Jump to content

Մոնգոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնգո երեխաներ

Մոնգոներ, Ժողովուրդ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Ձևավորվել է մի շարք ցեղախմբերից։ Թիվը մոտ 12 միլիոն։ Լեզուն պատկանում է բանտու լեզուների կենտրոնական խմբին։ Մոնգոների լեզվի մի քանի բարբառներով գոյություն ունի գիր։ Զգալի մասը քրիստոնյա է (կաթոլիկներ), արևադարձային անտառների խորքերում բնակվողները պահպանում ես նախնադարյան պաշտամունքի տարրեր։ Հիմնականում զբաղվում են արորային երկրագործությամբ, օժանդակ դեր ունեն որսորդությունը, ձկնորսությունն ու հավաքչությունը։ Մի մասն աշխատում է յուղատու արմավենու և սուրճի պլանտացիաներում, ինչպես նաև գյուղատնտեսական հումքի մշակման արդյունաբերության մեջ։ Անցյալում մոնգոները գործուն մասնակցություն ունեին փղոսկրի և ստրուկների վաճառքի մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 701
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնգոներ» հոդվածին։