Նարսիսո Ռոդրիգես
Նարսիսո Ռոդրիգես իսպ.՝ Narciso Rodriguez | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց[1] |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | narcisorodriguez.com |
Narciso Rodriguez Վիքիպահեստում |
Նարսիսո Ռոդրիգես (իսպ.՝ Narciso Rodriguez, հունվարի 27, 1961[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), կուբայական ծագմամբ ամերիկացի նորաձևության դիզայներ։
Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է կուբացի ծնողների ընտանիքում, երեխաներից ավագն է։ Հայրը՝ Նարսիսո Ռոդրիգես II-ը՝ նավահանգստի բեռնակիրը, և մայրը՝ Ռավեդիա Մարիա Ռոդրիգեսը, ունեն իսպանական ծագում[3]։ Մեծացել է Նյուարկում՝ Նյու Ջերսի նահանգում[4]։ Ծնողները դեմ էին, որ Նարսիսոն իր կյանքը նորաձևության հետ կապի[5]։ 1979 թվականին ավարտել է Սուրբ Սեսիլի միջնակարգ դպրոցը։ Նա կրթություն է ստացել Նյու Յորքի նոր դպրոցում և Parsons School of Design-ում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև դիզայներ Էնն Քլեյնի մոտ աշխատելը, Ռոդրիգեսը Նյու Յորքում աշխատել է որպես արտահաստիքային դիզայներ, իսկ ավելի ուշ՝ Քելվին Քլեյնի մոտ։ 1997 թվականին նա թողարկել է իր առաջին լեյբլը։ Նրա ապրանքանիշը ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ Նարսիսոն ստեղծել է Քերոլին Բեսեթի հարսանեկան զգեստը Ջոն Ֆիցջերալդ Քենեդի կրտսերի հետ ամուսնանալու համար[6]։
Մինչև 2006 թվականը Ռոդրիգեսը, որը դադարեցրել էր գործընկերությունը իր Aeffe լեյբլը թողարկողի հետ, մատակարարներին պարտք էր ավելի քան մեկ միլիոն դոլար և կարիք ուներ կտորների նվիրատվության իր գարնանային հավաքածուն ստեղծելու համար[6]։
2007 թվականի մայիսի 5-ին Լիզ Քլայբորնը ձեռք է բերել Narciso Rodriguez լեյբլի բաժնեմասերի 50%-ը[6]։ 2008 թվականին Նարսիսո Ռոդրիգեսը 12 միլիոն դոլարով Քլայբորնից վերագնել է բաժնեմասերի 50%-ը[7]։
2008 թվականի նոյեմբերի 4-ին Միշել Օբաման, իր ամուսնու՝ Բարակ Օբամայի՝ առաջին անգամ Չիկագոյի Գրանտ պարկի բեմում հայտնվելու ժամանակ, կրել է Նարսիրսոյի 2009 թվականի գարնանային հավաքածուից շրջազգեստ, որը լայն քննարկվել է մամուլում[8]։ Ռոդրիգեսը Բարակ Օբամայի նախընտրական արշավի կողմնակից էր և 2008 թվականի օգոստոսին նա Բուշին մեղադրել է իր բիզնեսի անկման մեջ[9]։ Միշել Օբաման կրել է Narciso Rodríguez որպես առաջին տիկին վերջին անգամ State of the Union հայտնվելուց[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Alford H. P., Stegemeyer A. Who's Who in Fashion — Fairchild Fashion Media, 2014. — P. 328.
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ Narciso Rodríguez biografias
- ↑ White, Constance C. R. «A Phoenix Rises to Take His Influence Global», The New York Times, December 30, 1997. Accessed January 11, 2008.
- ↑ «Narciso Rodríguez». hispaniconline.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Horyn, Cathy; May 7, 2007; «Fashion Industry Rallies to Aid Designer in Trouble»; The New York Times; retrieved May 7, 2007.
- ↑ May 5, 2007; «Narciso Rodriguez and Liz Claiborne Inc. Announce Partnership Agreement(չաշխատող հղում)». Accessed June 29, 2008.
- ↑ La Ferla, Ruth, «That Dress? Everyone Has an Opinion.», The New York Times, November 5, 2008. Accessed November 5, 2008.
- ↑ WWD Staff, «Rodriguez Poolside… Moving On.», Women's Wear Daily, August 20, 2008. Accessed November 6, 2008.
- ↑ Yotka, Steff. «The Significance of the Dress Michelle Obama Wore for Her Final Speech as First Lady». Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարսիսո Ռոդրիգես» հոդվածին։ |
|