Մոտ (ֆիլմ, 2022)
«Մոտ» (անգլ.՝ Close), ռեժիսոր Լուկաս Դոնտի հասունանալու մասին դրամա ժանրի ֆիլմ, որի սցենարի հեղինակներ Դոնտը և Անժելո Տիյսենսը, իրենց 2018 թվականին նկարահանված առաջին համատեղ «Աղջիկ» ֆիլմից հետո վերամիավորվել էին ստեղծելու «Մոտ» ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվել են՝ Էդեն Դամբրինը, Գյուստավ դը Վաելին, Էմիլի Դեկենը և Լեա Դրաքերը։ Ֆիլմը պատմում է երկու դեռահաս տղաների մասին, որոնք մտերիմ ընկերներ են, և այն բանից, հետո երբ դասընկերները նկատում են նրանց մտերմությունը, վերջիններիս միջև խզում է առաջանում։
«Մոտ»-ի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում[6] 2022 թվականի մայիսի 26-ին, այն արժանացել է քննադատների գնահատանքին և Գրան Պրիի, պրոֆեսիոնալ քննադատները բարձր են գնահատել ներկայացումը։ Ֆիլմը Բելգիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների համատեղ արտադրություն է։ Այն թողարկվել է Ֆրանսիայում 2022 թվականի նոյեմբերի 1-ին «Diaphana Distribution»-ի կողմից և նոյեմբերի 2-ին Բենիլյուքսում «Lumière»-ի կողմից։ 2023 թվականի հունվարի 24-ին ֆիմլը 95-րդ Օսկար մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[7]։ Այն նաև արժանացել է Անդրե Քևենսի մրցանակին՝ Բելգիայի կինոքննադատների ասոցիացիայի «լավագույն ֆիլմ» անվանակարգում[8]։ Մագրիտի 12-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Մոտ»-ը ստացել է տասը անվանակարգ, այդ թվում՝ «լավագույն սցենար»՝ դառնալով արարողության ամենանոմինացված ֆիլմը և ի վերջո արժանանալով յոթ մրցանակի[9]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգիայի գյուղական վայրերից մեկում, երկու 13-ամյա տղաներ՝ Լեոն և Ռեմին, լավագույն ընկերներ են, որոնք խոր ջերմություն ունեն միմյանց հանդեպ։ Նրանք սովորություն ունեն քնելու Ռեմիի ննջասենյակում՝ նույն մահճակալին։ Ռեմիի ծնողները՝ Սոֆին և Փիթերը, ընդունում են դա առանց դատելու և սիրում են Լեոյին երկրորդ երեխայի պես։ Լեոյի ընտանիքն օգնում է գյուղատնտեսական աշխատանքներին ծաղկի ֆերմայում, որտեղ նա և Ռեմին հաճույք են ստանում միասին խաղալուց։
Դպրոցում երեք դասընկերուհիներ բացահայտ հարցնում են՝ արդյոք նրանք զույգ են։ Լեոն կտրականապես հերքում է դա, մինչդեռ Ռեմին չի մեկնաբանում։ Լեոյին անհանգստացնում է այս արտաքին ընկալումը, որը սրվում է այլ տղաների կողմից իրեն ուղղված հոմոֆոբ հայհոյանքների պատճառով։ Վախենալով օտարվելուց՝ նա ձեռք է բերում նոր ընկերներ և խաղում հոկեյ, որից դիտավորյալ հեռացնում է Ռեմիին։ Մի օր, Ռեմիի մոտ գիշերելիս, Լեոն որոշում է առանձին ներքնակի վրա քնել։ Արթնանալուն պես, նա տեսնում է, որ Ռեմին քնած է իր հետ նույն ներքնակի վրա։ Լեոն ագրեսիվ վարք է ցուցաբերում՝ թողնելով Ռեմիին վիրավորված և շփոթված։ Լեոն աստիճանաբար հեռանում է Ռեմիից՝ չնայած վերջինիս շփում գտնելու փորձերին։ Նա դադարում է գիշերել նրա հետ, սկսում է հեծանիվ վարել այլ աշակերտների հետ, շարունակում է հոկեյ խաղալ և ավելի շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ՝ աշխատելով ֆերմայում և այդ ամենն անում է առանց Ռեմիի։ Նրանք վերջապես առերեսվում են, և Լեոն պաշտպանողական վարք է դրսևորում։ Հուզված ու զայրացած Ռեմին հարձակվում է Լեոյի վրա, և նրանք կռվում են։
Մի օր դպրոցական ճամփորդությունից հետո, որից Ռեմին բացակայում է, դասարանին հայտնում են, որ վերջինս ինքնասպան է եղել, Լեոն սկսում է մտածել, որ պատճառը եղել է իր հեռացումը։ Այնուամենայնիվ, նա թաքցնում է իր զգացմունքները բոլորից՝ չկարողանալով որևէ մեկի հետ խոսել այդ մասին դպրոցի կողմից առաջարկվող թերապիայի դասընթացների ժամանակ։ Այն փաստը, որ նրա դասընկերները նկարագրում են Ռեմիին իրենց մահախոսականներում որպես ուրախ և ընկերասեր տղայի, հարուցում է Լեոյի զայրույթը և անհամաձայնությունը։ Նա անհաջող փորձեր է անում ճնշելու և թաքցնելու իր ներքին ցավը՝ վերսկսելով հոկեյի պարապմունքները և այգեգործությունը ընտանիքի հետ։ Նոր ընկերների հետ ունեցած կապերից ոչ մեկը չի մոտենում Ռեմիի հետ ունեցած խոր կապին, սակայն Լեոն ունի ավագ եղբայր՝ Չառլին, որը մխիթարում է նրան։
Ռեմիի հուղարկավորությունից հետո Լեոն գիտակցում է, որ պետք է խոսի Ռեմիի մոր՝ Սոֆիի հետ՝ ցանկանալով պահպանել իր կապը վերջինիս հետ, բայց նաև ուզում է խոստովանել կատարվածը։ Երբ Սոֆին և Փիթերը ընթրում են Լեոյի ընտանիքի հետ, Փիթերի զգացմունքները տեղի է տալիս, երբ Չառլին նկարագրում է իր ապագայի պլանները, իսկ Սոֆին և Փիթերը սգում են Ռեմիի ապագայի կորուստը։ Երբ սկսվում են ամառային արձակուրդները, Լեոն անսպասելի այցելում է Սոֆիին իր աշխատավայրում։ Երբ Սոֆին նրան տուն է տանում, ճանապարհին Ռեմին վերջապես խոստովանում է, որ կարծում է թե Ռեմիի ինքնասպանությունն իր մեղքն է, քանի որ լքել է նրան։ Լարվածության սկզբնական պահից հետո Սոֆին քնքշորեն գրկում և մխիթարում է տղային և նրանք միասին լաց են լինում։ Որոշ ժամանակ անց նա և Փիթերը հեռանում են՝ տունը դատարկ թողնելով։ Լեոն քայլում է դաշտով, որտեղ ինքն ու Ռեմին ժամանակին վազվզում էին, հիշելով իրենց կապը և վերջապես թույլ տալով իրեն սգալ Ռեմիի մահը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդեն Դամբրինը Լեոյի դերում
- Գյուստավ Դե Վաելին Ռեմիի դերում
- Էմիլի Դեկենը Սոֆիի դերում, Ռեմիի մայրը
- Լիա Դրաքերը Նատալիի դերում, Լեոյի մայրը
- Քեվին Ջենսենսը Փիթեր, Ռեմիի հայրը
- Մարկ Ուեյսը Իվիի դերում, Լեոյի հայրը
- Իգոր վան Դեսելը Չարլիի դերում, Լեոյի ավագ եղբայրը
- Լեոն Բատալին Բապտիսի դերում, Լեոյի և Ռեմիի դասընկերը
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվաականի դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ Լուկաս Դոնտը, իր դեբյուտային, և Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Աղջիկ» ֆիլմից հետո մշակում է իր հաջորդ գեղարվեստական ֆիլմը։ Համահեղինակ Անջելո Թայսենսը և պրոդյուսեր Դիրկ Իմփենսը հրավիրվել էին կրկին թիմ դառնալ Դոնտի հետ այն ժամանակ դեռ անանուն ֆիլմի համար, որտեղ Դոնտը նշել է, որ «այն կլինի տարբեր, բայց «Աղջիկ» ֆիլմի ոճով» և որ «դրա կենտրոնում տարօրինակ կերպար է»[10]։ Ֆիլմը ստեղծելիս Դոնտը ոգեշնչվել է հոգեբան Նիոբի Ուեյի «Deep Secrets: Boys' Friendships and the Crisis of Connection» գրքից, որը փաստում է դեռահաս տղաների միջև մտերմության վերաբերյալ նրա հետազոտությունը[11]։ Դոնտը ֆիլմն անվանել է «close friendship» անունով, որը գրքում կրկնվող տերմին է[12]։
Հետագա զարգացումներ չկային մինչև 2020 թվականի հուլիսի 23-ը, երբ հայտարարվել է, որ Դոնտը բաց քասթինգ է սկսել տղամարդկանց երկու գլխավոր դերերի համար սիրողական դերասանների կողմից, իսկ քասթինգը նախատեսված էր օգոստոսի վերջին։ Բացի այդ, նկարահանումները նախատեսվում էր սկսել հաջորդ ամառ[13]։ Քասթինգը բաց էր ինչպես ֆրանսերեն, այնպես էլ հոլանդերեն խոսողների համար, և Դոնտը որոշել է այն նկարահանել ֆրանսերեն լեզվով քասթինգից հետո[14]։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարվել է, որ ֆիլմը վերնագրվելու է «Մոտ», և որ միջազգային վաճառքի գործակալ «The Match Factory»-ն միացել է նախագծին։ Դոնտի եղբայրը՝ Մայքլ Դոնտը նույնպես ներգրավված է եղել ֆիլմի արտադրության մեջ[15]։ 2021 թվականի հունիսի 29-ին ֆիլմը հայտնվել է «Eurimages»-ի համատեղ արտադրության ֆինանսավորման ամենամյա ցանկում՝ 300,000 եվրոյով ֆիլմին աջակցող հիմնադրամով[16]։
Հիմնական նկարահանումները սկսվել է 2021 թվականի հուլիսի 9-ին։ Արտադրության մեկնարկին զուգընթաց հայտարարվել է նաև, որ գլխավոր դերերը կկատարեն Էմիլի Դեկենն ու Լիա Դրաքերը։ Խոսելով ֆիլմի մասին՝ Դոնտն ասել է. ««Աղջիկ» ֆիլմի հուզիչ ճանապարհորդությունից երեք տարի անց, աներևակայելի ուրախալի է վերադառնալ նկարահանման հրապարակ այս չափազանց տաղանդավոր դերասանական կազմի և խմբի հետ, հատկապես, որ դա ինձ հոգեհարազատ պատմություն է»[17]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոտ»-ի համաշխարհային պրեմիերան կայացել է 2022 թվականի մայիսի 26-ին[18], Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակի համար[19][20], որտեղ ֆիլմը արժանացավ 10 րոպե հոտնկայս ծափահարությունների՝ նախքան Գրան պրիի արժանանալը[21]։ Այն նաև մասնակցել է Սիդնեյի 69-րդ կինոփառատոնի պաշտոնական մրցույթին, որտեղ արժանացել է նաև Սիդնեյի կինոմրցանակի[22]։
Ֆիլմը թողարկվել է «Diaphana Distribution»-ի կողմից Ֆրանսիայում 2022 թվականի նոյեմբերի 1-ին և «Lumière»-ի կողմից Բենիլյուքսում նոյեմբերի 2-ին։
Այն թողարկվել է «A24»-ի կողմից Միացյալ Նահանգներում 2023 թվականի հունվարի 27-ին, սահմանափակ մեկշաբաթյա թատերական ցուցադրությունից հետո Նյու Յորքում և Լոս Անջելեսում 2022 թվականի դեկտեմբերի 2-ին[23][24]։
Կաննում հոսքային «Mubi» ծառայությունը ձեռք է բերել հեռարձակման իրավունք Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Լատինական Ամերիկայում, Թուրքիայում և Հնդկաստանում[25]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատական արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Rotten Tomatoes» կայքում «Մոտ»-ը ունի 91% հավանության վարկանիշ՝ հիմնված քննադատների 151 ակնարկների վրա, միջին գնահատականը 8,4/10 է։ Կայքի կոնսենսուսում ասվում է. «Աշխատանքի մեծ մասն այնքան տպավորիչ է, որ նույնիսկ մանիպուլյատիվ ավարտը չի կարող փչացնել այն, «Մոտ»-ը քնքուշ և հզոր հայացք է կորցրած մանկության անմեղության մասին»[26]։ «Metacritic»-ում, որն օգտագործում է միջին կշռված ցուցանիշը, ֆիլմն ունի 81 միավոր 100-ից՝ հիմնված 34 գրախոսականների վրա, ինչը փաստում է «համընդհանուր ճանաչման» մասին[27]։ Ֆիլմը տպավորել է քննադատներին Դոնտի սցենարով և ռեժիսորությամբ, ում կինոտեխնիկան, ինչպես նաև պատմողական կառուցվածքը գովեստի են արժանացել՝ պատանեկության և քամինգ աութ (գենդերային ինքնության բացահայտման գործընթաց) թեման ուսումնասիրելու ունակության համար[28][29]։ Քննադատները բարձր են գնահատել նաև դերասանական խաղը[30]։
Քննադատ Փիթեր Բրեդշոուն, ֆիլմի վերաբերյալ կարծիք գրելով «Գարդիանի»-ի համար, նրան տվել է 4/5 գնահատական՝ գրելով, որ պատմությունը «անհանգստացնող» է նրանով, որ, այնուամենայնիվ, «խելացի պատանիները, հավանաբար, հիմա առնչվում են հարաբերությունների լեզվի և ԼԳԲՏ խնդիրների հետ, և ֆիլմում ընկերության խզումը կործանարար է»։ Քննադատը նաև շատ տպավորված էր դերասանական խաղով՝ դը Վաելին և Դամբրինին անվանելով «գերազանց», իսկ Դեկենին և Դրաքերին՝ «արժեքավոր»[31]։
«The Hollywood Reporter»-ից Լեսլի Ֆելպերինը ֆիլմը կոչել է «սրտաճմլիկ էմոցիաոնալ հարուստ պատմություն» «ինքնասպանության և մեղքի մասին», որում «Դոնտն ու նրա թիմը գիտեն, թե ինչպես ապշեցուցիչ նկարահանումներով ուժեղացնել դիտողի զգացմունքները», սակայն պատմությունը չափից ավելի է ներկայացնում զգացմունքները չնայած նրան, որ ռեժիսորը «բավարար չափով արգելակում է» դիտողի մոտ հանգստությունը պահելու համար[32]։ Ռոբի Քոլլինը, վերանայելով ֆիլմը «The Daily Telegraph»-ի համար, նրան տվել է 5/5 գնահատական՝ անվանելով ռեժիսորի աշխատանքը «անթերի», քանի որ տեսարանները «ընթանում են վստահ, բայց փետուրի պես թեթև հպումով»՝ ասելով, որ ««Մոտ»-ը հիանալի ֆիլմ է ընկերության մասին, բայց գուցե ավելի մեծ ֆիլմ միայնության մասին»[33]։
Իտալական մամուլի համար «la Repubblica»-ից` Ռոբերտո Նեպոտին ֆիլմի պատմությունը բաժանել է երկու պահի, որոնցից առաջինը վերաբերում է մանկությանը «հովվերգական» մթնոլորտում, իսկ երկրորդը, որը վերաբերում է պատանեկությանը, «շեղվում է դեպի դրամատիկությունը՝ ցույց տալով նրա էվոլյուցիան», հերոսներ, որոնցում նա նշում է «սեքսուալության զգայուն թեմայի հետ առնչվելու նրբությունը, երբ այն դեռ ոչ հասուն և անորոշ է»։ Լրագրողը գնահատում է «լավ յուրացված» սցենարը՝ գնահատելով ռեժիսորի կարողությունը՝ կերպարներին շրջապատող «գույների վրա խորհրդանշական աշխատանք» անելու, թեև ֆիլմի երկրորդ կեսում Դոնտը «տրվում է պաթետիկի գայթակղությանը՝ հեռուստադիտողի մոտ առաջացնելով չափից շատ զգացմունքներ»[34]։
«IndieWire»-ի կողմից Կաննի 75 քննադատների հարցման արդյունքում «Մոտ»-ը ճանաչվել է փառատոնի լավագույն ֆիլմ[35]։ Դոնտը Գրան Պրին կիսել է մրցանակը Քլեր Դենիսի-ի հետ «Stars at Noon»-ի ռեժիսոր Քլեր Դենիսի-ի հետ[21]։ Ֆիլմը նաև արժանացել է Սիդնեյի կինոմրցանակի 2022 թվականի հունիսին Սիդնեյում[36]։ Ժյուրիի նախագահ Դեյվիդ Ուենհամը ֆիլմը համարել է «առանձնահատուկ» և այն անվանել «հասուն ֆիլմ անմեղության մասին» որը ներակայացնում է զսպվածության վարպետություն, պատմության նուրբ մեկնաբանություն, խորաթափանց ակնարկներ և մանրուքների հանդեպ ուշադրություն»[37]։
2022 թվականի սեպտեմբերի 16-ին ֆիլմը հայտարարվել է որպես Բելգիայի կողմից ներկայացված Օսկար 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[38], և ընդգրկվել դեկտեմբեր ամսվա շորթլիստում[39], մինչև 2023 թվականի հունվարի 24-ին Օսկար մրցանակի առաջադրվելը[7]։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Արարողության ամսաթիվ | Կատեգորիա | Ստացողներ | Արդյունք | Ծանոթագրություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կաննի Կինոփառատոն | 2022 թվականի մայիսի 28 | Ոսկյա արմավենու ճյուղ | Լուկաս Դոնտ | Առաջադրված | [40] | |||||
Գրան Պրի | Հաղթանակ | |||||||||
Քուիր Փալմ | Առաջադրված | [41] | ||||||||
Սիդնեյ կինոփառատոն | 2022 թվականի հունիսի 19 | Սիդնեյի կինոմրցանակ | «Մոտ» | Հաղթանակ | [36] | |||||
Նորվեգիայի միջազգային կինոփառատոն | 2022 թվականի օգոստոսի 26 | Նորվեգիայի կինոքննադատների մրցանակ | Հաղթանակ | [42] | ||||||
Միսկոլցի միջազգային կինոփառատոն | 2022 թվականի սեպտեմբերի 17 | Էմերիկ Պրեսբուրգերի մրցանակ | Առաջադրված | [43] | ||||||
Արտհաուս կինոթատրոնների միջազգային կոնֆեդերացիա | Հաղթանակ | [44] | ||||||||
Հեմփթոնի միջազգային կինոփառատոն | 2022 թվականի հոկտեմբերի 15 | Narrative Feature | Հաղթանակ | [45] | ||||||
Միլի Վոլեյ կինոփառատոն | 2022 թվականի հոկտեմբերի 18 | Հանդիսատեսի սիրելին` Համաշխարհային կինո (ոչ անգլերեն լեզու) | Հաղթանակ | [46] | ||||||
Չիկագոյի միջազգային կինոփառատոն | 2022 թվականի հոկտեմբերի 21 | Ոսկյա Հյուգո | Առաջադրված | [47] | ||||||
Ժյուրիի Սիլվեր Հյուգո մրցանակ | Հաղթանակ | |||||||||
Ոսկյա Քյու-Հյուգո | Հաղթանակ | |||||||||
Մոնտկլերի կինոփառատոն | 2022 թվականի հոկտեմբեր 30 | Ժյուրիի հատուկ մրցանակ՝ կատարման համար | Էդեն Դամբրին | Հաղթանակ | [48] | |||||
Սեվիլի եվրոպական կինոփառատոն | 2022 թվականի նոյեմբերին 12 | Ոսկյա Ջիրալդիլո | «Մոտ» | Առաջադրված | [49] | |||||
Ժյուրիի Ոսկյա մրցանակ | Հաղթանակ | |||||||||
Լավագույն դերասան | Էդեն Դամբրին | Հաղթանակ | ||||||||
Բրիտանական անկախ ֆիլմերի մրցանակաբաշխություն | 2022 թվականի դեկտեմբերի 4 | Լավագույն միջազգային անկախ ֆիլմ | Լուկաս Դոնտ, Անգելո Թիյսենս, Միշել Դոնտ, Դիրկ Իմպենս | Առաջադրված | [50] | |||||
Կինոքննադատների ազգային խորհուրդ | 2022 թվականի դեկտեմբերի 8 | Լավագույն միջազգային ֆիլմ | «Մոտ» | Հաղթանակ | [51] | |||||
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ | 2022 թվականի դեկտեմբերի 10 | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | [52] | ||||||
Լավագույն ռեժիսոր | Լուկաս Դոնտ | Առաջադրված | ||||||||
Լավագույն սցենարիստ | Լուկաս Դոնտ և Անգելո Թիյսենս | Առաջադրված | ||||||||
Լավագույն դերասան | Էդեն Դամբրին | Առաջադրված | ||||||||
Եվրոպական համալսարանի կինոմրցանակ | «Մոտ» | Առաջադրված | [53] | |||||||
2023 թվականի հունիսի 27 | LUX Եվրոպական հանդիսատեսի կինոմրցանակ | Հաղթանակ | [54] | |||||||
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջանի կինոքննադատների ասոցիացիա | 2022 թվականի դեկտեմբերի 12 | Լավագույն միջազգային/օտարալեզու ֆիլմ | Առաջադրված | [55] | ||||||
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | 2022 թվականի դեկտեմբերի 14 | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Առաջադրված | [56] | ||||||
Սբ. Լուի կինոքննադատների ասոցիացիա | 2022 թվականի դեկտեմբերի 18 | Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | [57] | ||||||
Դալլաս-Ֆորտ Ուորթ կինոքննադատների ասոցիացիա | 2022 թվականի դեկտեմբերի 19 | Լավագույն օտարալեզու ֆիլմ | երկրորդ տեղ | [58] | ||||||
Բելգիայի կինոքննադատների ասոցիացիա | 2022 թվականի դեկտեմբերի 20 | Գրան Պրի | Առաջադրված | [59] | ||||||
Անդրե Քևենսի մրցանակ լավագույն ֆիլմի համար | Հաղթանակ | [60] | ||||||||
Սան Դիեգոյի կինոքննադատների միություն | 2023 թվականի հունվարի 6 | Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | [61] | ||||||
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի կինոքննադատների շրջանակը | 2023 թվականի հունվարի 9 | Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ | Առաջադրված | [62] [63] | ||||||
Օսթինի կինոքննադատների ասոցիացիա | 2023 թվականի հունվարի 10 | Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | [64] | ||||||
Ոսկե գլոբուս մրցանակաբաշխություն | 2023 թվականի հունվարի 10 | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Առաջադրված | [65] | ||||||
Ջորջիայի կինոքննադատների ասոցիացիա | 2023 թվականի հունվարի 13 | Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | [66] | ||||||
Քննադատների ընտրության կինոմրցանակ | 2023 թվականի հունվարի 15 | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Առաջադրված | [67] | ||||||
Փալմ Սփրինգս միջազգային կինոփառատոն | 2023 թվականի հունվարի 16 | Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ | Առաջադրված | [68] | ||||||
Էնսոր մրցանակ | 2023 թվականի փետրվարի 4 | Լավագույն երաժշտություն | Վինսենթ Սինսերետի և Յանա Սոենյես & Ուանա Սոենտյենս | Հաղթանակ | [69] | |||||
Լավագույն օրիգինալ ձայնագրություն | Վալենտին Հաջաջ | Առաջադրված | ||||||||
Լավագույն սցենար | Լուկաս Դոնտ և Անգելո Թիյսենս | Հաղթանակ | ||||||||
Լավագույն արտադրական դիզայն | Էվ Մարտին | Առաջադրված | ||||||||
Լավագույն զգեստների ձևավորում | Մանու Ֆերշուեղեն | Առաջադրված | ||||||||
Լավագույն ռեժիսոր | Լուկաս Դոնտ | Հաղթանակ | ||||||||
Լավագույն օպերատորական աշխատանք | Ֆրենկ վան դեն Իդեն | Հաղթանակ | ||||||||
Լավագույն մոնտաժ | Ալեն Դեսովաժ | Առաջադրված | ||||||||
Լավագույն գլխավոր դերակատար | Էդեն Դամբրին | Հաղթանակ | ||||||||
Երկրորդ պլանի լավագույն դերակատար | Գյուստավ դը Վաելի | Առաջադրված | ||||||||
Էմիլի Դեկեն | Առաջադրված | |||||||||
Լիա Դրաքեր | Առաջադրված | |||||||||
Լավագույն ֆիլմ | «Մոտ» | Հաղթանակ | ||||||||
Հյուսթոնի կինոքննադատների միություն | 2023 թվականի փետրվարի 18 | Լավագույն օտարալեզու խաղարկային ֆիլմ | Առաջադրված | [70] | ||||||
Սեզար կինոմրցանակ | 2023 թվականի փետրվարի 24 | Լավագույն օտարերկրյա ֆիլմ | Առաջադրված | [71] | ||||||
Հոլիվուդի քննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն | 2023 թվականի փետրվարի 24 | Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | [72] | ||||||
Արբանյակային մրցանակներ | 2023 թվականի մարտի 3 | Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | [73] | ||||||
Լավագույն բնօրինակ սցենար | Լուկաս Դոնտ, և Անգելո Թիյսենս | Առաջադրված | ||||||||
Մարգարիտ մրցանակաբաշխություն | 2023 թվականի մարտի 4 | Ամենախոստումնալից դերասանը | Էդեն Դամբրին | Հաղթանակ | [74] | |||||
Գյուստավ Դե Վաելի | Առաջադրված | |||||||||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Իգոր վան Դեսելը | Հաղթանակ | ||||||||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Էմիլի Դեկեն | Հաղթանակ | ||||||||
Լավագույն բնօրինակ սցենար | Լուկաս Դոնտ և Անգելո Թիյսենս | Հաղթանակ | ||||||||
Լավագույն ֆլամանդական ֆիլմ | «Մոտ» | Հաղթանակ | ||||||||
Լավագույն օպերատորական աշխատանք | Ֆրենկ վան դեն Իդեն | Հաղթանակ | ||||||||
Լավագույն արտադրական դիզայն | Էվ Մարտին | Հաղթանակ | ||||||||
Լավագույն զգեստների ձևավորում | Մանու Ֆերշուեղեն | Առաջադրված | ||||||||
Լավագույն մոնտաժ | Ալեն Դեսովաժ | Առաջադրված | ||||||||
Դուբլինի միջազգային կինոփառատոն | 2023 թվականի մարտի 4 | Դուբլինի կինոքննադատների շրջանի մրցանակ լավագույն դերասանի համար | Էդեն Դամբրին | Հաղթանակ | [75] | |||||
Օսկար մրցանակաբաշխություն | 2023 թվականի մարտի 12 | Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ | Բելգիա | Առաջադրված | |}
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|