Երկսիմետրիկ, եռաշերտ կենդանիներ են․ բերանային ճեղքն առաջանում է սաղմնային նախնական բերանի (բլաստոպոր) տեղում կամ դրա առջևի մասում։ Երկրորդաբերանների (փշամորթներ, կիսաքորդավորներ և այլն) բլաստոպորը վերածվում է հետանցքի, իսկ բերանն առաջանում է մարմնի այլ մասում։ Կմախքն արտաքին է, առաջնաղին և ետնաղին զարգանում են էկտոդերմի ներփքմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 154)։