Յուպ Հայնկես
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Յոզեֆ Հայնկես | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 9, 1945 (79 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մյոնխենգլադբախ, Գերմանիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Յոզեֆ Հայնկես (գերմ.՝ Josef Heynckes, մայիսի 9, 1945[1][2][3][…], Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն), ավելի հայտնի է որպես Յուպ Հայնկես (գերմ.՝ Jupp Heynckes)[4][5], հայտնի գերմանացի ֆուտբոլիստ և մարզիչ։
Հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Մյոնխենգլադբախի Բորուսիայի և Հանովերի նախկին խաղացող է, նաև խաղացել է ազգային հավաքականի կազմում։ Հայնկեսը 4 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն (1970/71, 1974/75, 1975/76, 1976/77), Գերմանիայի գավաթակիր (1972/73), ՈւԵՖԱ-ի գավաթակիր (1974/75) Բորուսիայի կազմում, Եվրոպայի չեմպիոն (1972), աշխարհի չեմպիոն (1974) Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։
Մարզել է 5 գերմանական ակումբների։ Մյոնխենգլադբախի Բորուսիան մարզել է (2 անգամ), Մյունխենի Բավարիան՝ (3 անգամ), Ֆրանկֆուրտի Այնտրախտը, Շալկե 04-ը, Լեվերկուզենի Բայերը։ Մարզել է 3 իսպանական ակումբների. (2 անգամ) Ատլետիկը, Տեներիֆեն, Ռեալ Մադրիդը։ Նաև մարզել է 1 պորտուգալական ակումբի՝ Բենֆիկային։ Հայնկեսը իր գլխավորած թիմերի՝ Ռեալ Մադրիդի (1997/98 մրցաշրջան) և Բավարիայի (2012/13 մրցաշրջան) հետ հաղթել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում։ Հայնկեսը մարզիչ եղած ժամանակ նաև 3 անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը (1988/89, 1989/90, 2012/13 մրցաշրջաններում)։ Բացի թվարկածներից նրա գլխավորած թիմը նաև նվաճել է Գերմանիայի գավաթը (2012/13 մրցաշրջան)։
Յուպ Հայնկեսը այն 18 մարզիչներից մեկն է, ով կարողացել է 2 անգամ հաղթել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում, միևնույն ժամանակ այն 4 մարզիչներից մեկը, ով կարողացել է հաղթել այդ մրցաշարում 2 տարբեր թիմերի հետ. 1998 թ. Ռեալ Մադրիդի, իսկ 2013 թ. Բավարիայի հետ։
2013 թ. հունիսի 16-ին Հայնկեսը հայտարարեց մարզչի կարիերան ավարտելու մասին։
2017 թվականի հոկտեմբերի 6-ին Հանկեսը վերսկսեց մարզչական կարիերան, կրկին գլխավորելով «Մյունխենի Բավարիա»։ Փորձագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը[6]։
Խաղային կարիերա
Ակումբային
Հայնկեսը հանդես է եկել Մյոնխենգլադբախի Բորուսիայի և Հանովեր 96 ակումբների կազմում։ Նա արագ և հմուտ հարձակվող էր։ Նրա խաղընկերներն էին Բորուսիայի կազմում Գյունտեր Հետցերը, Հերբերտ Վիմմերը, Ալլան Սիմոնսենը, Բերտի Ֆոգտսը, Վոլֆգանգ Կլեֆը և ուրիշ հեղինակավոր ֆուտբոլիստներ, որոնց սկզբում մարզում էր Հեննես Վեյսվայլերը, ապա Ուդո Լատտեկը։ Այն շրջանը, երբ Բորուսիան խաղում էր Հայնկեսի վերադարձի ժամանակ Հանովերից, համարվում է ակումբի պատմության մեջ լավագույնը նվաճած մրցանակների թվով. այն ստացել է "Ոսկե տասնամյակ" անվանումը։ Ակումբի շատ ֆուտբոլիստներ հրավիրվում էին Արևմտյան Գերմանիայի հավաքականի կողմից, որը ինչ որ ժամանակահատված դարձել էր համաշխարհային ֆուտբոլի առաջատարը և հաղթել էր 1972 թ. Եվրոպայի առաջնությունը և 1974 թ. աշխարհի առաջնությունը։ Հայնկեսը թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկն էր, ով նրա կազմում խփել էր 230 գնդակ բոլոր մրցաշարերում։
Բորուսիայի կազմում Հայնկեսը 4 անգամ դարձել է Գերմանիայի առաջնության հաղթող, նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը, Գերմանիայի գավաթը։ ՈՒ բոլոր այդ հաջողություններում նրա դերը շատ մեծ է եղել։ 2 անգամ անընդմեջ, երբ Հայնկեսը գտնվում էր իր փայլուն մարզավիճակում, նա կարողացավ Գերմանիայի առաջնություններում խփել ամենաշատ գոլերը։ 1974/75 թ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության Տվենտեի հետ պատասխան հանդիպման ժամանակ Հայնկեսը 3 գնդակ ուղարկեց նրանց դարպասը, և իր ակումբը հաղթեց հոլանդացիներին 5։1 հաշվով։ Մինչ այդ էլ 2 տարի առաջ ՈՒԵՖԱ-ի գավաթի երկխաղանոց եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ Հայնկեսը դուբլ ձևակերպեց Լիվերպուլի հետ խաղում, բայց դա չփրկեց իր թիմին պարտությունից, որովհետև 2 խաղի ընդհանուր հաշվով Բիլլ Շենկլիի գլխավորած թիմում հանդես եկող մեկ այլ հանճարեղ ֆուտբոլիստ Կեվին Կիգանը ևս պատասխանեց իր դուբլով։ 1976/77 թ. Եվրոպայի Չեմպիոնների գավաթի եզրափակչում Բորուսիան կրկին զիջում է մերսիսայդցիներին, ում այդ ժամանակ մարզում էր մեկ այլ լեգենդար մարզիչ Բոբ Պեյսլին։ 2 անգամ էլ Բորուսիային դիմակայում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Թոմմի Սմիթը, Ռեյ Կլեմենսը, Սթիվ Հեյվեյը և ուրիշներ։ Սակայն, շնորհիվ Լիվերպուլի հրաժարանքի, հենց գերմանական ակումբը ունեցավ հնարավորություն հանդես գալու 1977 թ. Միջմայրցամաքային գավաթին, որտեղ մրցակիցն էր Բոկա Խունիորսը՝ այդ տարիների Հարավային Ամերիկայի ուժեղագույն թիմը, բայց այդ 2 խաղերին էլ Հայնկեսը, ում կարիերան արդեն իր եզրագծին էր մոտենում, խաղադաշտ դուրս չեկավ, և Բորուսիան այդ ժամանակ պարտվեց 2 խաղերի ընդհանուր արդյունքով։
Հայնկեսի վերջին մրցաշրջանը որպես խաղացող դարձավ 1977/78 թ. մրցաշրջանը, որի ժամանակ իր թիմը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց առաջին տեղը Քյոլնին։ Բորուսիայի հիմնական հակառակորդը խաղադաշտում, երբ հանդես էր գալիս Հայնկեսը, դա Մյունխենի Բավարիան էր, ով այդ տարիներին ավելի շատ խաղացողներ էր տալիս ազգային հավաքականին և ում կազմում այդ ժամանակ փայլում էին Ֆրանց Բեկենբաուերը, Պաուլ Բրայտները, Գերդ Մյուլլերը, Զեպպ Մայերը և շատ այլ անվանի ֆուտբոլիստներ. իհարկե ակումբային խաղերի ժամանակ Հայնկեսը և նրանք մրցակիցներ էին, բայց միասին քիչ հանդիպումներ չեն անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Հետաքրքիր է նաև այն, որ Ուդո Լատեկը սկսեց մարզել Բորուսիան Վայսվայլերի հեռանալուց հետո, իսկ մինչ այդ նա մարզում էր հենց Մյունխենի Բավարիան, Բորուսիայի այն տարիների անհաշտ մրցակցին։
Հայնկեսը գտնվում է երրորդ տեղում իր Գերմանիայի առաջնության ժամանակ խփած գոլերի քանակով. 220 գնդակ, որով զիջում է Գերդ Մյուլլերին (365 գնդակ) և Կլաուս Ֆիշերին (268 գնդակ)։
Ազգային հավաքականում
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 39 հանդիպում, խփել 14 գոլ։ Խաղացել է 1972 թ. Եվրոպայի առաջնության եզրափակչի 2 խաղերում, որը գերմանացիների համար դարձավ հաղթական։ Հաղթական 1974 թ. աշխարհի առաջնության ժամանակ 7 հանդիպումներից խաղացել է երկուսում, երկուսն էլ առաջին խմբային փուլում։ 2 այդ առաջնությունների ժամանակ գոլ չի հեղինակել։ 9 տարի ազգային հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ կանոնավոր դուրս էր գալիս խաղադաշտ, ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն էր այն հեղինակավոր թիմի, որին մարզում էր Հելմուտ Շյոնը և որի կազմում հանդես էին գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ. Բեկենբաուեր, Մայեր, Մյուլլեր, Բրայտներ և ուրիշներ։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց 1 տարի անց Հայնկեսը սկսեց մարզել ակումբներ։ Նա 8 տարի մարզել է Բորուսիան, փոխարինելով Ուդո Լատեկին։ Ակումբի լավագույն տարիներն մնացել էին անցյալում, խաղացողները և նաև ինքը, ովքեր փայլում էին այդ թիմում, աստիճանաբար հեռանում էին ֆուտբոլից, և ակումբը իր ղեկավարության ժամանակ կարողացավ միայն 2 անգամ նվաճել երրորդ հորիզոնականը Բունդեսլիգայում և հասնել գավաթի եզրափակիչ, Բավարիայի և գերմանական ֆուտբոլի մյուս գերակումբների հետ Հայնկեսի թիմը չկարողացավ մրցակցել։ 1987 թ. Հայնկեսը դարձավ Բավարիայի գլխավոր մարզիչը, այն թիմի, որն այն ժամանակ, երբ Հայնկեսը դեռ խաղում էր, Բորուսիայի հիմնական մրցակիցն էր խաղադաշտում։ Հայնկեսի գլխավորած թիմում հանդես էին գալիս այնպիսի մեծանուն ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Շտեֆան Էֆենբերգը, Լոտար Մատեուսը, Կլաուս Աուգենտալերը (հետաքրքիր է, որ նա 10 տարի առաջ խաղացել էր հարձակվող Հայնկեսի դեմ), Ռոլանդ Վոլֆարտը և ուրիշներ։ Հայնկեսը Բավարիայի հետ 2 անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը Բունդեսլիգայում։ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին Հանկեսը վերսկսեց մարզչական կարիերան, կրկին գլխավորելով «Մյունխենի Բավարիան»։ Փորձագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Discogs — 2000.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Jupp Heynckes - biography, stats» (eng). ESPN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Юпп Хайнкес: досье» (ռուսերեն). Спортс.ру. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 6,0 6,1 Jupp Heynckes wird Cheftrainer des FC Bayern bis Saisonende
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- weltfussball.de կայքում(գերմ.)
- TotalFootball.ru կայքում Արխիվացված 2012-07-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուպ Հայնկես» հոդվածին։ |
|
|
|
- Ապրող անձինք
- 1945 ծնունդներ
- Մայիսի 9 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ ՖԱ մարզիչներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ