Jump to content

Յագալա (ջրվեժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յագալա
Տեսակջրվեժ
Երկիր Էստոնիա
Վարչատարածքային միավորՅիելեհտմե
ՎայրՅեգալա-Յոա և Կոոգի
Հարաբերական
բարձրություն
8 մետր
Լայնություն50 մետր
Յագալա ջրվեժը 2022 թվականին

Յագալա (էստ․՝ Jägala juga), ջրվեժ Էստոնիայի հյուսիսում՝ համանուն գետի վրա։ Գտնվում է գետի՝ Ֆիննական ծոց թափվելու վայրից 4 կմ հեռավորության վրա։ Յագալա ջրվեժը տեղակայված է Տալլին քաղաքից 25 կմ դեպի արևելք։

Յագալա ջրվեժը, որն ունի շուրջ 8 մետր բարձրություն և 50 մետր լայնություն, Էստոնիայի ամենամեծ ջրվեժներից մեկն է և ամենաբարձր բնական ջրվեժը[1]։ Ջրվեժն առաջացնում է բավական լայն սանդղաձև խորշ, որտեղով կարելի է քայլել ջրվեժի ամբողջ լայնությամբ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում ջրվեժը հատկապես զբոսաշրջիկների համար, սակայն հատակը ծածկված է խոշոր ու սայթաքուն քարերով, որոնք վտանգավոր են։

Ջրվեժն առավել գեղեցիկ է գարնանը՝ հալոցքի ժամանակ։

Յագալա ջրվեժը պահպանվող բնական տարածք է։ Ամեն տարի մեծանում է ջրվեժի առաջացրած ջրային հարթությունը, որի երկարությունը շուրջ 300 մ է, խորությունը՝ 12-14 մ։

Հնում ջրվեժը ժողովրդի շրջանում ունեցել է այլ անվանում՝ Յոարյունգաս (էստ․՝ Joarüngas)[2]։

Յագալա ջրվեժը 2013 թվականի մարտին
Յագալա ջրվեժը 2013 թվականի մարտին


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jägala juga» (Estonian). eestigiid.ee eestigiid.ee. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Յագալա ջրվեժ (Jägala juga)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]