallas». Dallasobserver.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт
- Meat Loaf в Internet Movie Database
- Мит Лоуф(անգլ.) на MusicMight
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միթ Լոուֆ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Հունվարի 20 մահեր
- 2022 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ռոք երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Բեմական կեղծանուններ
- Հարդ ռոք երաժիշտներ