Միջնադարի արվեստ
Միջնադարի արվեստ, Արևմտյան աշխարհի արվեստի պատմության ժամանակաշրջան, որը տևել է մոտ 1000 տարի։ Սովարաբար այդ տերմինով նկարագրում են Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի արվեստի զարգացումը։ Երկար ժամանակ նրանք, ովքեր իրոք տաղանդավոր էին և ունիեին անհրաժեշտ նկարչական ունակություններ՝ ստեղծում էին որմնակնկարներ և նկարներ։ Այս ստեղծագործական աշխատանքը չէր հանդիսանում հոբբի կամ զվարճանք։ Յուրաքանչյուր նկար կամ որմնանկար ուներ իր պատվիրատուն։ Որպես կանոն, նկարում էին եկեղեցու պատերին, խորանին կամ աղոթքի սենյակներում։
Արվեստաբանները փորձում են միջնադարյան արվեստը դասակարգել ըստ պատմական ժամանակաշրջանների, այնուամենայնիվ, բոլոր այս դասակարգումները պայմանական են։ Հետևյալ պարբերականությունն ընդհանուր առմամբ ընդունվում է․ կելտիկական արվեստ, վաղ քրիստոնեական արվեստ, գաղթի շրջանի արվեստ, բյուզանդական արվեստ, նախահռոմեական արվեստը, ռոմանական արվեստ և գոթիկա։ Յուրաքանչյուր ոճը իր հերրթին առանձնացնում է նոր ժամանակաշրջան։ Բացի դրանից յուրաքանչյուր ազգի և մշակույթի ձևավորման անցումային շրջանն ուներ իր առանձնահատուկ ոճը, օրինակ՝ անգլոսաքսոնական կամ նախասկանդինավյան արվեսստը։
Միջնադարի արվեստն իր ազդեցությունն է ունեցել տարբեր բնագավառներում և ազդել է քանդակագործության, լուսավորված ձեռագրերի, վիրտաժի, խճանկարչության, մետաղի վերամշակման և ուրիշ այլ արդյունաբերությունների զարգացման վրա։
Միջնադարի արվեստը ծագել է Հռոմեական կայսրության գեղարվեստական ժառանգության և վաղ քրիստոնեական եկեղեցու պատկերագրական ավանդույթների միաձուլումից։ Այս տարրերը խառնվում են Հյուսիսային Եվրոպայի «բարբարոսական» արվեստին։
Միջնադարյան արվեստը ազդել է արվեստի հետևյալ տեսակների զարգացման վրա․
- Վիտրաժ
- Գեղանկարչություն (փորագրություն, սրբապատկեր, ֆրեսկո)
- Խեցեգործարան (խեցեգործություն)
- Գրքեր (լուսավոր ձեռագիր, վայելչագրություն, ձեռագիր, минускул, մանրանկարչություն, կազմող գիրք)
- Մետալուրգիա (մետաղական արվեստ)
- Խճանկարչություն
- Գերեզմանաքարեր
- Մասունք
- Քանդակագործություն (փայտե քանդակագործություն, արձան)
- Փղոսկր
- Ապակե արտադրանք
- Столярное ремесло (կահույք)
- Նամականիշի պատրաստում
- Տեքստիլային գործվածք (ткачество, գորգ, գոբելեն, պիգմենտ, միջնադարյան հագուստ)
- Ակնագործություն
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Всеобщая история искусств. Том 2. — М.: Государственное издательство "Искусство", 1960.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևմտյան արվեստ
- Միջնադարյան գրականություն
- Միջնադարյան երաժշտություն
- Հնագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջնադարի արվեստ» հոդվածին։ |