Jump to content

Միստերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միստերիա–ներկայացում, Ֆլանդրիա, XV դար

Միստերիա (լատին․՝ ministerium «արարողություն»), եվրոպական միջնադարյան թատրոնի ժանրերից մեկը՝ հիմնված կրոնական բովանդակությունների վրա։ Որպես կանոն միջնադարյան միստերիայի բովանդակությունը վերցված է Աստվածաշնչից կամ Ավետարանից և ուղեկցվել է կենդանի նկարներով, անտիֆոնային՝ երկձայն երգեցողությամբ։ Միստերիաների բովանդակությունների թվում հանդիպում են այպիսիները, ինչպիսիք են՝ Արարչագործություն, Ադամ և եվա, Աբելի սպանությունը և Սարսափելի դատաստանը[1]։ XV դարի կեսերին միստերիաները սկսեցին մեծ ծավալ ստանալ։ Հաճախ դրանք կատարվում էին փուլերով, որոնք կարող էին տևել մի քանի օր[2]։ Այսպես՝ «Առաքյալերի գործերը» միստերիայում կար ավելի քան 60 հազար բանաստեղծություն, իսկ նրա ներկայացումը Բուրժայում 1536 թվականին տևել է 40 օր։ Միստերիաների տեքստերում հաճախ նշումներ են արվել, որ տվյալ տեղում պետք է ֆարսային պիես տեղադրել։ Միջնադարյան քրոնիկները երբեմն հիշատակում են նաև այն մասին, որ միստերիայի հետ միաժամանակ ֆարս է կատարվել (օրինակ՝ «Ջրաղացպան, որի հոգին դժոխք է ընկել» ֆարսը 1496 թվականին՝ «Սուրբ Մարտինի մասին միստերիայի» և «Կույսերի և կաղերի մասին բարոյախոսության» հետ միաժամանակ)։ Բառի ստուգաբանությունը ծագում է հուն․՝ μυστήριον — «արարողություն, գաղտնի կրոնական ծես»[3], որոշ աղբյուրներ ենթադրում են բառի ծագումը լատինական ministerium բառից, որը նշանակում էր ոչ միայն «արարողություն», այլև «արհեստ», քանի որ միստերիաները հաճախ ֆինանսավորվում էին միջնադարյան արհեստագործական գիլդիաների կողմից[4]։

Միստերիաների պատմությունը որպես թատերական ժանր ստեղծվել է Եվրոպայում։ Եթե Իտալիայում միստերիան իր բնական տեսակով մահացել է՝ իր տեղը զիջելով այլ ժանրերի, ապա մի շարք այլ երկրներում այն արգելվել է հակափաստարկավորման ժամանակ՝ Ֆրանսիայում 1548 թվականի նոյեմբերի 17–ին Փարիզի խորհրդարանի հրամանով։ Բողոքական Անգլիայում 1672 թվականին միստերիան արգելել է Չեստեր եպիսկոպոսը, իսկ երեք տարի անց արգելքը կրկնել է Յորքի արքեպիսկոսպոսը։ Կաթոլիկ Իսպանիայում միստերիա–ներկայացումները շարունակվել են մինչև XVIII դարի կեսերը։ Դրանք հորինել են Լոպե դե Վեգան, Տիրսո դե Մոլինան, Կալդերոն դե լա Բարկան, Պեդրոն, և միայն 1756 թվականին միաստերիները պաշտոնապես արգելվել են Կառլ III թագավորի հրամանով[5]։

Միաստերիաների վերածննդի փորձերը որպես թատերական ժանր ձեռնարկվել են XX դարի կեսերից մինչև այժմ։ Օրինակ՝ միստերիայի նմուշ թողեց կոմպոզիտոր Լուիջի Դալլապիկոլան («Հոբը», 1950

Միստերիայի կատարում Կոնվենտրիայում, Անգլիա, XV դար

Եվրոպայում արդեն V դարում եկեղեցական ծառայություներում սկսել են ընդգրկել կենդանի նկարներ[6], ընդ որում՝ պատարագի տեքստերում սկսել են ավելացնել նոր հատվածներ, որոնք պիեսներին հաղորդում էին երկրպագության բնավորություն։ Ֆրանսիայում մոտ X դարում տոնական եկեղեցական ծառայությունների (պատարագներ) մեջ դրված սուրբ գրության դրվագների բեմականացումները, ինչպես նաև աստվածաշնչյան բովանդակության պատարագները սկսեցին անվանվել «պատարագային ողբերգություններ»։ Երբ պատարագային ողբերգություններն ավելի մեծ ժողովրդականություն էին վայելում, սկսեցին հայտնվել դրանց «ժողովրդական» ձևերը, իսկ ուշ միջնադարում սկսեցին առաջանալ թափառող դերասանների խմբեր՝ այդ դրամաները հանրությանը ներկայացնող։

Ամենավաղ պատարագային դրամայի ամենահայտնի օրինակը Quem quaeritis–ն[en] է (լատիներենից՝ «Ո՞ւմ եք դուք փնտրում»), որը հայտնի է նաև որպես լատին․՝ Visitatio sepulchri («Այցելություն դամբարան»)․ անվանումը ծագել է X դարում զատկի պատարագի առաջին տողերից[7]։

Interrogatio. Quem quaeritis in sepulchro, o Christicolae?
Responsio. Jesum Nazarenum crucifixum, o caelicolae.
Angeli. Non est hic; surrexit, sicut praedixerat. Ite, nuntiate quia surrexit de sepulchro

Թարգմանություն

Հարց [հրեշտակներից]․ Ո՞ւմ եք փնտրում գերեզմանում, ով Քրիստոսի հետևորդներ։
Պատասխան [Մարիամից]։ Հիսուսին՝ Նազարեթից, խաչված, ով երկնային։
Հրաեշտակներ․ Նա այստեղ չէ, նա հարություն առավ, ինչպես կանխագուշակել էր։
Գնացեք, հայտարարեք, որ նա հարություն է առել դագաղից։

Պատարագային ողբերգության պարզունակ ձևերը զարգացել են, այդ թվում՝ երկխոսությունները և դրամատիկ գործողությունները։ Նրանց կատարման վայրը աստիճանաբար եկեղեցուց տեղափոխվում է արտաքին աշխարհ՝ եկեղեցու բակ և քաղաքային շուկաներ։ Վաղ ներկայացումները մատուցվում էին լատիներեն, բայց ներկայացումից առաջ ելույթ էր ունենում հատուկ մունետիկ, որը վերապատմում էր նրա բովանդակությունը տեղի լեզվով։ Վաղ պատարագային ողբերգության հեղինակներն ու ռեժիսորները, հավանաբար, վանականներ էին։ Կրոնական ողբերգությունը ծաղկել է Եվրոպայում մոտ X – XVI դարերում։

1210 թվականին տեսնելով պատարագային դրամայի աճող ժողովրդականությունը՝ Հրոմի պապ Ինոկենտիոս III հրատարակեց բուլլա, որն արգելում էր հոգևորականներին ելույթ ունենալ հանրային բեմերում։ Դա հանգեցրեց նրան, որ նման ներկայացումների կազմակերպմամբ սկսեցին զբաղվել քաղաքային գիլդիաները՝ առևտրականների, արհեստավորների, որոնք փոխեցին ներկայացման ձևաչափը։ Այսպես՝ լատիներենով տեքստերը փոխարինվեցին մայրենի լեզվով հանրամատչելի տեքստերով, իսկ ողբերգությունների բովանդակություններում սկսեցին ավելացնել «աշխարհիկ» դրվագներ, այդ թվում՝ կատակերգական տեսարաններ, օրինակ՝ Ուեյկֆիլդյան փուլի[en]–ի Secunda Pastorum[en]–ում՝ Քրիստոսի մարմնի և արյան տոնի մասին։ Անգլիայի մի քանի խոշոր քաղաքներում, ինչպիսին է Յորքը, ներկայացումները ստեղծվել և անց են կացվել գիլդիաների կողմից, և յուրաքանչյուր գիլդիա պատասխանատվություն է ստանձնել Սուրբ գրության որոշակի հատվածի համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ հենց արհեստավորների գիլդիաների վերահսկողության շնորհիվ առաջացավ «միստերիա» (լատիներեն ministerium բառից, որը նշանակում էր ոչ միայն «արարողություն», այլև «արհեստ») տերմինը՝ բնութագրելու այդ ժանրը։

Որոշ վայերերում միստերիան վերածվեց պիեսների շարքի՝ նվիրված եկեղեցական օրացույցի բոլոր հիմնական իրադարձություններին՝ սկսած արաչագործությունից, մինչև դատաստանի օրը։ XV դարի վերջին Եվրոպայի որոշ երկրներում եկեղեցական տոների օրերին սկսեցին անցկացվել համապատասխան միստերիաներ։ Երբեմն միստերիայի կատարումը տեղի է ունեցել զարդարված թատերականացված կառույցում, որը միաժամանակ ծառայում էր որպես բեմ և դերասանական հանդերձարան, տեղաշարժվում էր քաղաքով՝ ծանոթացնելու քաղաքացիներին ամբողջ խաղացանկին[8]։ Միստերիայի կատարումը կարող էր տևել միչև քսան ժամ, իսկ երբեմն էլ տեղի է ունեցել մի քանի օրվա ընթացքում։ Հաճախ միստերիաները կատարվել են Քրիստոսի մարմնի և արյան տոնի ժամանակ, որը նշվում էր Սուրբ Երրորդության օրվան հաջորդող հինգշաբթի օրը, այսինքն՝ Հոգեգալուստից հետո տասներորդ օրը և Զատկից հետո վաթսուներորդ օրը[9]։

Միստերիաների տեքստերը կազմվել են ինչպես հմուտների կողմից, այնպես էլ սիրողական մակարդակով։ Համեմատաբար դժվար բանաստեղծական կառույցներով միստերիաները հաճախ տարբերվել են շքեղ կառույցներից «հատուկ էֆեկտներով», բայց կարող էին ներառել ինչպես կոպիտ («ցածր»), այնպես էլ «բարձր» ոճ։ Նույնիսկ մի շրջափուլում միստերիան կարող էր ունենալ ոճերի հսկա տարբերություններ։

Միստերիաները Անգլիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասաններ, որոնք պատկերում են Ադամի և Եվայի վտարումը դրախտից

Ներկայումս կան չորս ամբողջական կամ գրեթե ամբողջական միստերիաների ժողովածուներ՝ գրված անգլերենով[10], որոնք երբեմն կոչվում են «փուլեր»։ Ենթադրվում է, որ այս տերմինը կարող է ցույց տալ, որ ժողովածուները փոխկապակցված են բովանդակությամբ։ Առավել ամբողջական է այսպես կոչված Յորքյան փուլ[en]՝ բաղկացած քառասունութ միստերիաներց։ Կա նաև Ուեյքֆիլդյան փուլ[en]՝ բաղկացած երեսուներկու թատերական ներկայացումներից, որոնք ժամանակին համարվել են միստերիաների իսկական «փուլեր»՝ Ուեյքֆիլդում խաղացվող։ Պահպանվել են նաև կոնվենտրիական փուլի[en] երկու միստերիաներ՝ մեկը՝ Նոր Կտակարանից և մյուսը՝ Նորջից ու Նյուքասլից։ Բացի այդ կա XVI դարի մի միստերիա Մարիամ Մագդաղենացու կյանքի, «Աբրահամ և Իսահակ»[en]–ի մասին, և XVI դարի «Սուրբ Պողոսի դարձը» պիեսը, որոնք ծագել են արևելյան Անգլիայում։ Միջին անգլերենով պահպանված միստերիաների հետ կան նաև երեք միստերիաներ կորնթերեն՝ հայտնի որպես «Ординалия», և մի քանի միստերիաներ՝ պահպանված մայրցամաքային Եվրոպայում։

Գոյություն ունեցող միստերիաների տեքստերը խիստ տարբերվում են իրենց բովանդակությամբ։ Նրանց մեծ մասը պարունակում են այնպիսի բովանդակություններ, ինչպիսիք են՝ Լյուցիֆերի անկումը, արարչագործությունը և մարդու մեղքերի մեջ թաղվելը, Կայեն և Աբել, Նոյը և ջրհեղեղը, Աբրահամը և Իսահակը, Սուրբ Ծնունդը, Ղազարոսի հարությունը, կրքերը և հարությունը։ Այլ միստերիաներ ներառում են Մովսեսի պատմությունը, մարգարեների երթը, Քրիստոսի մկրտությունը, գայթակղությունն անապատում, Տիրամոր թագավորությունն ու վերափոխումը։

Որոշ փուլերում միստերիաները ֆինանսավորվել են վերջերս հայտնված միջնադարյան արհեստագործական գիլդիաների կողմից։ Օրինակ՝ յորքյան առևտրականները հանդես են եկել «Ժամանակների վերջը» միստերիայի հովանավորությամբ, իսկ մյուս գիլդիաները ներկայացրել են իրենց գործունեությանը համապատասխան տեսարաններ՝ ատաղձագործների գիլդիա՝ «Նոյյան տապանի կառուցում», հացթուխների գիլդիա՝ «Հինգ հացի և երկու ձկների հրաշքը», ոսկերիչների գիլդիա՝ «Մոգերի ժամանում»՝ ոսկու, խունկի ընծաներով[11][12]։ Ընդ որում՝ գիլդիաները Անգիայի բոլոր քաղաքներում միստերիաների հովանավորներ չեն եղել։ Օրինակ՝ չնայած Չեստերում որոշ միստերիաներ կապված էին գիլդիաների հետ, բայց ոչ մի հաստատում չկա, որ գիլդիաները աջակցում էին N-Town–ին։ Հնարավոր է, որ ժամանակակից ընթերցողների և հեռուստադիտողների համար առավել հայտնի միստերիաները ուեյքֆիլդյան փուլի միստերիաներն են։ Հստակ հայտնի չէ, թե արդյոք այդ միստերիաները հորինվել են Ուեյքֆիլդում, թե՝ ոչ։ «Լոնդոնյան գերեզմանոցներ»–ում միսիս Բեզիլ Հոլմսը (1897) պնդում էր, որ Սուրբ Պրիրոտա եկեղեցին՝ Սուրբ Քեթրին[en]–ի հարևանությամբ՝ Լոնդոնի Լիդենհոլ փողոցում, X – XVI դարերում միստերիաների անցկացման վայր էր։ Այնտեղ միստերիաներ անցկացնել արգելվել է 1542 թվականին Լոնդոնի եպիսկոպոս էդմոնդ Բոնների կողմից[13]։

Ուեյքֆիլդյան փուլի ամենահայտնի միստերիաների հեղինակ է համարվում ոմն անանուն Ուեյքֆիլդ Յորքշիր՝ ապրած XV դարում։ Գրականության պատմաբան Հեյլին այդ հեղինակին անվանում է «Ուեյքֆիլդի վարպետ»՝ այն վայրի անվանումից, որտեղ նա ապրել է։ Ենթադրվում է, որ այդ անանուն հեղինակը գրել է 32 միստերիաներ (որոնցից յուրաքանչյուրն ուներ մոտ 384 տող), որը կոչվում էր «Թաունլիի փուլ»։ Որն է «Ուեյքֆիլդի վարպետի» իրական ներդրումը այս փուլում, շարունակում է մնալ քննարկման առարկա։ Ըստ որոշ գնահատականների՝ «Ուեյքֆիլդի վարպետը» գրել է ավելի քիչ, քան տասը միստերիա։ Ուեյքֆիլդյան փուլի միակ պահպանված օրինակն այժմ գտնվում է Հանթինգթոնի գրադարանում (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Ուեյքֆիլդի փուլի տեքստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ենթարկվել են բողոքականության կողմնակիցների խմբագրմանը, ջնջվել են պապի և արարողությունների հղումները։ Բացի այդ՝ երկու վերջնական միստերիաների միջև ձեռագրի 12 թերթերը պոկվել են դրանցում պարունակվող կաթոլիկ կանոնների հղումների պատճառով։ Դա համոզիչ փաստում է այն մասին, որ միստերիան կատարվել է դեռևս 1520 թվականին՝ Հենրի VIII թագավորի կառավարման վերջին տարիներին։

Ուեյքֆիլդի փուլի ամենահայտնի միստերիաները «Հովիվների երկրորդ ներկայացումը» և «Սուրբծննդյան ծաղրանկարը» գործերն են։ Յորքյան և ուեյքֆիլդյան փուլերի միստերիաների հայտնի մասը «Քրիստոսի առեղծվածն էր դժոխքում»՝ ստեղծված Նիկոդեմոսի ավետարանի հիման վրա։

Միստերիաները Իսպանիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում մեծ ժողովրդականություն էր վայելում Էլչեի միստերիան[es]՝ պատարագային ողբերգություն՝ նվիրված Մարիամ Աստվածածնի վերփոխմանը և թագադրամանը։ Այն խաղացվել է ամեն տարի միջին դարերից մինչև մեր օրեր՝ առանց ընդմիջումների, օգոստոսի 14–ին և 15–ին՝ Էլչե քաղաքում (Ատլիկանտեի նահանգ, Վալենսիայի ինքնավար համայնք)[14]՝ Սանտա Մարիայի բազիլիկում։ Երբ Տրիդենտյան տաճարը (1545—1563) արգելք էր սահմանել եկեղեցիներում թատերական բամադրությունների անցկացման վրա, սպառնալիք ստեղծվեց միստերիաների ամենամյա ներկայացումների ընդհատման համար, սակայն 1632 թվականին Ուրբանոս VIII պապը հատուկ բուլլա թողարկեց՝ դրա անցկացումը թույլատրող։ 2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ–ն Էլչէ քաղաքում ներկայացում–միստերիա է ներկայացրել մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ցուցակում։

Իսպաներենով գրված ամենահին պատարագային ողբերգությունը XII դարի օրենսգիրքն է, որը հայտնաբերվել է Տոլեդոյի տաճարի գրադարանում և պատկանում էր սուրբծննդյան փուլի միստերիաների շարքին։ Այն միստերիա է քրիստոնեական մոգերի մասին, որոնք հետևել են աստղերին և այցելել են մանուկ Հիսուսին Բեթղեհեմում[15]։ Համարվում է, որ այն ստեղծվել է Ֆրանսիայում ավելի վաղ գրված պատարագային լատինական ողբերգության վրա[16]։ Բացի դրանից հայտնի են այնպիսի միստերիաներ, ինչպիսիք են Գոմես Մանրիկեի «Մեր Տիրոջ ծննդյան մասին պատկերացումը» (իսպ.՝ Representación del nacimiento de Nuestro Señor)՝ գրված XV դարի երկրորդ կեսին Կոնսոլասիոն[es] վանքի համար, Միգել դե Կարվախալի[es] «Ժոզեֆինա կոչվող ողբերգություն» (իսպ.՝ Tragedia llamada Josephina) միստերիաները։

Կատալոնիայում կան միստերիաների սեփական ավանդույթներ, որոնցից մի քանիսը վերջին ժամանակներում վերականգնվել են։ Այսպես՝ հայտնի է, որ 1380 թվականին Ժերոնի թեմում կատարվել է «Misteri del Martiri del molt gloriós Sant Esteve» միստերիան, և միևնույն ժամանակ «Բիսբետո» միստերիան՝ Մոնտսերատում։ Վերջիններիս թվին կարելի է դասել «Victoria Christi»–ն՝ գրված Բարտոլոմե Պալաուի[es] կողմից XVI դարում։

Միստերիաները Իտալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան «sacre-rappresentazione»–ի բազմաթիվ օրինակներ, որոնք ստեղծվել են Ապենինյան թերակղզում XV—XVI դարերում։ Առավել հայտնի են «Rappresentazione di Sant’Orsola vergine et martire» (անհայտ հեղինակ), «La rappresentazione dei Santi Giovanni e Paolo», հեղինակ՝ Լորենցո Մեդիչի, «Rappresentazione di San Giorgio come ferisce il drago», հեղինակ՝ Թեոս Բելկարի, «Rappresentazione di Santa Guglielma», հեղինակ՝ Անտոնիա Պուլչի (1452—1501) և այլն[17][18]։

Միստերիաները Ֆրանսիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ֆրանսիական միջնադարյան միստերիաները հիմնականում գրվել են ֆարսի լեզվով (լատիներենի և ժողովրդական խոսքի խառնուրդ)։ Թերևս ամենահին հայտնի միստերիան «Մոգերի գաղտնիք»–ն է՝ հայտնաբերված 1060 թվականին, որը պահպանվել է Նեվերում։ Գալլական մյուս հայտնի միստերիաներն են՝ «Խելագար կույսեր և խոհեմ կույսեր» (գրված XII դարի կեսերին Անգուլեմում), «Սուրբ Նիկոլայի միստերիա» (Նիկոլայ Հրաշագործի և IV դարի եպիսկոպոս Միռ Լիկիսկիի մասին, հեղինակ՝ Ժան Բոդել, XII դար), «Ադանայի խաղը» (գրվել է անգլիայի հարավում կամ Նորմանդիայում XII դարի վերջին), «Նոտր Դամի հրաշքները»՝ XIV դար, «Հին Կտակարանի խորհուրդները և Առաքյալների գործերը» (XIV – XV դարեր)[19]։

Միստերիաները Գերմանիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հավաստի տվյալներ կան Եկատերինա Ալեքսիանդրիացու և Դորոտեյ Կեսարացու կյանքի մասին՝ մոտավորապես XIV դար[20]։ Հայտնի են նաև Օբերամմենգաուի «Passionspiel», Վենեյի «Osterpiel» և «Վեյնախտոպիլ» տեսակի այլ սուրբծննդյան միստերիաներ։

Ժամանակակից միստերիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի կեսերին Մեծ Բրիտանիայում մեծ աշխատանք է տարվել միջնադարյան միստերիաների վերականգման և վերակազմման ուղղությամբ։ 1951 թվականին Բրիտանիայի փառատոնի շրջանակներում վերականգնվեցին յորքյան և չեստերյան փուլերը, որոնք մինչև օրս կատարում են տեղի գիլդիաների կողմից[21]։ «N-Town» փուլը վերականգնվել է 1978 թվականին՝ որպես Լինքոլնի միստերիա[en][22], իսկ 1994 թվականին վերածնվել է Լիչֆիլդի միստերիան (այժմ դա Մեծ Բրիտանիայի խոշորագույն հանրային թատերական իրադարձությունն է)[23]։

1977 թվականին Թագավորական ազգային թատրոնը բանաստեղծ և սցենարիստ Թոնի Հարիսոնին հանձնարարեց պատրաստել «Միստերիա»[en] ներկայացման բեմադրությունը, ուեյքֆիլդյան փուլի վերամշակումը և այլն[24]։ Բեմադրությունն իրականացվել է 1985 թվականին (որից հետո հեռուստատեսային տարբերակ է ստեղծվել Channel 4 հեռուստաալիքի համար) և կրկին կատարվել է 2000 թվականին՝ որպես թատրոնի հազարամյակի տոնակատարության մաս[25]։ Բիլլ Բրայդենի[en] բեմադրությունը նրան բերել է «Լավագույն ռեժիսոր» կոչումը Evening Standard Theatre Awards–ի վարկածով, ինչպես նաև Լորենս Օլիվիեի մրցանակը 1985 թվականին, երբ երեք պիեսներն առաջին անգամ միասին հայտնվեցին Լոնդոնի Լիցեում թատրոնում։ Հարիսոնի բեմադրությունը Շեքսպիրյան գլոբուսում բեմադրվել է 2011 թվականին՝ «Գլոբուսի միստերիաները» անվանումով[26]։

2001 թվականին Քեյփթաունի թատերական ընկերությունը՝ Isango Ensemble[en]–ը, հրապարակել է Լոնդոնի «Garrick Theatre» միստերիաների շարքը՝ Աֆրիկայի համար ադապտացված տարեբարակը, որը կոչվում էր The Mysteries — Yiimimangaliso՝ չեստերյան միստերիաների փուլի տարբերակներից մեկը՝ կոսայի, զուլուի, անգլերենի, լատիներենի և աֆրիկական լեզուների խառնուրդի վրա։ Նրանք վերակենդանացրել են 2015 թվականին Շեքսպիրյան գլոբուսում բեմադրության ադապտացված տարբերակը՝ «Միստերիա» անվանումով[27]։ 2004 թվականին Քենթերբերիի տաճարում երկու միստերիաներ են խաղացել (որոնցից մեկը նվիրված էր արարչագործությանը, իսկ մյուսը՝ կրքերին) դերասան Էդվարդ Վուդվորդի հետ՝ Աստծո դերում։ Ներկայացման դերասանական կազմի մեջ ներառված էին նաև Դանիել Մաքֆերսոնը, Թոմաս ջեյմս Լոնգլին և Ժոզեֆ Մաքմաններսը[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Vernacular Drama | Medieval Drama.» Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica, 27 May 2013. Web. 7 February 2015.
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. Фасмер, 1986, էջ 627
  4. Gassner, John; Quinn, Edward England: middle ages // The Reader's Encyclopedia of World Drama. — London: Methuen, 1969. — С. 203—204.
  5. Дживелегов А., Бояджиев Г. Представление мистерии // История западноевропейского театра. От возникновения до 1789 года. — М.: Искусство, 1941.
  6. Bellinger, Martha Fletcher, «A Thousand Years Of Quiescence And The Beginnings Of Sacred Drama», A Short History of the Drama, New York: Henry Holt and Company, 1927. pp. 115-21
  7. Nils Holger Petersen, «Les textes polyvalents du Quem quaeritis à Winchester au xe siècle», Revue de musicologie, 86.1 (2000:105-118), with extensive bibliography in notes.
  8. «Mystery Play | Dramatic Genre.» Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica, 27 May 2013. Web. 6 February 2015.
  9. Windeatt, Barry. «Medieval Imaginations: Literature & Visual Culture in the Middle Ages.» Medieval Imaginations: Literature & Visual Culture in the Middle Ages. University of Cambridge, n.d. Web. 7 February 2015.
  10. Windeatt, Barry. «Medieval Imaginations: Literature & Visual Culture in the Middle Ages.» Medieval Imaginations: Literature & Visual Culture in the Middle Ages. University of Cambridge, n.d. Web. 7 February 2015. [1]
  11. Oxenford, Lyn Playing Period Plays. — Chicago, Illinois: Coach House Press[en], 1958. — С. 3. — ISBN 0853435499
  12. Mikics, David A New Handbook of Literary Terms. — New Haven, CT: Yale University Press, 2007. — С. 194. — ISBN 9780300106367
  13. «The London Burial Grounds: Notes on their History from the Earliest Times to the Present Day -Mrs. Basil Holmes (St Katherine Cree)». Londoncemeteries.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  14. Misteri d’Elx (Alicante) Consultado en diciembre de 2013
  15. «Liturgical drama: Definition from». Answers.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  16. Herbermann, Charles, ed. (1913). «Spanish Language and Literature» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  17. Tesauro de la Biblioteca Nacional Central de Florencia Consultado en diciembre de 2013
  18. Sacrimonti.net UNESCO Արխիվացված 2020-08-10 Wayback Machine Consultado en diciembre de 2013
  19. Manuel Gómez García, «Diccionario del teatro», p. 558
  20. Manuel Gómez García, «Diccionario del teatro», p. 557
  21. Rogerson, Margaret. The Plays and the Guilds Արխիվացված 1 Նոյեմբեր 2015 Wayback Machine, York Mystery Plays
  22. Normington, Katie Modern mysteries: contemporary productions of medieval English cycle dramas. — Melton, Suffolk, England: Boydell and Brewer[en], 2007. — ISBN 978-1-84384-128-9
  23. Lichfield Mysteries: Home Page, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին, Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին
  24. Dodsworth, Martin A poet in the land of as if(անգլ.) // The Guardian : newspaper. —London, 1986.
  25. Harrison, Tony The Mysteries. — London: Faber, 1985. — ISBN 0-571-13790-3
  26. Shakespeare’s Globe. The Globe Mysteries. 2011
  27. Shakespeare’s Globe. The Isango Ensemble Mysteries Արխիվացված 1 Դեկտեմբեր 2016 Wayback Machine 2015
  28. BBC News. Revival of Medieval Mystery Plays. Thursday, 5 August 2004,

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միստերիա» հոդվածին։