Ծնվել է հունականԿրետե կղզու մայրաքաղաք Հերակլիոնում։
Սկզբում խաղացել է տեղի ֆուտբոլային ակումբում, 2001 թ. իր հոր՝ Իոանիս Սամարասի հետ տեղափոխվել է Նիդերլանդներ և 2003/04 խաղաշրջանից սկսել է խաղալ Հերենվեն քաղաքի թիմում։ 2006 թ. 6 միլիոն ֆունտով Սամարասին ձեռք է բերում Անգլիայի պրեմիեր-լիգայի«Մանչեսթեր Սիթին»[4]։
2008 թ. հունվարի 28-ից նրան մինչև խաղաշրջանի ավարտը վարձում է շոտլանդական «Սելթիկը», որտեղ Սամարասը խաղում է 9 համարի տակ[5].։ Վարձով խաղալու ընթացքում 21 խաղում խփում է 6 գնդակ։ Հուլիսի 15-ին «Սելթիկի» հետ կնքում է 1.5մլն. ֆունտի երեք տարվա պայմանագիր[6]։
2014 թ. օգոստոսի 22-ին Սամարասը տեղափոխվում է անգլիական "Ուեսթ Բրոմուիչ Ալբիոն", ստորագրելով երկու տարվա պայմանագիր[7][8]։
Սամարասը կարող էր խաղալ Ավստրալիայի հավաքականում։ Նրա հայրը ծնվել էր Մելբուրնում, սակայն 13 տարեկանում տեղափոխվել էր Հունաստան և խաղացել էր Կրետեի ՕՖԻ, Պանաթինաիկոս ակումբներում, ինչպես նաև՝ Հունաստանի հավաքականի կազմում։ Բացի դա, նույնպես Յորգոս անունով նրա պապը եղել է Հարավային Մելբուրնի ֆուտբոլային ակումբի հիմնադիրներից մեկը։ Չնայած դրան, որպես հավաքական Սամարասն ընտրել է իր ծննդյան երկիրը[9]։
Հունաստանի հավաքականում իր առաջին խաղն անց է կացրել 21 տարեկան դառնալուց անմիջապես հետո, 2006 թ. փետրվարի 28-ին, Բելարուսի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում և խփել է այդ խաղի միակ գոլը[10]։